Ջեմմա Քրիստինա Արթերթոն (անգլ.՝ Gemma Christina Arterton , փետրվարի 2, 1986(1986-02-02)[1], Gravesend, Անգլիա), անգլիացի դերասանուհի։ Հանդիսատեսին հայտնի է «Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը», «Տիտանների պայքարը», «Գթասրտության քվանտ» ֆիլմերից։

Ջեմմա Արթերթոն
անգլ.՝ Gemma Arterton
Ծնվել էփետրվարի 2, 1986(1986-02-02)[1] (38 տարեկան)
ԾննդավայրGravesend, Անգլիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2007)[2] և Mayfield Grammar School, Gravesend?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ակտիվ շրջան2007 – այժմ
Ընտրանի"Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը",
"Տիտանների պայքարը",
"Գթասրտության քվանտ"
Ամուսին(ներ)Stefano Catelli?
gemma-arterton.net

Կենսագրություն խմբագրել

Ջեմմա Արթերթոնը ծնվել է Գրեյվսենդում (Քենթ կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիա), զոդողի և հավաքարարուհու ընտանիքում։ Նա ունի կրտսեր քույր՝ Հաննա Ջեյն Արթերթոն։

Սովորել է Գրեյվսենդի աղջիկների միջնակարգ դպրոցում Պիլամ Ռոուդում և հաճախել է բեմական վարպետության դասընթացների։ 16 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և ընդունվում քոլեջ, սակայն այնտեղ ևս երկար չի մնում և ստանալով ուսումը շարունակելու դրամաշնորհ, տեղափոխվում է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիա, ավարտելով դասընթացն 2007 թվականին։

Կարիերա խմբագրել

 
Ջեմմա Արթերթոնը Տորոնտոյում, 2014 թվական

2007 թվականին Արթերթոնը ստանում է առաջին դերը Սթիվեն Պոլիակոֆի «Մերիի գերեվարումը» («Capturing Mary») հեռուստադրամայում, երբ սովորում էր դրամատիկական ակադեմիայում։ Ավելի ուշ, հուլիսին, կայանում է նրա նորամուտը բեմում, նա խաղում է Ռոզալինդային շեքսպիրյան «Սիրո անպտուղ ջանքերը» պիեսում, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում։ Նույն թվականին մեկնարկում է նրա կինոկարիերան՝ Օլիվեր Պարկերի և Բարնաբի Թոմփսոնի «Համադասարանցիները» («St. Trinian's») կինոկատակերգությունում դերասանուհին ստանում է Կելիի դերը։ Այնուհետև հետևում է դեր «Երեքը դուրս թռչելիս» («Three and Out») կինոկատակերգությունում։

Արթերթոնը նկարահանվել է Ջայմս Բոնդի մասին պատմող «Գթասրտության քվանտ» («Quantum of Solace») ֆիլմում, որտեղ խաղացել է Սթրոբերի Ֆիլդս անվանումոն կերպարի դերը։ Ֆիլմի թողարկումից հետո, 2008 թվականի հոկտեմբերին, Արթերթոնը դառնում է Bond Girl 007 от Avon նոր օծանելիքի դեմքը։

Նաև դերասանուհին հայտնվում է հանրահայտ ռեժիսոր Գայ Ռիչիի «Ռոք-ն-ռոլի երաժիշտը» («RocknRolla») դետեկտիվ ֆիլմում և Ռիչարդ Կյորտիսի 1960-ական թվականների բրիտանական ծովահենային «Ռոք ալիք» ռադիոշոուի դիջեյների մասին պատմող կատակերգական կինոպատմությունում։ 2010 թվականին նա նորամուտն է նշում Վեստ Էնդի թատրոնի բեմում՝ The Little Dog Laughed ներկայացման մեջ, բեմադրված Դուգլաս Խարտեր Բինի համանուն պիեսի[3]։ Նույն թվականին հայտնի է դառնում, որ Արթերթոնը հանդես կգա Քեթրին Էռնշոի դերում Էմիլի Բրոնտեի «Ամպրոպային լեռնանցք»[4] վեպի նոր էկրանավորումում, սակայն հետագայում դերասանուհին լքում է նախագիծը[5]։

