Համերֆեստ (նորվ.՝ Hammerfest), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում): Կոմունայի վարչական կենտրոնը Համերֆեստ քաղաքն է: Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է: Զբաղեցնում է 848.59 կմ² տարածք[2][3]:

Picto infobox map.png
Համերֆեստ
նորվ.՝ Hammerfest
Դրոշ Զինանշան
Hammerfest official flag.svg
Hammerfest kommunevåpen.jpg
Hammerfest Juni 2005.jpg
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՖինմարք ֆյուլքե
ՎարչկենտրոնՀամերֆեստ
Քրիստինե Էրսթադ Բոկ
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն (2013)10109
Խտություն11,9
Տարածք848.59
NO 5406 Hammerfest.svg
Հիմնադրված էհուլիսի 17, 1789 թ.
Սահմանակցում էԿվալսուն, Ալտա Ֆլորեստա, Hasvik, Պորսանգեր և Մոսյո
Ժամային գոտիUTC+1
ՓոխարինեցԿվալսուն և Sørøysund?[1]
ISO 3166-2 կոդ2004
hammerfest.no
Համերֆեստ կոմունան Ֆինմարք ֆյուլքեի քարտեզին

Համերֆեստ կոմունայի վարչական կենտրոնը համարվում է աշխարհի ամենահյուսիսային քաղաքը, որից քիչ հեռու գտնվում է Ստատօիլ ընկերության պատկանող Սնեվիտ խոշոր գազի հանքավայրը:Gamst, Thorbein (1984). Finnmark under Hakekorset - Festung Finnmark

Համերֆեստ քաղաքում է գտնվում «Հյուսիսային արջի թանգարանը», որը տեղակայված է քաղաքապետարանի շենքում և «Հյուսիսնորվեգական բնակավայրերի հետպատերազմյան վերականգնման թանգարանը»: Յուրաքանչյուր տարի քաղաք են այցելում 2500-3500 հյուսիսային եղջերու: Հայտնի է նաև ճարտարապետ Հանս Մագնուսի նախագծով 1961 թվականին մոդերնիզմի ոճով կառուցված Համերֆեստի եկեղեցին:

Քաղաքին է նվիրված հայտնի ռուս գեղանկարիչ Կոնստանտին Կորովինի (1861—1939) «Համերֆեստ, Հյուսիսափայլ» կտավը, որը ստեղծվել է 1894—1895 թվականներին: Այժմ կտավը ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում[4]:

Քույր քաղաքներԽմբագրել

Պատկերասրահ =Խմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • М. М. Пришвин. «Гаммерфест»

Արտաքին հղումներԽմբագրել