Ֆաբիանո Լուիջի Կարուանա (իտալ.՝ Fabiano Luigi Caruana, հուլիսի 30, 1992(1992-07-30)[1][2], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), իտալական ծագմամբ ամերիկացի շախմատիստ։ Գրոսմայստերի կոչմանն արժանացել է 2007 թվականին։

Ֆաբիանո Կարուանա
Fabiano Caruana
2013 թ.
Պետություն(ներ)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 30, 1992(1992-07-30)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրՄայամի, ԱՄՆ
ԿոչումՄիջազգային վարպետ (2006)
Ներկայիս վարկանիշ2804
ՖԻԴԵ համար2020009
365chessFabiano_Caruana
Chesstempo համար34446
ICCF համար34446
Մասնակցել էՇախմատի հավակնորդների մրցաշար 2018, ԱՄՆ շախմատի չեմպիոնատ 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2018, Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
Մարզական ակումբSchachgesellschaft Winterthur?
ԱնդամակցությունԲադեն-Բադեն, Schachgesellschaft Winterthur? և Évry Grand Roque
caruanachess.com
 Fabiano Caruana Վիքիպահեստում

Կարուանան 4 անգամ կարողացել է դառնալ Իտալիայի չեմպիոն (2007, 2008, 2010, 2011)։ Գրոսմայստերի կոչում շնորհվեց այն ժամանակ, երբ նա 14 տարեկան էր, 11 ամսական և 20 օրական[4], ինչը համարվում է լավագույն ցուցանիշներից մեկը շախմատի պատմության ընթացքում և լավագույնը Իտալիայում։

Կարուանան 2007 թ. կարողացավ հաղթել Վլիսինգենում անցկացված մրցաշարում։ 2009 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև 4-րդ փուլ, որտեղ պարտվեց Վուգար Հաշիմովին։

Ֆաբիանոն 2 անգամ կարողացել է հաղթել Դորտմունդում անցկացվող մրցաշարում (2012, 20142013 թ. հաղթող է ճանաչվել Ցյուրիխում անցկացվող մրցաշարում, 2018 թվականին հաղթել է շախմատի հավակնորդների մրցաշարում։ 2018 թվականին հաղթել է Նորվեգիայում անցկացվող "Altibox Norway chess" դասական շախմատի մրցաշարում՝ առաջ անցնելով շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։ 2016 թվականին Բաքվում անցկացված շախմատի օլիմպիադայում ԱՄՆ-ի կազմում դարձել է հաղթող։


Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մայամիում 1992 թվականի հուլիսի 30-ին։ 4 տարեկան հասակում ծնողների՝ Լու և Սանտինո Կարուանաների հետ տեղափոխվել են Նյու Յորք։ Կարուանան հինգ տարեկանում սովորել է շախմատ խաղալ, կես տարի անց արդեն խաղացել է առաջին առաջնությունում։ 2004 թվականի նոյեմբերին, երբ նա 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Մադրիդ, որտեղ նա սկսեց մարզվել Բորիս Էլոտինի մոտ:12 տարեկանում նա դարձավ շախմատի Միջազգային վարպետ (ՖԻԴԵ

2007 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվեց, այս անգամ Բուդապեշտ, որտեղ նա մարզվում էր Ալեքսանդր Չյորնինի հետ։ Նրան օգնել են այնպիսի հայտնի գրոյսմաստերներ, ինչպիսիք են Ալեքսանդր Բելյավսկին ր Յուրի Ռեզուվաևը։ Վերջին երկու տարիներին նրա մարզիչը Վլադիմիր Չուչելովն էր[5]։

Շախմատային կարիերա խմբագրել

Իտալիայի քառակի չեմպոն (2007, 2008, 2010, 2011)։ Գրոյսմաստեր դարձել է 15 տարեկան հասակում[6] , որը շախմատի պատմության մեջ ամենալավ ցուցանիշներից մեկն է և միջազգային ռեկորդ Իտալիայի համար[7], ինչպես նաև ԱՄՆ-ի ազգային ռեկորդ՝ մինչև 2014 թվականի նոյեմբեր ամիսը (նրա ռեկորդը ԱՄՆ-ում գերազանցել է Սամուել Սևյանի կողմից)։ Կարուանան Վլիսինգենի առաջնության հաղթող է (2007),Վեյկ-ան-զե (մրցաշար C, 2008) и Վեյկ-ան-զե (մրցաշար Б, 2009): Բիլ 2010 միջազգային շախմատային փառատոնի հաղթող, 2012 թվականի և 2014 թվականի Դորտմունդի շախմատային մրցաշարերի հաղթող։ Կարուանան 2007 թ. կարողացավ հաղթել Վլիսինգենում անցկացված մրցաշարում։ 2009 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև 4-րդ փուլ, որտեղ պարտվեց Վուգար Հաշիմովին։ Աշխարհի չեմպիոնների խորհրդանշական հավաքականի անդամ է։ 2014 թվականի սեպտեմբերին Սենթ Լուիսի սուպերգավաթի խաղարկության հիանալի հաղթանակից հետո (8½ 10 միավորից, 7 անընդմեջ հաղթանակ մրցաշարի մեկնարկում), հավաքեց Էլոյի ռեյտինգի պատմության մեջ երրորդ ցուցանիշը 2836[5]։ 2014 թվականի հոկտեմբերին ձեռք բերեց 2844 վարկանիշային միավոր։ 2016 թվականի ապրիլի 25-ին Ֆաբիանոն դարձավ շախմատի ԱՄՆ-ի չեմպիոն, վաստակելով 11 հնարավորից 8½ միավոր և չկրելով ոչ մի պարտություն։ 2017 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Կարուանան վաղ փուլում լքեց մրցաշարը, պարտվելով Եվգենի Նայերին։ Չնայած պարտությանը, նա կարողացավ դուրս գալ 2018 թվականի շախմատի հավակնորդների մրցաշար, քանի որ մրցաշարի անցկացման ժամանակ ուներ 2784 վարկանիշ։ 2018 թվականի հունիսին դարձավ նորվեգական Սթավանգեր քաղաքում կայացած շախմատի սուպերմրցաշարի հաղթող՝ վաստակելով 8 հնարավորից 5 միավոր[8]։ Հաղթել է շախմատի հավակնորդների 2018 մրցաշարում(14-ից 9 միավոր), որը կայացել է 2018 թվականի մարտ ամսին Բեռլինում, ինչի շնորհիվ հնարավորություն ստացավ խաղալ 2018 թվականի շախմատի չեմպիոնի տիտղոսի համար գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Խաղը տեղի ունեցավ Լոնդոնում, 12 ոչ-ոքիից հետո (աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ), պարտվեց Թայ-բրեյքի հետագա 3 խաղերում։

