Վիկտոր Կորչնոյ
Վիկտոր Լվովիչ Կորչնոյ (ռուս.՝ Ви́ктор Льво́вич Корчно́й, մարտի 23, 1931[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - հունիսի 6, 2016[1][2][3][…], Wohlen, Շվեյցարիա[2]), շվեյցարական ծագմամբ խորհրդային շախմատիստ, գրոսմայստեր և գրող։ Համարվում է Շախմատի աշխարհի չեմպիոն չդարձած ամենաուժեղ շախմատիստներից մեկը[7]։
Ծնվել է Խորհրդային Միության Լենինգրադ քաղաքում, 1976 թվականին անցավ Նիդերլանդներ, 1978 թվականից բնակվել է Շվեյցարիայում` դառնալով Շվեյցարիայի քաղաքացի։ Կորչնոյը գրոսմայստեր Անատոլի Կարպովի դեմ խաղացել է երեք մրցույթ։ 1974 թվականին հավակնորդների մրցաշարի եզրափակչում պարտվում է Կարպովին, որը 1975 թվականի դարձավ աշխարհի չեմպիոն, երբ գրոսմայստեր Բոբբի Ֆիշերը հրաժարվեց պաշտպանել իր տիտղոսը։ Հետագայում անընդմեջ երկու անգամ հաղթել է հավակնորդների մրցաշարը (1978 և 1981)՝ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Կարպովի հետ վիճարկելու համար, սակայն երկուսն էլ պարտվել է Կարպովին։
Կորչնոյը Աշխարհի առաջնության համար հավակնորդ է եղել տասը անգամ (1962, 1968, 1971, 1974, 1977, 1980, 1983, 1985, 1988 և 1991 թվականներին)։ ԽՍՀՄ շախմատի քառակի չեմպիոն, հինգ անգամ Խորհրդային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, վեց անգամ՝ հաղթել է Շախմատաին օլիմպիադան։ 2006 թվականին եղել է Շախմատի մեծահասակների աշխարհի առաջնության հաղթող։
Վաղ կյանք, ընտանիք և կրթություն խմբագրել
Կորչնոյը ծնվել է 1931 թվականի մարտի 23-ին ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում, մայրը հրեա էր, հայրը՝ կաթոլիկ լեհ[8][9]։ Մայրը՝ Զելդա Գերշեվնա Ազբելը (1910—?), իդիշ գրող Հերշ Ազբելի աղջիկը, դաշնակահարուհի էր և ավարտել էր Լենինգրադի երաժշտական կոնսերվատորիան։ Հայրը՝ Լև Մերկուրևիչ Կորչնոյը (1910—1941), քաղցրավենիքի խանությում աշխատող ինժեներ էր[10]։
Երկու ծնողներն էլ իրենց ընտանիքների հետ Լոնինգրադ էին եկել Ուկրաինայից 1928 թվականին, մայրը Բորիսպոլից, հայրը՝ Մելիտոպոլից։ Նրանց բաժանությունից հետո Վիկտորը ապրել է մոր հետ մինչև 1935 թվականը, հատագայում՝ հոր, հայրական տատիկի և խորթ մոր՝ Ռոզա Աբրամովնա Ֆրիդմանի հետ (որը ստանձնել է Կորչնոյի դաստիարակության պատասխանատվությունը, երբ հայրը սպանվեց Լենինգրադի շրջափակման ժամանակ՝ 1941 թվականին)[11][12]։
Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմության բաժինը[13]։
Վաղ շախմատային տարիներ խմբագրել
Շախմատ խաղալ սովորել է հորից հինգ տարեկանում։ 1943 թվականին միացել է Լենինգրադի պիոներական պալատին, որտեղ ուսանել է Աբրամ Մոդելի, Անդրեյ Բատուևի և Վլադիմիր Զակի մոտ։ Մոդելը ապագա աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի զարգացման բնագավառում մեծ դեր է խաղացել, իսկ Զակը մարզել է ապագա աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկիին։
Խորհրդային պատանեկան առաջնություն խմբագրել
1947 թվականին Կորչնոյը Լենինգրադում հաղթել է ԽՍՀՄ պատանեկան առաջնությունը 11½/15 արդյունքով, իսկ 1948 թվականին Թալինում (Էստոնիա) տիտղոսը 5/7 արդյունքով կիսել է տիտղոսը[14]։