Անձնական կյանք խմբագրել

 
Ջեմմա Արթերթոնը 2010 թվականին

2010 թվականի հունիսի 5-ից Ջեմման ամուսնացած է բրիտանական ֆեշն-ընկերության վաճառքի գծով մենեջեր Ստեֆանո Կատելիի հետ[6], որի հետ նա միասին չի ապրում 2012 թվականի վերջից։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ջեմման ծնվել է յուրաքանչյուր ձեռքին վեց մատով, սակայն այդ արատները վիրաբուժական եղանակով ուղղվել են դեռևս մանկությունում[7]։
  • Քելի Ջոնսի դերը «Համադասարանցիները» կատակերգությունում կարող էր ստանալ Սիենա Միլերը[8]։
  • Ջեյմս Բոնդի մասին պատմող «Գթասրտության քվանտ» ֆիլմում գլխավոր կանացի դերի լսումների ընթացքում Ջեմմա Արթերթոնը շրջանցում է ավելի քան 1500 թեկնածուների[9]։
  • Ձախ ականջի ետևում ունի դաջվածք՝ հրեշտակի թևի տեսքով[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
2007 Մերիի գերեվարումը Capturing Mary Լիզա Դրամա Սթիվեն Պոլյակոֆ Մեգգի Սմիթ,
Ռութ Ուիլսոն,
Դևիդ Ուոլիամս,
Դենի Լի Ուայնթեր
2007 Համադասարանցիները St. Trinian's Քելլի Կատակերգություն Օլիվեր Փարկեր
Բարնեբի Թոմպսոն
Ռուպերտ Էվերեթ,
Քոլին Ֆերթ,
Լինա Հիդի,
Ռասել Բրենդ,
Տալուլա Ռայլի
2008 Երեքը դուրս թռչելիս Three and Out Ֆրենկի Քեսիդի Դրամա,
Կատակերգություն
Ջոնաթան Գերշֆիլդ ՄակՔենզի Կրուկ,
Կոլմ Մինի,
Շարոն Դունկան-Բրյուսթեր,
Իմելդա Ստոնթոն,
Էնտոնի Շեր
2008 Ջեյն Օսթինի գրքի վերակենդանացումը Lost in Austen Էլիզաբեթ Բենեթ մինի սերիալ,
Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Դեն Զեֆ Ջեմայմա Ռուպեր,
Էլիոթ Կաուեն,
Հյու Բոնևիլ,
Ֆլորենս Հոտ,
Ալեքս Կինգսթոն
2008 Ռոք-ն-ռոլի երաժիշտը RocknRolla Ջուն Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Գայ Ռիչի Ջերարդ Բաթլեր,
Մարկ Ստրոնգ,
Թոմ Հարդի,
Թոմ Ուիլկինսոն,
Տենդի Նյուտոն
2008 Գթասրտության քվանտ Quantum of Solace Սթրավբերի Ֆիլդս Մարտական,
Թրիլեր,
Քրեական,
Արկածային
Մարկ Ֆորսթեր Դենիել Կրեյգ,
Օլգա Կուրիլենկո,
Մատե Ամալրիկ,
Ջուդի Դենչ,
Ջանկարլո Ջանինի
2008 Տեսսը Դ'Էրբերվիլդների տոհմից Tess of the D'Urbervilles Տեսս Դ'Էրբերվիլդ մինի սերիալ,
Դրամա
Դևիդ Բլեր Էդի Ռեդմեյն,
Ռուտ Ջոնս,
Հանս Մեթիսոն,
Իան Պալսթոն-Դևիս
2009 Ռոք Ալիք The Boat That Rocked Դեսայրե Դրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Ռիչարդ Կերտիս Թոմ Սթորիջ,
Բիլ Նայի,
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման,
Ռիս Իվանս,
Նիկ Ֆրոսթ
2009 Էլիս Կրիդի անհայտացումը The Disappearance of Alice Creed Էլիս Կրիդ Թրիլեր,
Քրեական
Ջ. Բլեյքսոն Մարտին Կոմփսթոն,
Էդի Մարսան,
Ալեքսեյ Ֆիլիմոնով,
Ալեքսեյ Բաղդասարով
2009 Համադասարանցիները և ծովահենական ոսկու գաղտնիքը St Trinian's 2։ The Legend of Fritton's Gold Քելլի Ջոնս Կատակերգություն,
Արկածային
Օլիվեր Փարկեր
Բարնեբի Թոմփսոն
Ռուպերտ Էվերեթ,
Քոլին Ֆերթ,
Դևիդ Թենանտ,
Տալուլա Ռայլի,
Ջոդի Ուիթակեր
2009 Կատարյալը Perfect Փոփի Կարճամետրաժ,
Դրամա
Քրիստոֆեր Օբի Ջերեմի Կոուլմեն,
Չարլի Կոքս,
Ռոսա Քութեյն,
Պոփի Դելևին
2010 Տիտանների պայքարը Clash of the Titans Իո Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Լուի Լետերե Սեմ Ուորթինգտոն,
Լիամ Նիսոն,
Ռեյֆ Ֆայնս,
Մադս Միքելսեն
2010 Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը Prince of Persia։ The Sands of Time Թամինա Ֆենտեզի,
Մարտական,
Մելոդրամա,
Արկածային
Մայկ Նյուել Ջեյք Ջիլլենհոլ,
Բեն Քինգսլի,
Ալֆրեդ Մոլինա,
