Սկանդինավյան թերակղզի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սկանդինավյան թերակղզի (նորվ.՝ Den skandinaviske halvøy կամ Den skandinaviske halvøya, շվեդ.՝ Skandinaviska halvön, ռուս.՝ Скандинавский полуостров, ֆիններեն՝ Skandinavian niemimaa), ամենամեծ թերակղզին Եվրոպայում (հյուսիս-արևմուտքում)։
![]() Սկանդինավյան թերակղզին ձմռանը
| ||
Տեղագրություն | Եվրոպա | |
Ողողող ջրեր | Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական և Բարենցի ծով | |
Ընդհանուր մակերեսը | մոտ 800 000 կմ² | |
Ամենաբարձր կետը | 2469 մ | |
Երկիր | ![]() ![]() ![]() | |
![]() ![]() | ||
![]() |
Աշխարհագրություն
խմբագրելԵրկարությունը 1900 կմ է, լայնությունը՝ մինչև 800 կմ, տարածությունը՝ մոտ 800 հզ կմ²։ Ողողվում է Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական և Բարենցի ծովերով։ Մայրցամաքային սահմանը պայմանականորեն տանում են Բոտնիկ ծոցի հյուսիսային մասից մինչև Վարանգեր ֆիորդը։ Արևմտյան և հյուսիսային ափերը զառիվայր են, բարձր, մասնատված ֆիորդերով, հարավային և արևելյան ափերը ցածր են, ժայռոտ, հաճախ՝ ստորջրյա։ Թերակղզու մեծ մասը զբաղեցնում են Սկանդինավյան լեռները, (ամենաբարձր գագաթը՝ Գալհյոպիգեն, 2470 մ), որոնց արևելքից հարում է Նորլանդ սարահարթը, դրանից հվ․ տարածվում են Միջին Շվեդական լճային դաշտավայրը և Սմոլանդ գմբեթաձև բարձրությունը (մինչև 377 մ)։ Ռելիեֆի հիմնական գծերը կապված են Սկանդինավյան թերակղզու Բալթիական վահանի սահմանում գտնվելու և կալեդոնյան ծալքավոր կառուցվածքի հետ, որը նեոգեն-անթրոպոգենում ենթարկվել է զգալի ուղղաձիգ տեղաշարժման ու հարթեցման ի հաշիվ սառցադաշտային էկգարացիայի և կուտակման։ Օգտակար հանածոներից կան երկաթի հանքանյութ, պղինձ, տիտան, անագ։ Կլիման արևմուտքում ծովային է, արևելքում՝ բարեխառն, անցումային։
Գետային ցանցը խիտ է, գետերը՝ սահանքավոր, ջրառատ, գերազանցապես կարճ և հարուստ հիդրոէներգետիկ պաշարներով։ Կան բազմաթիվ լճեր (Վենեռն, Մելարեն, Վեթեռն են), սառցադաշտեր (տարածքը մոտ 5 հզ կմ²)։ Անտառները գրավում են տարածքի 43 %-ը։ Հյուսիսում տունդրան ու ասեղնատերև անտառներն են, հարավում՝ խառն և լայնատերև անտառները, արևմուտքում՝ տորֆաճահիճները։ Կենդանիներից կան որմզդեղ, աղվես, նապաստակ, լեմինգ, եղջերու։ Ափամերձ ժայռերին և կղզիներում կան թռչնաշուկաներ։ Սկանդինավյան թերակղզում են գտնվում Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիայի հյուսիսարևմտյան մասը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկանդինավյան թերակղզի» հոդվածին։ |