Երիտասարդ վարպետ խմբագրել
1951 թվականին վաստակում է Խորհրդային վարպետի տիտղոս՝ 1950 թվականի Լենինգրադի առաջնությանում 9/13 արդյունքով երկրորդը լինելուց հետո[15]։
Խորհրդային առաջին եզրափակիչ խմբագրել
Մեկ տարի անց Կորչնոյը առաջին անգամ որակավորվել է ԽՍՀՄ շախմատի առաջնության եզրափակչին։ Կիսաեզրափակչում (1952 թվական, Մինսկ) վաստակել է 10½/17 միավոր և զբաղեցրել է 2-4-րդ հորիզոնականները։ 20-րդ խորհրդային առաջնությունում (Մոսկվա) 11/19 միավովո զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, առաջին հորիզոնականը կիսել են գրոսմայստերներ Միխայիլ Բոտվիննիկը և Մարկ Թայմանովը[16]։ Հաջորդ տարի Վիլնյուսում կայացած առաջնությանը 9/14 իավորով կիսել է 3-4-րդ հորիզոնականները։ 1954 թվականին Կիևում 13/19 միավորով զբաղեցնում է 2-3-րդ հորիզոնականները (հաղթել է գրոսմայստեր Յուրի Ավերբախը)։
Միջազգային տիտղոսներ խմբագրել
Առաջին միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորություն ստացել է 1954 թվականին Բուխարեստում, որտեղ 13/17 միավորով գրավեց առաջին հորիզոնականը[17]։ ՖԻԴԵ նույն թվականին նրան շնորհեց միջազգային վարպետի կոչում։ 1955 թվականին 17/19 միավորով հաղթել է Լենինգրադի առաջնությունը, իսկ Հասթինգսի 1955–1956 առաջնությանը 7/9 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ 1956 թվականի ՖԻԴԵ-ի կոնգրեսում ստացել է գրոսմայստերի կոչում[15]։
Խորհրդային հավաքական խմբագրել
Կորչնոյը 1954 թվականին առաջին անգամ Ուսանողական հավաքականի կազմում ներկայացրել է Խորհրդային Միությունը միջազգային հարթակում, երեք տարի անց միացել է Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցող ազգային հավաքականին, և ներկայացրել է ԽՍՀՄ-ը մինչև 1974 թվականը։ ԽՍՀՄ հավաքականի համար վաստակել է 21 մեդալ։ Խորհրդային հավաքականի կազմում նրա ամբողջական արդյունքները՝
- Օսլո 1954, Ուսանողական օլիմպիադա, տախտակ 1, 4½/7 (+3−1=3), թիմային արծաթ[18]
- Ուպսալա 1956, Ուսանողական օլիմպիադա, տախտակ 1, 6/7 (+5−0=2), թիմային ոսկի[18]
- Վիեննա 1957, Եվրոպայի թիմային առաջնություն, տախտակ 8, 5½/6 (+5−0=1), թիմային ոսկի, անհատական ոսկի[19]
- 14-րդ Շախմատային օլիմպիադա, տախտակ 4, 10½/13 (+8−0=5), թիմային ոսկի; անհատական բրոնզ[19]
- Օբերհաուզեն 1961, Եվրոպայի թիմային առաջնություն, տախտակ 6, 8½/9 (+8−0=1), թիմային ոսկի, անհատական ոսկի[19]
- Համբուրգ 1965, Եվրոպայի թիմային առաջնություն, տախտակ 3, 5½/9 (+4−2=3), թիմային ոսկի, անհատական ոսկի[19]
- 17-րդ Շախմատային օլիմպիադա, 1-ին պահուստային, 10½/13 (+9−1=3), թիմային ոսկի, անհատական ոսկի[19]
- 18-րդ Շախմատային օլիմպիադա, տախտակ 3, 11/13 (+9−0=4), թիմային ոսկի;[19]
- Կապֆենբերգ 1970, Եվրոպայի թիմային առաջնություն, տախտակ 2, 4/6 (+2−0=4), թիմային ոսկի[19]
- 19-րդ Շախմատային օլիմպիադա, տախտակ 3, 11/15 (+8−1=6), թիմային ոսկի, անհատական բրոնզ[19]
