Տյոնսբերգ
Տյոնսբերգ (նորվ.՝ Tønsberg), կոմունա Նորվեգիայի Վեստֆոլդ ֆյուլքեում: Վեստֆոլդ ֆյուլքեի վարչական կենտրոնն է: Արևմուտքից սահմանակից է Ստոկե, հյուսիս-արևմուտքից Ռե, հյուսիսից Հորտեն, արևելքից Օսլո-ֆյորդին և հարավից Նյոտերյոյ կոմունաներին:
Տյոնսբերգ նորվ.՝ Tønsberg | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ և Hanseatic city? | ||
Մտնում է | ![]() | ||
Վարչկենտրոն | Տյոնսբերգ | ||
Պետեր Բերգ | |||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2008) | 39021 (21 տեղ) | ||
Տարածք | 106.58 (381 տեղ) | ||
![]() | |||
Հիմնադրված է | 871 թ. | ||
Սահմանակցում է | Stokke?, Re?, Հորթեն, Nøtterøy?, Færder?, Սանեֆյորդ, Հոլմեսթրանդ և Լարվիկ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոխարինեց | Sem?[1] և Re? | ||
ISO 3166-2 կոդ | 0704 | ||
Փոստային ինդեքսներ | 3101–3127 | ||
tonsberg.kommune.no |
ՊատմությունԽմբագրել
Համաձայն Սնորի Ստուրլուսոնի գրքի՝ Տյոնսբերգը հիմնադրվել է նախքան Հաֆրսֆյորդի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 871 թվականին: Այս վկայության շնորհիվ Տյոնսբերգ կոմունայի վարչական կենտրոն Տյոնսբերգ քաղաքը համարվում է Նորվեգիայի ամենահին բնակավայրը: 1970-ական թվականներին քաղաքի հին հատվածում իրականացվել են պեղումներ, սակայն քաղաքի հին լինելու որևէ ապացույց չի հայտնաբերվել:
Տյոնսբերգը եղել է Նորվեգիայի քաղաքական կենտրոնը: Այստեղ են գտնվել ութ եկեղեցիներ, ինչը դարձրել է այն նաև կրոնական կենտրոնան: 1536 թվականին Տյոնսբերգում տեղի է ունեն մեծ հրդեհ, որը ոչնչացնում է քաղաքի մեծ մասը: Այդ պատահարից հետո այն կորցրել է իր կարևոր դիրքը Նորվեգիայում: Սկսած 17-րդ դարից այն վերստին սկսում է կրկին զբաղեցնել կարևոր դիրք, հատկապես առևտրի և կետորսության ոլորտներում:
Ներկայումս Տյոնսբերգը ունի կարևոր դերակատարություն առևտրի և վարչատարածքային կառավարման ոլորտներում: Ամռան ամիսներին այն դառնում է Նորվեգիայի զբոսաշրջային հիմնական վայրերից մեկը:
Կոմունայում ծնված հայտնի անձինքԽմբագրել
- Սվեն Ֆոյն - կետորսական նետի հայտնաբերող, կետորսական մագնատ,
- Ռոնի Յոհնսեն - ֆուտբոլիստ, Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի քառակի չեմպիոն («Մանչեսթեր Յունայթեդ» ՖԱ-ի կազմում,
- Մագնուս Կառլսեն - շախմատիստ, գրոսմայստեր, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2013 թվականի շախմատի աշխարհի չեմպիոն,
- Լենե Նյուսթրյոմ - երգչուհի, Aqua երաժշտական խմբի մենակատար,
- Անդերս Էուկլան - դահուկային սպորտաձևի 2002 թվականի օլիմպիադայի հաղթող, 2003 թվականի աշխարհի չեմպիոն,[2].
- Օլաֆ Տուֆտե - թիավարման օլիմպիական երկակի չեմպիոն,
- Կիմ Լյունգ - երգերի հեղինակ, Zeromancer երաժշտական խմբի բասիստ և բեք-վոկալիստ, Ljungblut խմբի ղեկավար և մենակատար,
- Յան Տեիգեն - դերասան, Եվրատեսիլի եռակի մասնակից, կատագրեգու դերասան, երգիչ, կոմպոզիտոր:
Տյոնսբերգ քաղաքի քույր քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 27. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ «Anders Aukland» (HTML) (անգլերեն)։ International Ski Federation — www.fis-ski.com (Դահուկային միջազգային ֆեդերացիայի կայք)։ Արխիվացված օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 10.03.2012
- ↑ «Samarbeid og prosjekter»։ Tønsberg kommune։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է 2016-11-27
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք: (նորվ.) (անգլ.)