Վալյադոլիդ ՖԱ (իսպ.՝ Real Valladolid Club de Fútbol, S.A.D.), իսպանական ֆուտբոլային ակումբ Վալյադոլիդից։ Հիմնադրվել է 1928 թվականի հունիսի 20-ին, հանդես է գալիս Սեգունդա դիվիզիոնում, տնային խաղերն անց է կացնում Նուևո Խոսե Սորիլա մարզադաշտում, որը ունի 26.512 նստատեղ։ Այն ներկայումս բոլոր ժամանակների Լա Լիգայի աղյուսակում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Վալյադոլիդ ՖԱ
Ամբողջական անուն Վալյադոլիդ ՖԱ (Real Valladolid

Club de Fútbol, S.A.D.)

Հիմնադրում 1928
Երկիր Իսպանիա
Քաղաք Վալյադոլիդ
Նախագահ Ռոնալդո
Կայք
Լիգա Լա Լիգա
2017-18 Սեգունդայում զբաղեցրել է 5-րդ տեղը և փլեյ օֆֆի արդյունքում անցել Լա Լիգա
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

Վաղ պատմություն խմբագրել

 
Ռեալ Յունիոն Դեպորտիվա դե Վալյադոլիդը 1927 թվականին

Ակումբը հիմնադրվել է Ռեալ Յունիոն Դեպորտիվա դե Վալյադոլիդև Դեպորտիվո Էսպանյոլ ակումբների ձուլումից։ Վալյադոլիդը Լա Լիգայում առաջին անգամ հանդես է եկել 1947–48 մրցաշրջանում, որպես Սեգունդա դիվիզիոնի հաղթող։ Հաջորդ տարի ակումբը հասել է Կոպա դել Ռեյի եզրափակիչ և Սանտյագու Բեռնաբեու մարզադաշտում պարտվեց Ատլետիկ Բիլբաոյին 4-1 հաշվով։

Մյուս տասը տարիները ակումբը անցկացրեց Սեգունդա դիվիզիոնում և միայն 1958-59 մրցաշրջանում մեկ մրցաշրջանով վերադարձավ Լա Լիգա։

Հաջորդ տարիները Վալյադոլիդը անցկացրեց հիմնականում Սեգունդա դիվիզիոնում, իսկ 1970-71 մրցաշրջանում հանդես եկավ երրորդ դիվիզիոնում, որը ցածրագունն էր իր պատմության մեջ։ 1992-93 թվականին նորից բարձր տեղ զբաղեցրեց Սեգունդայում և վերադարձավ Լա Լիգա, որից միայն դուրս մնաց 2003-04 մրցաշրջանում։ 1984 թվականին Վալյադոլիդը նվաճեց Իսպանիայի լիգայի գավաթը (առաջնությունը անցկացվել է 1980-ականների սկզբին)` հաղթելով Ատլետիկո Մադրիդին։

Վալյադոլիդը, 11 տարի մնալով Լա Լիգայում, լավագույն յոթերորդ հորիզոնականը զբաղեցրել է 1996–97 մրցաշրջանում, որի այդ ժամանակվա մարզիչն էր Ռաֆայել Բենիտեսը, ով մինչ այդ մարզում էր Ռեալ Մադրիդ Կաստիլիան, որտեղ շատ ֆուտբոլիստներ իր հետ բերել էր Վալյադոլիդ։

Արտաքին հղումներ խմբագրել