- 20-րդ Շախմատային օլիմպիադա, տախտակ 2, 11/15 (+8−1=6), թիմային ոսկի, անհատական ոսկի[19]
- Բաթ 1973, Եվրոպայի թիմային առաջնություն, տախտակ 3, 4/6 (+3−1=2), թիմային ոսկի[19]
- 21-րդ Շախմատային օլիմպիադա, տախտակ 2, 11½/15 (+8−0=7), թիմային ոսկի, անհատական բրոնզ[19]
Գրոսմայստեր խմբագրել
Ագրեսիվ հակագրոհային ոճի շախմատիստ է։ Աչքի է ընկել բարդ պաշտպանական դիրքերում[20][21][22]
1950-ականներին նրա արդյունքները հաճախ անհամատեղել էին։ 1955 թվականին Մոսկվայում կայացած ԽՍՀՄ 22-րդ առաջնությանը 6/19 արդյունքով գրավել է նախավերջին 19-րդ հորիզոնականը։ 1959 թվականին 8½/11 միավորով Կրակովում հաղթում է մրցաշարը, իսկ 1960 թվականին Բուենոս Այրեսում 13/19 միավորով 1-2-րդ հորիզոնականները կիսում է գրոսմայստերներ Սամուել Ռեշեվսկու հետ, հաղթել է 1960 թվականի Արգենտինայի Կորդովա քաղաքում կայացած առաջնությունում 6/7 միավորով[23]։ 1961 թվականին Բուդապեշտում տարած հաղթանակից հետո համարվել է աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը[24]։
Խորհրդային Միության առաջնությունների տիտղոսներ խմբագրել
Իր կարիերայի ընթացքում Կորչնոյը հաղթել է ԽՍՀՄ շախմատի առաջնությունը չորս անգամ։ 1960 թվականին Լենինգրադում (14/19 միավոր), 1962 թվականին Երևանում (13/19), 1964–1965` Կիևում (15/19) և 1970 թվականին Ռիգայում 16/21 միավորով[17]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել
Գրքեր խմբագրել
- Victor Korchnoi, V. G. Zak (1974)։ King's Gambit։ Batsford։ ISBN 978-0-7134-2914-5
- Victor Korchnoi (1977)։ Chess is My Life։ Batsford։ ISBN 0-7134-1025-6
- Victor Korchnoi, Lenny Cavallaro (1981)։ Persona non grata։ Thinkers' Press։ ISBN 0-938650-15-7
- Victor Korchnoi (2001)։ My Best Games, Vol 1: Games with White։ Trafalgar Square։ ISBN 978-3-283-00404-0
- Victor Korchnoi (2002)։ My Best Games, Vol 2: Games with Black։ Trafalgar Square։ ISBN 978-3-283-00405-7
- Victor Korchnoi (2002)։ Practical Rook Endings։ Olms։ ISBN 3-283-00401-3
- Victor Korchnoi (2005)։ My Best Games, Vol 3: Biography։ Trafalgar Square։ ISBN 978-3-283-00406-4
- Victor Korchnoi, Boris Gulko, Yuri Felshtinsky, Vladimir Popov (2011)։ The KGB Plays Chess: The Soviet Secret Police and the Fight for the World Chess Crown։ Russell Enterprises։ ISBN 1-888690-75-5
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Le champion du monde d’échec Viktor Kortchnoï est mort (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2016. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ https://web-p-ebscohost-com.wikipedialibrary.idm.oclc.org/ehost/detail/detail?vid=10&sid=d7217e38-5bd8-4b59-9665-cf20750eeb3f%40redis&bdata=JnNpdGU9ZWhvc3QtbGl2ZQ%3d%3d#AN=SPH33451&db=s3h
- ↑ Viktor Korchnoi FIDE rating history, 1967-2001 at OlimpBase.org
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 OlimpBase
- ↑ «Zurich Chess Challenge - Aronian wins blitz!»