Սպորտային արդյունքներ խմբագրել

Տարեթիվ Քաղաք Առաջնություն + = Արդյունք Տեղ
2011 Փերուջա Իտալիայի 71-րդ առաջնություն 9 0 2 11-ից 10 1
2013 Վեյկ ան Զե 75-րդ միջազգային առաջնություն 2 5 6 13-ից 5 12
2014 Վեյկ ան Զե 76-րդ միջազգային առաջնություն 4 3 4 13-ից 6 4—6
Սենթ-Լուիս Սենթ-Լուիս 2014 7 0 3 10-ից 8½ 1
2016 Մոսկվա Հավակնորդների մրցաշար 2 1 11 14-ից 7½ 2—3
Սենթ-Լուիս ԱՄՆ-ի 6 0 5 11-ից 8½ 1
2018 Վեյկ ան Զե 80-րդ միջազգային մրցաշար 1 4 8 13-ից 5 11
Բեռլին Հավակնորդների մրցաշար 5 1 8 14-ից 5 1
Բադեն-Բադեն Բադեն-Բադեն 2018 4 0 5 9-ից 6½ 1
Ստավանգեր 6-րդ միջազգային մրցաշար 3 1 4 8-ից 5 1
Սենթ-Լուիս Սենթ-Լուիս 2018 2 0 7 9-ից 5½ 1—3

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9][10]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2002 2032 2026 2040 2102 2102 2026
2003 2134 2165 2160 2137 2165 2134
2004 2122 2140 2169 2196 2196 2122
2005 2219 2255 2381 2373 2381 2219
2006 2409 2426 2444 2474 2474 2409
2007 2492 2513 2549 2594 2594 2492
2008 2598 2620 2630 2640 2640 2598
2009 2646 2649 2670 2662 2652 2670 2646
2010 2675 2680 2675 2697 2700 2709 2709 2675
2011 2721 2716 2714 2711 2712 2727 2727 2711
2012 2736 2767 2770 2775 2773 2773 2772 2786 2782 2786 2736
2013 2781 2757 2760 2772 2774 2774 2796 2796 2779 2779 2782 2782 2796 2757
2014 2782 2781 2783 2783 2783 2791 2789 2801 2801 2844 2839 2829 2844 2781
2015 2820 2811 2802 2802 2803 2805 2797 2808 2808 2796 2787 2787 2820 2787
2016 2787 2787 2794 2795 2804 2804 2810 2807 2808 2813 2823 2823 2823 2787
2017 2827 2827 2817 2817 2802 2808 2807 2807 2799 2794 2799 2799 2827 2794
2018 2811 2784 2784 2804 2822 2816 2822 2822 2827 2827 2832 2832 2832 2784
2019 2828 2828 2828 2819 2816 2819 2819 2818 2812 2812 2822 2822 2828 2812
2020 2822 2842 2842 2835 2835 2835 2835 2835 2835 2828 2823 2823 2842 2822
2021 2823 2823 2820 2806 2800 2791 2792 2823 2791
2022 2792 2781 2786 2783 2776 2758 2763 2766 2792 2758
2023 2764 2773 2786 2795 2794 2795 2764
2024 2804 2804 2804


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://en.chessbase.com/post/fabiano-caruana-youngest-us-and-italian-gm-in-history
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 3,3 OlimpBase
  4. ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters (անգլ.)
  5. 5,0 5,1 «Многоклеточный. 22-летний воспитанник советской шахматной школы произвел фурор на уникальном турнире: Другие летние: Спорт: Lenta.ru». Lenta.ru.
  6. ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters (անգլ.)
  7. Being a Grandmaster Is Tough When You Are Not Quite 15.
  8. «Американский шахматист Каруана стал победителем супертурнира в Норвегии». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  10. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

Կաղապար:Ներքին հղումներ Կաղապար:Իտալիայի շախմատիստներ

Հղումներ խմբագրել