Ենս Սթոլթենբերգ
Ենս Սթոլթենբերգ (նորվ.՝ Jens Stoltenberg, մարտի 16, 1959[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա[3]), նորվեգացի պետական քաղաքական գործիչ, 2000-2001 և 2005-2013 թվականներին Նորվեգիայի վարչապետ, 2014 թվականի հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։
Վաղ տարիներ
խմբագրելԾագում է Նորվեգիայում հայտնի քաղաքական ընտանիքից։ Նրա հայրը` Թուրվալդ Ստոլտենբերգը զբաղեցրել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Վաղ մանկության տարիներին (1960—1963) ապրել է Հարավսլավիայում, որտեղ նրա հայրը դեսպան էր։ Ավագ քույր Կամիլլայի ազդեցությամբ, որն այն ժամանակ «Կարմիր երիտասարդության» (Մարքս-Լենինի կոմունիստական բանվորական կուսակցության կազմակերպություններից) ակտիվիստներից էր, մասնակցել է ԱՄՆ-ի Վիետնամի հետ պատերազմելու դեմ ուղղված ցույցերին։ Սովորել է Օսլոյի Վալդորֆյան (Rudolf-Steiner-Schule) դպրոցում և եկեղեցական դպրոցում (Katedralskole)[40]:
Քաղաքական կարիերա
խմբագրելԻր կարիերան սկսել է որպես լրագրող ժամանակի ազդեցիկ թերթում` «Arbeiderbladet», որը հանդիսանում էր նորվեգական ձախերի պաշտոնական խոսափողը։ 1985-1989 թվականներին գլխավորել է Նորվեգիայի բանվորական կուսակցության երիտասարդական թևը։ 1993-1196 թվականներին Գրու Հարլեմ Բրունթլանի ղեկավարության կազմում զբաղեցրել է Էներգետիակայի և առևտրի նախարարի պաշտոնը։
2000 թվականի մարտին ղեկավարել է երկրի կառավարությունը։ 2001 թվականի սեպտեմբերի 10-ին հերթական պառլամենտական ընտրություններում Նորվեգական բանվորական կուսակցությունը իր ամբողջ պատմության մեջ ստացել է ամենավատ արդյունքը` հավաքելով ընտրողների ձայների միայն 24 տոկոսը։
Ներքին կուսակցական ճգնաժամի պայմաններում փոխարինել է Տուրբյորն Յագլանդին կուսակցության ներկայացուցչի պաշտոնում և 2002 թվականին ղեկավարել Նորվեգիայի բանվորական կուսակցությունը։ Կարողացել է պառլամենտական ընտրություններում կուսակցության համար հաղթանակ ապահովել։ 2005 թվականի սեպտեմբերի 12-ի պառլամենտական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը կարողացավ կոալիցիա ձևավորել կենտրոնամետների և Սոցիալիստական ձախ կուսակցության հետ։ 2005 թվականի հոկտեմբերի 17-ին կառավարությունը Ենս Սթոլթենբերգի ղեկավարությամբ անցավ աշխատանքի։
2009 թվականի սեպտեմբերի 13-ի պառլամենտական ընտրությունների արդյունքով Նորվեգիայի բանվորական կուսակցությունը իր հետ կոալիցիա կազմած համախոհների հետ կարողացավ պառլամենտում նշանակալի տեղ ապահովել, որը Ենս Սթոլթենբերգին հնարավորություն տվեց կրկին լինել վարչապետ[41]։ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին Ենս Սթոլթենբերգը ներկայացրեց երկրի նախարարների նոր կազմը։ Նոր կառավարության գլխավոր տարբերությունը նախկինից գենդերային հավասարության ապահովումն էր. նախարարների կազմում էին 10 տղամարդ և 10 կին[42]։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
խմբագրել2014 թվականի մարտի 28-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը Սթոլթենբերգին նշանակեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, որտեղ նա փոխարինեց Անդերս Ռասմուսենին (պաշտոնը ստանձնելու էր 2014 թվականի հոկտեմբերի 1-ից)[43]։ Սթոլթենբերգը առաջին նորվեգացին էր այդ պաշտոնում։ Նրա առաջխաղացման նախաձեռնությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելինն էր։ Թեկնածու դնելուց առաջ Մերկելը ստացել էր ԱՄՆ-ի և Անգլիայի հովանավորությունը, այնուհետև նաև ալյանսի այլ անդամների[44]։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին նա սկսեց աշխատանքը[45]։
Ռուսաստանի հանդեպ դիրքորոշում
խմբագրելՄեկնաբանների կարծիքով, Սթոլթենբերգի այդ պաշտոնում աշխատանքի կարևոր ուղղությունը ՆԱՏՕ-ի քաղաքական հարաբերություններն էին Ռուսաստանի հետ նախագահ Պուտինի օրոք[46]։
Սթոլթենբերգը խիստ քննադատում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դեռևս մինչև պաշտոնի ստանձնումը։ Այսպես, 2014 թվականի մարտի 25-ին Նորվեգիայի բանվորական կուսակցության համագումարում իր խոսքում նա հայտարարեց, որ Ռուսաստանը խանգարում է Եվրոպայի անվտանգությանն ու կայունությանը[47]։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո Սթոլթենբերգը ընդգծեց ալյանսի զինվորական ուժի ամրապնդման անհրաժեշտությունը, ներառելով միջուկային զենք, Ռուսաստանի կողմից միջազգային օրենքների խախտման և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարաբերություններում սպառնալիքի կասեցման համար[48]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Albert M. Encyclopædia Britannica
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=JES&tab=Biography
- ↑ https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representant/?perid=JES
- ↑ ANDERSEN M. A., SKARVØY L. J. Stoltenberg vil ikke vurdere om forloveren må gå — VG, 2012.
