Մաքս Էյվե (հոլ.՝ Machgielis «Max» Euwe, մայիսի 20, 1901(1901-05-20)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - նոյեմբերի 26, 1981(1981-11-26)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]) ծնվել է 20 մայիսի 1901 թ. Վատերգրաֆսմեր ֊ 26 նոյեմբերի 1981, Ամստերդամ), հոլանդացի շախմատիստ և մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1939), շախմատի աշխարհի հինգերորդ չեմպիոն (1935-1937), միջազգային գրոսմայստեր (1950)։ 1935 թ. հաղթելով Ա. Ալյոխինին, Էյվեն դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն, սակայն 1937-ին մատչ-ռևանշում կորցրեց այն։ Էյվեն մնում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը 1940֊ականների վերջին, իսկ կարիերայի ավարտին բարձր մակարդակով զբաղվում էր ինֆորմատիկայի ոլորտի հետազոտություններով։

Մաքս Էյվե
Max Euwe
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1901(1901-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էնոյեմբերի 26, 1981(1981-11-26)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Նիդերլանդներ[4]
ԳերեզմանDriehuis Velsen Crematorium[5]
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունԱմստերդամի համալսարան (1926)[2]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Մասնագիտությունշախմատիստ, մաթեմատիկոս, chess official, գրող, համակարգչային գիտնական, պրոֆեսոր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԷրազմ Ռոտերդամցու համալսարան, Tilburg University?[6] և Tilburg University?[6]
ԱմուսինCarolina Elisabeth Bergman?
Զբաղեցրած պաշտոններնախագահ և շախմատի աշխարհի չեմպիոն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներCaroline Euwe?
Commons-logo.svg Max Euwe Վիքիպահեստում

1970 թվին Էյվեն ընտրվել է ՖԻԴԵ֊ի նախագահ և զբաղեցրել է այդ պաշտոնը երկու անգամ (1970—1978)։ Իր նախագահության օրոք են տեղի ունեցել Ռոբերտ Ֆիշերի և Բորիս Սպասկու աշխարհի առաջնության սկանդալային մրցամարտը և չկայացած Ֆիշեր - Կարպով մրցամարտը։

Էյվեյի խաղը տարբերվում էր տրամաբանականությամբ և ճշգրիտ տարբերակների հաշվարկով։ Էյվեն հայտնի էր որպես ուժեղ տակտիկ, ինչպես նաև սկզբնախաղային թեորիայի գիտակ։ Իր գրչին են պատկանում մեծ քանակությամ գրքեր, որոնցից առավել հայտնիներն են շախմատային դասագրքերը և սկզբնախաղային տեղեկատուները։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51