Սկզբնախաղ կամ դեբյուտ (ֆր.՝ début), շախմատային պարտիայի սկզբնական փուլը, որը բնորոշվում է խաղացողների ուժերի մոբիլիզացմամբ։

abcdefgh
8
a8 black rook
c8 black bishop
d8 black queen
e8 black king
f8 black bishop
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
c6 black knight
b5 white bishop
e5 black pawn
e4 white pawn
f3 white knight
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
d2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
d1 white queen
e1 white king
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh

Իսպանական պարտիա խմբագրել

1. e2-e4 e7-e5,2. Ձg1-f3 Ձb8-c6,3. Փf1-b5։ Ժամանակակից ամենատարածված սկզբնախաղերից մեկն է։ Սկզբնախաղի ստեղծողն է համարվում 16-րդ դարի իսպանացի շախմատիստ և տեսաբան, քահանա Ռյուի Լոպեսը։ 1563 թվականին նա գրեց մի աշխատություն «Գիրք շախմատային խաղի հնարագիտության և արվեստի մասին» վերնագրով։ Հետաքրքի է, որ Լոպեսը 1. e2-e4 e7-e5,2. Ձg1-f3 քայլից հետո ճիշտ քայլ է համարում 2․ d6֊ը, քանի որ 2. Ձb8-c6֊ի դեպքում, նրա կարծիքով, 3. Փf1-b5 քայլով սպիտակները առավելություն են ստանում։ Սակայն այս սկզբնախաղի մասին հիշատակություն հանդիպում է մինչև Լոպեսը, 15֊16֊րդ դարերի իսպանացի շախմատիստ Խուան Լուսանայի՝ շախմատի առաջին գրքի հեղինակի ձեռնարկում։ Իսպանական պարտիան բնութագրվում է ստացվող պարտիաների բարդությամբ և բազմազանությամբ։ Սկզբնախաղին նվիրված են տեսական ուսումնասիրությունների բազում հատորներ։ Իսպանական պարտիայի տեսության մշակման գործում մեծ դեր է խաղացել Վ. Ստեյնիցը, Կ. Յանիշը, Ֆ. Մարշալը, Վ․ Սմիսլովը, Ա. Ալյոխինը։ Ձգտելով փոխանակումներով թուլացնել սևերի տհաճ ճնշումը՝ սպիտակներն անսպասելիորեն ընկնում են ծուղակը։ Իսպանական պարտիան բնութագրվում է ստացվող պարտիաների բարդությամբ և բազմազանությամբ։

Շախմատային մինիատյուրներ։ 400 կոմբինացիոն պարտիաներ։

Սկզբնախաղի ռազմավարությունը խմբագրել

Սկզբնախաղի հիմնական սկզբունքներ են.

  • ֆիգուրների արագ զարգացումը
  • կենտրոնի վերահսկողությունը
  • արքայի անվտանգության ապահովումը
  • հակառակորդի պլանների խոչընդոտումը
  • միջնախաղի և վերջնախաղի հետ կապակցված խաղի ստեղծումը

Սկզբնախաղերի դասակարգումը խմբագրել

Հաճախ կիսաբաց և փակ սկզբնախաղերը չեն տարբերվում։

Սկզբնախաղերը բաժանվում են երկու տեսակի

Սկզբնախաղային թեորիա և շախմատիստների նախապատրաստում խմբագրել

20-րդ ակտիվորեն սկսեց զարգանալ սկզբնախաղային թեորիան։ Ստեղծվեցին նորագույն սկզբնախաղեր և սկզբնախաղային տարբերակներ։ 20 - րդ դարի երկրորդ կեսին սկզբնախաղերի ուսումնասիրությունը հիմնականում արդեն կատարվում էին առանձին տարբերակներում, որոնք առաջանում էին այս կամ այն հայտնի սկզբնախաղերից։ Իսկ վերջին տարիներին Մարկ Տայմանովի խոսքերով․ «Շախմատային թեորյան զարգանում է 20-ից 25-րդ քայլերի միջև։ Ոչ մի նոր ռազմավարություն, նոր գաղափար, նոր համակարգեր այլս չկան»։ Մի քանի դարերի սկզբնախաղային ուսումնասիրությանը, ինչպես նաև հզոր շախմատային ծրագրերի վերլուծությունը սկզբնախաղը դարձրել են շախմատային պարտիայի նվազ ստեղծագործական մասը։ Հիմնական բոլոր տարբերակները մանրամասնորեն վերլուծված են մինչև 15-ից 20-րդ քայլը, առանձին դեպքերում նույնիսկ ավելի խորը։

Սկզբնախաղային այսպիսի խորը վերլուծությունը պահանջում է լուրջ պատրաստվածություն շախմատիստներից։ Նույնիսկ որակավորված, բայց սիրողական մակարդակով խաղացող շախմատիստները ստիպված են լինում ուսումնասիրել հիմնական խաղացվող սկզբնախաղերը և դրանց տարբերակները։ Պրոֆեսիոնալ շախմատիստը չի կարող լավ խաղ ցույց տալ առանց հիմնական սկզբնախաղերի և դրանց տարբերակների իմացության։ Նրանից պահանջվում է նաև որոշ տարբերակների խորը վերլուծություն։ Այսպիսի իրավիճակը շատերին դուր չի գալիս և շատ շախմատիստներ քննադատում եմ «սկզբնախաղի չափազանց համակարգչայնացումը»։ Դժգոհություն է առաջացնում այն փաստը, որ սկզբնախաղում այլևս գրեթե տեղ չունի շախմատային արվեստը, ինչպես նաև ավելի թույլ մակարդակ ունեցող շախմատիստները ոչնչով չեն զիջում հմուտներին, պարտիայի այս փուլում։ Սկբնախաղի ուսումնասիրվածության խնդրի հաղթահարումը հավանաբար կլինի Ֆիշերյան շախմատի տարածումը, որտեղ արդեն անիմաստ կլինի սկզբնախաղի մեխանիկական ուսումնասիրությունը, քանի որ ֆիշերյան շախմատը հիմնված է պատահական դիրքերի վրա։