- ↑ https://www.workwithdata.com/person/jens-stoltenberg-1959
- ↑ https://peergynt.no/gallery/arets-peer-gynt/
- ↑ http://www.europeiskungdom.no/omoss/arets-europeer/
- ↑ https://krogerup.dk/om-krogerup/hal-koch-prisen/
- ↑ http://www.kongehuset.no/binfil/download2.php?tid=133159
- ↑ NRK Jens Stoltenberg får Sønstebyprisen(նորվ.) — 2022.
- ↑ https://www.president.gov.ua/documents/5562023-48201
- ↑ Hem M. Stoltenberg fikk Kissinger-pris(նորվ.) — 2023.
- ↑ Johnsen A. B., Sveen S. L., Tore Kristiansen (foto), Annemor Larsen (foto), Bjørnar K. Bekkevard (video) Jens Stoltenberg er «Årets navn» i VG 2023 — 2023.
- ↑ https://www.cdm.me/english/vujanovic-awarded-medal-montenegro-stoltenberg/
- ↑ https://en.vijesti.me/news-b/politika/77673/Vujanovic-awarded-Stoltenberg-with-the-Order-of-Montenegro-on-a-ribbon
- ↑ https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/30924-jens-stoltenberg
- ↑ https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/a8cc4243316411e98893d5af47354b00?positionInSearchResults=11&searchModelUUID=9656b006-686f-4285-86f2-971954ea25e0
- ↑ https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/987369d311fe11eea9b3de7dd350a34e?positionInSearchResults=0&searchModelUUID=c7c6a594-ef0c-4102-a66d-e2f34d5e1a79
- ↑ https://www.vestnesis.lv/op/2024/97.14
- ↑ https://www.belganewsagency.eu/nato-secretary-general-receives-belgiums-highest-honour
- ↑ https://www.atlantik-bruecke.org/events/eric-m-warburg-preisverleihung-fuer-jens-stoltenberg/
- ↑ https://www.idnes.cz/zpravy/domaci/pavel-rad-tgm-generalni-tajemnik-jens-stoltenberg.A240528_114036_domaci_vlc
- ↑ https://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/aktualni-tiskove-zpravy/prezident-republiky-udeli-statni-vyznamenani-jensi-stoltenbergovi-17895
- ↑ Ridola H. N. Jens Stoltenberg fikk presidentens frihetsmedalje(նորվ.) — 2024.
- ↑ https://www.nato.int/cps/en/natohq/photos_227557.htm
- ↑ Ewald von Kleist Award - Munich Security Conference (բրիտ․ անգլ.)
- ↑ The Munich Security Conference Announces Its Awards for 2022 (բրիտ․ անգլ.) — 2022.
- ↑ https://www.koninklijkhuis.nl/actueel/nieuws/2024/09/26/secretaris-generaal-van-de-navo-stoltenberg-ontvangt-ridder-grootkruis-in-de-orde-van-oranje-nassau
- ↑ Press E. El Gobierno otorga al secretario general de la OTAN y al embajador de Qatar condecoraciones al Mérito Civil — 2024.
- ↑ BOE-A-2024-15827 Real Decreto 829/2024, de 30 de julio, por el que se concede la Gran Cruz de la Orden de Isabel la Católica al señor Jens Stoltenberg.
- ↑ Tio utländska medborgare tilldelas Nordstjärneorden (շվեդերեն) — regeringen.se.
- ↑ https://kungligmajestatsorden.se/nyhetsarkiv/nyheter/2024-10-22-ordnar-till-tio-utlandska-medborgare
- ↑ Sverige og Tyskland hyller Jens Stoltenberg med ordener
- ↑ Bundesministerin der Verteidigung Annegret Kramp-Karrenbauer verleiht dem NATO-Generalsekretär Jens Stoltenberg die Manfred-Wörner-Medaille — FMoD, 2019.
- ↑ WILLY-BRANDT-PREIS: Jens Stoltenberg ist der zweite Preisträger (գերմ.) — Tagesspiegel, 2013. — ISSN 1865-2263
- ↑ Stubbilta erityinen kunnianosoitus (фин.)
- ↑ https://www.forsvaretsforum.no/innenriks-japan-jens-stoltenberg/stoltenberg-far-japansk-heder/435231
- ↑ Johnsen A. B., Røsvik E., Fjellanger R. Jens Stoltenberg vil fortsatt være LO-medlem — 2022.
- ↑ «„Stoltenberg beste Wahl, die ich mir vorstellen kann" -...». bundeswehr-journal (գերմաներեն). 2014 թ․ ապրիլի 1. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Mitte-Links-Regierung bleibt wohl im Amt(գերմ.)
- ↑ Норвежский король утвердил новое правительство
- ↑ «Appointment of Secretary General designate». North Atlantic Treaty Organization. 2014 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Stoltenberg skal lære seg fransk» [Stoltenberg will learn French]. Aftenposten (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Генсеком НАТО назначен бывший премьер Норвегии Йенс Столтенберг». ИТАР-ТАСС. Վերցված է 28 марта, 2014-ին.
- ↑ James Kanter (2014 թ․ մարտի 28). «Norwegian to Lead NATO as It Is Poised for Bigger Role». Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Lars Molteberg Glomnes (2014 թ․ մարտի 25). «Stoltenberg med hard Russland-kritikk» [Stoltenberg was met with fierce criticism from Russia]. Aftenposten (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Tron Strand, Anders Haga; Kjersti Kvile, Lars Kvamme (2014 թ․ մարտի 28). «Stoltenberg frykter russiske raketter» [Stoltenberg fears of Russian missiles]. Bergens Tidende (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.