Թռչնաշուկա, Ծովային թռչունների՝ սուզաբադերի, որորների, խողովակաքթերի, ջրագռավների, երբեմն նաև պինգվինների զանգվածային գաղութային կուտակումները օվկիանոսների ու ծովերի առափնյա զառիթափ ժայռերին։

Թռչունների զանգվածային կուտակումներ Հարավային Աֆրիկայում

Թռչնաշուկաները տարածված են Եվրոպայի, Ասիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Աֆրիկայի, Նոր Զելանդիայի և Հարավային կիսագնդի օվկիանոսային կղզիներում։ Առանձին թռչնաշուկաներ զբաղեցնում են տասնյակ կիլոմետր տարածություն, որտեղ հաշվվում են հարյուր հազարավոր թռչուններ։ Թռչունների գաղութային բնադրման այս ձևն օգնում է սերունդը պահպանել գիշատիչներից։ Թռչնաշուկաների բնակիչները կարևոր դեր են խաղում ծովի կենսաբանական հաշվեկշռում։ Վաղ ժամանակներից թռչնաշուկաներում մարդիկ հավաքում են թռչունների միլիոնավոր ձվերը։ Պերուում և Չիլիում գյուղատնտեսության մեջ օգտագործում են նրանց արտաթորանքից առաջացած գուանոյի զանգվածները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 216 CC-BY-SA-icon-80x15.png