- ↑ Виктор Корчной «Шахматы без пощады» (memoires of Victor Kotchnoi)
- ↑ J. D. Reed (1977-12-12)։ «They grew up together in Russia and meet again for the - 12.12.77 - SI Vault»։ Sportsillustrated.cnn.com։ Վերցված է 2013-10-19
- ↑ Виктор Корчной «Шахматы без пощады» (full text of Korchoi's autobiographical book): Here Korchnoi also mentions that his maternal grandmother Tsilya Azbel was killed during a Jewish pogrom in Kiev in 1919.
- ↑ Лариса Вольперт «Одержимый служитель Каиссы»
- ↑ Korchnoi family flies out — with family dog
- ↑ Great Chess Upsets, by Samuel Reshevsky, New York 1976, Arco Publishing, p. 244.
- ↑ Karpov–Korchnoi 1978: The Inside Story of the Match, by Raymond Keene, Batsford 1978, p. 10.
- ↑ 15,0 15,1 «Viktor Korchoi obituary»։ Daily Telegraph։ Վերցված է հունիսի 6, 2016
- ↑ «URS-ch20 1952 - 365Chess.com Tournaments»։ 365chess.com։ Վերցված է 2013-10-19
- ↑ 17,0 17,1 chessmetrics.com Archived 2006-04-14 at the Wayback Machine. the Viktor Korchnoi player file
- ↑ 18,0 18,1 «OlimpBase :: World Student Team Chess Championship :: Viktor Korchnoi»
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 «OlimpBase ::Kortschnoj, Viktor»
- ↑ «Soviet Defector Seen As Counter-Puncher»
- ↑ «Defense Still Key To Korchnoi's Success - Sun Sentinel»։ Articles.sun-sentinel.com։ 1997-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին։ Վերցված է 2013-10-19
- ↑ «Cold War In The World Of Chess»։ NYTimes.com։ 1981-09-27։ Վերցված է 2013-10-19
- ↑ Karpov–Korchnoi 1978, the Inside Story of the Match, by Raymond Keene, pp. 10–11
- ↑ The field also included Mark Taimanov at 9/15, Lajos Portisch (9), Vladimir Simagin (9), Péter Dely (9), Wolfgang Uhlmann (8½), Gedeon Barcza (8), István Bilek (7), Jan Hein Donner (6½), and Arthur Bisguier (6). Horowitz I. A. (January 1962)։ «The World of Chess: Watch Korchnoj!»։ Chess Review 30 (1)։ էջ 3
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ խմբագրել
- Viktor Korchnoi chess games at 365Chess.com
- Վիկտոր Կորչնոյ շախմատիստի էջն ու խաղերը Chessgames.com կայքում
- Comprehensive Biography of Viktor Korchnoi with world ranking survey and chronology of first prizes, game collection, major tournaments and opponents
- World Chess Championship FIDE Events 1948–1990 – contains detailed information on two matches Karpov–Korchnoi.
- Korchnoi's Career Highlights
- Edward Winter, List of Books About Karpov and Korchnoi
- Korchnoi's interview: "Genii and wunderkinds" Archived 2007-08-23 at the Wayback Machine.