Կար (աշխարհագրություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կար (այլ կիրառումներ)

Կար (գերմաներեն՝ Kar), զառիթափ, ժայռոտ լանջերով և թեք գոգավոր հատակով թասաձև բնական խորություն՝ լեռների կատարային մասում։ Առաջանում է սառցադաշտերի, ձնահյուսերի ներգործության և սառնամանիքային հողմահարման հետևանքով։ Որոշ կարերում կան մշտական սառցադաշտեր կամ ֆիռնային կուտակումներ, մյուսներում՝ ձյան սեզոնային կուտակումներ։ կարի հատակը հաճախ լցված է լինում ջրով (բարձրլեռնային լճեր

Սառցադաշտային կար
Կար, որը լցված է լճով


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 291 CC BY-SA icon 80x15.png