Նեղուց, ջրային համեմատաբար նեղ տարածություն, անջատում է ցամաքի տարբեր մասեր և միացնում ջրային ավազաններ կամ դրանց մասերը[1]։

Նեղուցների բնութագիրԽմբագրել

Նեղուցները բնութագրվում են երկարությամբ, ամենամեծ ու ամենափոքր լայնությամբ ու խորությամբ։ Նշվում են նաև Օվկիանոսային հոսանքների ուղղությունը և արագությունը։ Նավարկելի ջրանցքների համար կազմվել են նավարկության ձեռնարկներ։ Աշխարհի ամենաերկար նեղուցը Մոզամբիկի նեղուցն է՝ 1670 կմ, ամենալայն (950 կմ)[1] և ամենախոր նեղուցը (5840 մ)[1] Դրեյկի նեղուցն է։

Նեղուցների դասակարգումԽմբագրել

Նեղուցներն ըստ օվկիանոսների ավազաններիԽմբագրել

Նեղուցներն ըստ մայրցամաքներիԽմբագրել

Համաձայն միջազգային իրավական կարգավիճակիԽմբագրել

  • Նեղուցներ, որոնք օգտագործվում են միջազգային նավագնացության համար, միացնում են բաց ծովերը կամ բացառապես տնտեսական գոտիներ։ Բոլոր պետությունների նավերը ու օդանավերը օգտվում են տարանցիկ ուղու միջազգային նավագնացության իրավունքից (Սինգապուրի նեղուց, Բաբ էլ-Մանդեբի նեղուց
  • Նեղուցներ, որոնք օգտագործվում են միջազգային նավագնացության համար, միացնում են բաց ծովերը կամ բացառապես տնտեսական գոտիները և պետությունների ծովային տարածքները (Խուան դե Ֆուկա, Կանադա և ԱՄՆ)։ Նման նեղուցներում օտարերկրյա նավերը օգտվում են խաղաղ անցման իրավունքից։
  • Նեղուցներ, որոնք օգտագործվում են միջազգային նավագնացության համար և որոնց անցումը ամբողջությամբ և մասնակի կարգավորվում է ընդունված հին պայմանագրերի համաձայն (Բոսֆոր, Թուրքիա, նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի պայմանագիր

ԾանոթագրություններԽմբագրել