Արևմտյան Շպիցբերգեն (նորվ.՝ Spitsbergen), կղզի Նորվեգիայի կազմում գտնվող Շպիցբերգեն (Սվալբարդ) կղզեխմբում՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի միջև։ Ունի 39 044 կմ² (որոշ աղբյուրներում՝ 37 673 կմ²) մակերես։

Արևմտյան Շպիցբերգեն
Տեսակկղզի
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքՇպիցբերգեն
Ամենաբարձր կետՆյուտոն լեռ
ԲԾՄ1713 մետր
Մակերես39 044 կմ²
Մասն էՇպիցբերգեն
Աշխարհագրական տեղադրությունՇպիցբերգեն
Ջրլիցի ափինԳրենլանդական ծով
Քարտեզ
Քարտեզ

19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունը, Նորվեգիայի թագավորությունը և Շվեդիայի թագավորությունը կղզու վերաբերյալ ստորագրեցին առաջին համաձայնագիրը։ Իսկ 1920 թվականի փետրվարի 9-ին Արևմտյան Շպիցբերգենը ամբողջ կղզեխմբի հետ միասին հանձնվեց Նորվեգիային այն պայմանով, որ համաձայնագրի ստորագրմանը մասնակից բոլոր 39 երկրները իրավունք ունեն կղզին օգտագործել տնտեսական նպատակներով։ Խնդիրը սրվեց, երբ կզղում հայտնաբերվեց քարածխի հանք։ Ներկայումս Շպիցբերգենում տնտեսական գործունեություն են իրականացնում միայն Նորվեգիան և Ռուսաստանը։

Ռուսաստանը կղզում ունի քարածխի հանք, ռուսական նավաստիները ձկնորսությամբ են զբաղվում Շպիցբերգենի խութում, ինչն էլ Նորվեգիայի հետ հակասությունների պատճառ է հանդիսանում։ Վերջինս ցանկանում է կղզեխմբի նկատմամբ սահմանել միայնակ հսկողություն[1]։ Ենթադրվում է, որ Շպիցբերգենի խութում կան նավթի և գազի պաշարներ[1]։

Կղզում գործում է Լոնգյիրի օդանավակայանը։

Կղզու քիչ բնակչությունը հիմնականում զբաղված է գիտության, զբոսաշրջության և հանքաարդյունաբերության ոլորտներում։

Պատմություն խմբագրել

Նորվեգական 1194 ժամանակացույցում հանդիպում է ոմն Սվալբարդ։ Սակայն հստակ հայտնի չէ, որ նա վերաբերվում է տվյալ կղզուն։ Հնարավոր է, որ ոմն Սվալբարդը կապ է ունեցել Գրելանդիայի կամ Յան-Մայնի հետ։

Կղզիախումբը իր ներկա անվանումը ստացել է 1596 թվականին այն կրկին հայտնաբերած հոլանդացի Վիլեմ Բարենցը, ով և տեղանքին տվել է Շպիցբերգեն անունը։ Թարգմանաբար «Շպիցբերգեն» նշանակում է «սուր լեռներ»։ Ներկայումս նրա անունով է կոչվում Շպիցբերգենի ռուսական Բարենցբուրգ ավանը։ Բարենցը կղզու տարածքում հայտնաբերեց մեծ քանակությամբ ծովացուլերի և կետերի, ինչից հետո կազմակերպվեցին բազմաթիվ արշավանքներ դեպի այդ վայրերը, որոնց հետևանքով կենդանատեսակները հայտնվեցին բվերացման եզրին։

1765—1766 թվականներին  Միխայիլ Լոմոնոսովը Վ.Յ.Չիչագովի գլխավորությամբ կազմակերպել է 2 գիտարշավ դեպի Շպիցբերգեն։

Արևմտյան Շպիցբերգենի հյուսիսային հատվածը կոչվում է Անդրեի երկիր ի պատիվ շվեդ Անդրե Սոլոմոնի, ով 1897 թվականին փորձ է կատարել օդապարիկով հասնել Հյուսիսային բևեռ։

Համաշխարհային սերմնապահեստարան խմբագրել

Շպիցբերգենի Լոնգիր գյուղում ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծվել է սերմնանյութերի համաշխարհային պահեստարան, որտեղ պահվում են աշխարհում գոյություն ունեցող սերմերը։ Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր երկիր այնտեղից կստանա իր համար նախատեսված սերմերի չափաբաժինը։

2006 թվականի հունիսի 19-ին Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆիլանդիայի, Դանիայի, Իսլանդիայի վարչապետները մասնակցեցին պահեստարանի կառուցման հիմնարկեքի արարողությանը։

Պահեստարանը տեղակայված է գետնից 300 մետր խորության վրա՝ լքված քարածխի հանքում։ Կառույցը ունի 1 մետր հաստության երկաթբետոնե պատեր, հակապայթյունային դռներ։ Նյութերի պահպանվում են հատուկ սառնարաններում, որոնք աշխատում են տեղական քարածխով։

Շպիցբերգենը որպես սերմնապահեստարան ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ մշտապես ձյունապատ է և չկա տեկտոնական ակտիվություն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Շպիցբերգեն» հոդվածին։