Նորտբրուկ
Նորտբրուկ (ռուս.՝ Но́ртбрук), անմարդաբնակ կղզի Ռուսաստանում։ Պատկանում է Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզեխմբին։ Կղզու ամենաբարձր կետը 344 մետր է։ Կղզեխմբի ամենահասանելի կղզիներից մեկն է համարվում իր աշխարհագրական դիրքի շնորհիվ։
Նորտբրուկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Արխանգելսկի մարզ |
Երկարություն | 22,4 կմ |
Լայնություն | 19,2 կմ |
ԲԾՄ | 344 մետր |
Մակերես | 288,6 կմ² |
Մասն է | Ֆրանց Իոսիֆի երկիր |
Աշխարհագրական տեղադրություն | Ֆրանց Իոսիֆի երկիր |
Ջրլիցի ափին | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս |
![]() | |
![]() |
Կղզու պատմություն
խմբագրելԱմռան ամիսներին կղզու ափերը՝ ազատվելով ձնածածկույթից, պատվում են կանաչ մամուռով[1], որի պատճառով էլ այն 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը գրեթե միշտ համարվել է բևեռային արշավախմբերի գլխավոր հենակետը։ Կղզին անվանակոչել են ի պատիվ կոմս Նորտրուկի (անգլ.՝ Thomas Baring, 1st Earl of Northbrook), որը 1890-ից 1893 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել է Թագավորական աշխարհագրական ընկերության նախագահը։
2006 թվականին լուրեր տարածվեցին, որ կղզին բաժանվել է երկու մասի։ 2013 թվականին Հյուսիսային նավատորմիղի ջրաբանական ծառայությունն արշավախումբ կազմակերպեց և այս լուրը հաստատեց. կղզին բաժանվել էր արևմտյան և արևելյան հատվածների[2]։
Աշխարհագրություն
խմբագրել- Կղզու հյուսիսային ծայրակետը Լագերնի հրվանդանն է։
- Կղզու արևելյան ծայրակետը՝ Բարենցի հրվանդանը։
- Նորտբրուկ կղզու հյուսիս-արևմուտքում Մայերսի նեղուցն է։
- Ամենաբարձր վայրը՝ 344 մետր։
- Կլիման՝ արկտիկական։
- Ռուսական Արկտիկա ազգային պարկի կազմում է։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորտբրուկ» հոդվածին։ |