Ալեքսանդր Գրիշչուկ
Ալեքսանդր Իգորի Գրիշչուկ (հոկտեմբերի 31, 1983, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1999): Ռուսաստանի հավաքականի կազմում 2 անգամ հաղթել է համաշխարհային օլիմպիադաներում (2000, 2002): Ռուսաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է աշխարհի թիմային առաջնությունում (2005, 2010, 2013): Ռուսաստանի չեմպիոն (2009): Կայծակնային շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (2006, 2012): Ռուսաստանի Դաշնության սպորտի վարպետ (2013)[2]:
Ալեքսանդր Իգորի Գրիշչուկ | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1983 (39 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կոչում | Գրոսմայստեր (1999) Միջազգային վարպետ (1998) |
Առավելագույն վարկանիշ | 2810 (2014 դեկտեմբեր) |
Ներկայիս վարկանիշ | 2745 |
ՖԻԴԵ համար | 4126025 |
365chess | Alexander_Grischuk |
Chesstempo համար | 78229 |
ICCF համար | 78229 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1], Շախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և Շախմատային օլիմպիադա 2016 |
Մարզական ակումբ | Փարիզի շախմատային ակումբ և Lübecker Schachverein |
![]() |
Շախմատային կարիերաԽմբագրել
Ալեքսանդրը շախմատ խաղալ սովորել է 4 տարեկանում հորից։ Ալեքսանդրի առաջին մարզիչը եղել է Միխայիլ Գոդվինսկին։ Գրիշչուկի շախմատային տաղանդը բացահայտվել է շատ վաղ. մանուկ հասակից նա խաղացել է ազգային և միջազգային բազմաթիվ մրցաշարերում։
Նա հաղթել է Ռուսաստանի մինչև 10, 12, 14, 16 տարեկանների խմբերում։ Աշխարհի մինչև 10 տարեկանների առաջնությունում նա գրավել է երկրորդ հորիզոնականը։ 14 տարեկանում նա դարձավ միջազգային վարպետ, իսկ 16 տարեկանում` գրոսմայստեր։
ՆվաճումներԽմբագրել
- 2014 - Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում գրավել է առաջին հորիզոնականը
- 2011 - Խանտի Մանսիյսկում աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2011 - Կազանում հավակնորդների մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2011 - Մոսկվայում Ռուսաստանի 64-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է երրորդ հորիզոնականը
- 2010 - Մոսկվայում Ռուսաստանի 63-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է երրորդ հորիզոնականը
- 2010 - Խանտի Մանսիյսկում 39-րդ օլիմպիադայում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2010 - Լինարեսում միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2009 - Մոսկվայում Ռուսաստանի 62-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է առաջին հորիզոնականը
- 2009 - Բիլբաոյում «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2009 - Լինարեսում միջազգային մրցաշարում գրավել է առաջին հորիզոնականը
- 2008 - Էլիստայում «Գրան պրիի» երրորդ մրցաշարում կիսել է առաջին հորիզոնականը
- 2004 - Մոսկվայում Ռուսաստանի 57-րդ առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2002 - Մոսկվայում «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում երկրորդ հորիզոնականը
- 2002 - Վեյկ Ան Զեյի մրցաշարում երկրորդ հորիզոնականը
- 2000 - Ստամբուլում 34-րդ օլիմպիադայում առաջին հորիզոնականը
- 2000 - Տորսհավնում «Տորսհավն օփենում» կիսել է առաջին հորիզոնականը
- 1999 - Սանկտ Պետերբուրգում հաղթել է Չիգորինի հուշամրցաշարում