Մելվիլ (կղզի)
Մելվիլ (անգլ.՝ Melville island), կղզի Կանադայում:
![]() | ||
Երկիր | Կանադա | |
Մակերես | 42149 կմ2 | |
Երկարությունը | 340 կմ կմ | |
Լայնությունը | 210-290 կմ կմ | |
Ամենաբարձր կետը | 776 մ մ | |
Բնակչություն | 0 մարդ | |
ԱշխարհագրությունԽմբագրել
Կղզին մտնում է Կանադական արկտիկական արշիպելագի, Թագուհի Էլիզաբեթի կղզիների և Փարրիի արշիպելագի կազմության մեջ: Վարչատարածքային բաժանման առումով մտնում է Նունավուտի (Կիկիկտանի շրջան) և Հյուսիս Արևմտյան Տարածքների կազմերի մեջ: Կղզու մակերեսը կազմում է 42149 կմ 2 և աշխարհում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը, իսկ Կանադայում՝ 8-րդն է: Փարրիի արշիպելագի խոշորագույն կղզին է: Կղզու առափնյա եզրագծի երկարությունը կազմում է 3107 կմ[1]: Մելվիլը Ալեքսանդեր, Մեսսի, Վանյե կղզիներից գտնվում է 36 կմ դեպի արևմուտք (բաժանված է Բայամ-Մարտինի նեղուցով), Փրինս Պատրիկ կղզուց 23 կմ հարավ արևելք և 26 կմ հարավ՝ Էմերալդ կղզուց: 122 կմ լայնությամբ Վայկաունտ-Մելվիլ նեղուցը Մելվիլին հարավից սահմանազատում է Վիկտորիա և Ստեֆանսոն կղզիներից, իսկ Մակ-Կլուր նեղուցը (102 կմ լայնություն) հարավ-արևմուտքից նրան սահմանազատում է Բանկս կղզուց:
Կղզին անհամաչափ կառուցվածքով է և խիստ կտրտված ափագծով, ունի բազմաթիվ թերակղզիներ և ծովախորշեր: Հյուսիսային կողմից կղզու խորքն է մխրճվում բավականին լայն Հեկլա-ենդ-Գրայպեր ծովախորշը, հարավ արևմուտքից՝ Լիդդոն նեղ ծովախորշը: Հենց այս ծովածոցերն էլ Մելվիլին տալիս են իր բնորոշ ձևը և առաջացնում են երեք թերակղզիներ՝ Սաբին թերակղզին հյուսիս արևելքում, Դանդաս թերակղզին հարավ արևմուտքում և ատամնաձև թերակղզի՝ հյուսիս արևմուտքում: Կղզու առավելագույն ձգվածությունը արևելքից արևմուտք կազմում է 340 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 212 կմ:
Կղզու տարածքը կարելի է բաժանել երեք տեղագրական մասերի՝ հարավարևմտյան սարահարթ, կենտրոնական բարձրավանդակ և հյուսիսարևելյան ցածրադիր գոտի[2]: Կղզու ամենաբաձր կետը Բլու Հիլս սարն է՝ ծովի մակարդակից 776 մ բարձրությամբ: Այստեղ մշտական բնակչությունը բացակայում է: Մոտակայքում հայտնաբերվել են բնական գազի հանքավայրեր:
ԿլիմաԽմբագրել
Ամառային միջին ջերմաստիճանը այստեղ սովորաբար չի գերազանցում +5 °C-ը, և այն համարվում է մերձարկտիկական շրջանի ամենացուրտ կղզիներից մեկը:
ՊատմությունԽմբագրել
Մելվիլ այցելած առաջին եվրոպացին բրիտանացի ճանապարհորդը Ուիլիամ Փարրին էր, որը կղզի է եկել 1819 թվականին: Ծովը սառցակալելու պատճառով մինչև 1920 թվականի օգոստոսի 1-ը նա ստիպված էր մնալ այստեղ, որի պատճառով էլ կղզին կոչել է «Winter Harbour» («Ձմեռային նավահանգիստ»):