Սթիվ Տուսեն
2010 Դյութիչ Թամարան Tamara Drewe Թամարա Դրեյվ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սթիվեն Ֆրիրզ Ռոջեր Ալամ,
Բիլ Կեմփ,
Դոմինիկ Կուպեր,
Լյուկ Էվանս
2010 Շարժիր լաստերդ Sammy's avonturen։ De geheime doorgang Շելլի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Արկածային
Բեն Ստասեն Մելանի Գրիֆիտ,
Իզաբել Ֆուրման,
Յուրիյ Լովենտալ,
Էնթոնի Անդերսոն
2011 Զարմացրու ինձ Astonish Me գիդ Կարճամետրաժ Չարլզ Ստարիջ Էնտոնի Գոպոլ,
Ուիլ Ջեքլայն,
Քրիստիան ՄակԿեյ,
Բիլ Նայի
2012 Երգ Մարիոնի համար Song for Marion Էլիզաբեթ Դրամա,
Կատակերգություն
Պոլ Էնդրյու Ուիլյամս Քրիստոֆեր Էքլսթոն,
Վանեսա Ռեդգրեյվ,
Թերենս Ստեմփ,
Էն Ռեյդ
2012 Բյուզանդիա Byzantium Կլարա Վեբ Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա
Նիլ Ջորդան Սիրշա Ռոնան,
Ջոնի Լի Միլեր,
Սեմ Ռայլի,
Կալեբ Լենդրի Ջոնս
2013 Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը Hansel and Gretel Witch Hunters Գրետել Սարսափ,
Ֆենտեզի,
Մարտական
Թոմմի Վիրկոլա Ջերեմի Ռեներ,
Ֆամկե Յանսեն,
Զոի Բել,
Փեթեր Ստորմարե
2013 Վա-բանկ Runner, Runner Ռեբեկա Շաֆրան Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բրեդ Ֆուրման Բեն Աֆլեք,
Ջասթին Թիմբեռլեյք,
Էնթոնի Մակի,
Սեմ Պալադիո
2013 The Pre-Nup The Pre-Nup Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոնաթան Լինն Հյու Բոնևիլ
2013 Զբոսանք արևի լույսով Walking on Sunshine Երաժշտական,
Մելոդրամա
Մաքս Ջիվա
Դանիա Պասկվինի
Քայլի Մինոուգ
Այն ամենն ինչ պետք է Absolutely Anything Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Տերի Ջոնս Բենեդիկտ Կամբերբետչ,
Ռոբին Ուիլյամս,
Տերի Գիլիամ,
Ջոն Քլիզ
Խորհրդավոր սպիտակ տղան Mystery White Boy Դրամա,
Կենսագրական,
Երաժշտական
Էմի Բերգ Պատրիսիա Արկեթ,
Օլիվիա Տիրլբի,
Ջոն Փաթրիկ Ամեդորի,
Գարի Տրեդևեյ
Լոնդոնյան հովիտ London Fields Նիկոլա Սիքս Թրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ
Մայքլ Ուինթերբոթոմ
Վերպետուհիները The Wright Girls Թրիլեր,
Կատակերգություն
Էնդի Ֆիքմեն
Հյուսված տնակ Crooked House Դետեկտիվ Նիլ ԼաԲուտ Մայքլ Շին,
Ջոելի Ռիչարդսոն,
Կամիլա Ռազերֆորդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. Royal Academy of Dramatic Art | Gemma Arterton
  3. «Gemma Arterton takes her bow in West End debut» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  4. «Bond girl Gemma Arterton to star in Wuthering Heights 'teen drama'» (անգլերեն). telegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  5. «Gemma won't be in Wuthering Heights» (անգլերեն). movies.uk.msn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  6. «Arterton weds Catelli» (անգլերեն). sify.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  7. «OMG! Gemma Arterton: I had 6 fingers on each hand» (անգլերեն). nowmagazine.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  8. «St Trinian's girl Gemma Arterton on the new skool rules» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  9. «Bond 22 Pre-Production Diary (22)» (անգլերեն). mi6.co.uk. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  10. «Gemma Arterton Says Getting Her Bikini Line Waxed Is Worser Than Getting A Tattoo». Musicrooms.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.