Կոլայի թերակղզի
Կոլայի թերակղզի[1] (ռուս.՝ Кольский полуостров), Ռուսաստանի եվրոպական մասի ծայր հյուսիս-արևմուտքում, Մուրմանսկի մարզում։ Ողողվում է Բարենցի և Սպիտակ ծովերով։
![]() | ||
Ողողող ջրեր | Սպիտակ ծով Բարենցի ծով | |
Ընդհանուր մակերեսը | ~100 000 կմ² | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Մուրմանսկի մարզ | |
![]() Կոլայի թերակղզու արբանյակային լուսանկար
| ||
![]() ![]() | ||
![]() |
Տարածությունը՝ մոտ 100 հզ. կմ²։ Արևմուտքում են գտնվում Խիբինի և Լովոզերյան տունդրայի լեռնազանգվածները (մինչև 1120 մ բարձրությամբ), կենտրոնական մասում՝ Կեյվիշրբաժան բլրաշարը (մինչև 397 մ)։
Անվանում Խմբագրել
Ռուսերեն անվան հայերեն պատճենումն է։ Անվանումն առաջացել է Կոլա գետից․ ուգրո-ֆիննական լեզուներում կուլ (կոլ) հիմքը նշանակում է «ձուկ», այսինքն՝ «ձկնորսական թերակղզի»[2]։
Աշխարհագրություն Խմբագրել
Կլիման համեմատաբար մեղմ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը —8°-ից — 13 °C է, հուլիսինը՝ 8°-ից 14 °C։ Հարուստ է սահանքավոր գետերով։
Խոշոր լճերից են Իմանդրան, Ումբոզերոն, Լովոզերոն։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Մուրմանսկն է։
Աղբյուրներ Խմբագրել
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 508)։ |