Բացել գլխավոր ցանկը
ԱՄՆ-ի ավիաբազա

Թուլե (դան․՝ Thule), լքված բնակավայր Գրենլանդիայում, Բաֆինի ծովի հյուսիսս-արևելյան ափին։ Բնակչությունը գլխավորապես կազմված է եղել էսկիմոսներից։ Եղել է ծովային գազանների արդյունագործություն, բևեռաղվեսի որս։ Հիմնադրել են դանիացի բևեռախույզներ Պիտեր Ֆրոյխենը և Կնուդ Ռասմուսսենը 1910 թվականին, որպես մորթու վաճառակայան։ Քանի որ դա աշխարհի ամենահյուսիսային վաճառակայանն էր, այն անվանակոչել են առասպելական Թուլեի պատվին[1]: 1953 թվականին Թուլեի տեղում կառուցվել է ԱՄՆ-ի ռազմաօդային խոշոր բազա, որն ամերիկյան ամենահյուսիսային ռազմաօդային բազան է: Բնակավայրի ամբողջ բնակչությունը դանիական դատարանի որոշմամբ տեղափոխվել է մերձակա Կաանաակ, որը նաև կոչում են «Նոր Թուլե»[2]։


  1. Handelsstationen Thule
  2. Rolf Gilberg, Thule