Սպիտակ սագ[2] (լատին․՝ Anser caerulescens), Սագանմանների (Anser) կարգի, բադերի ընտանիքի (Anatidae) թռչուն։ Թռչող թռչուն է։ Կարող են թռչել 42-50 օրականից։ Հիմնականում ակտիվ են ձմռանը։ Ռուսաստանի տարածքում այն տարածված է Վրանգելի կղզում, Յակուտիայի հյուսիս-արևելքում և Չուկոտյան թերակղզում[3]։

Սպիտակ սագ
Սպիտակ սագ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anser caerulescens
Հոմանիշներ
  • Chen caerulescens (Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում



EOL 1048460

Սպիտակ սագի ձու: Թուլուզի թանգարան
Anser caerulescens caerulescens -Փոքր սպիտակ սագ

Բնութագիր խմբագրել

Հիմնականում այն ունի սպիտակ փետուրներ։ Մարմինը մեծ չէ, 60-ից 75 սմ երկարությամբ, սովորաբար 3 կգ-ից ոչ ավելի։ Թևերի բացվածքը 150 սմ է։ Սև գույնը գերակշռում է թևերի վերջում և կտուցի շուրջ։ Կտուցը և թաթերը վարդագույն են։ Հաճախ կա ոսկե դեղին կետեր։ Ճտերը սովորաբար գորշ դարչնավուն, մոգրագույն են լինում։

Տարածվածություն խմբագրել

Սպիտակ սագը հիմնականում բնադրում է Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում, Կանադայի հյուսիսում, Սիբիրի հյուսիս-արևելքում, բայց ձմռանը գաղթում է դեպի հարավ՝ հիմնականում ԱՄՆ։ Հազվադեպ թռչուն են Եվրոպա։

Պոպուլյացիայի հետևանքով տեսակից առաջացել է երկու ենթատեսակ։ Առաջինը ձմեռում է Բրիտանական Կոլումբիայում և Կանադայում։ Երկրորդը ձմեռում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում[3]։

Սնունդ խմբագրել

Երկրամասում ամռանը բնադրած սագերի համար արկտիկական խոտաբույսերը կազմում են սննդի հիմքը։ Արկտիկական Կանադայում սագերի համար որպես սնունդ կարևոր դեր է խաղում սեզը։ Վրանգելի կղզում սագերի համար կեր են հանդիսանում Dupontia fischeri և Pleuropogon sabiniվեգետատիվ մասերը։ Թռչունների սննդակարգում ներառված են մամուռների և քարաքոսերի տերևները և դրանց ընձյուղները։

Բազմացում խմբագրել

Արական և իգական սագերը զույգ են կազմում ամբողջ կյանքի համար։ Բազմացման շրջանը սկսվում է մայիսի վերջից։ Սագերը կառուցում են բնադրման գաղութներ։ Հունիսի սկզբին էգ սագը դնում է 4-6 սպիտակ ձու և 21 օր թուխս է նստում։ Ճտերի թևեր աճելու և ձվից դուրս գալու համար 6 շաբաթ է հարկավոր։ Զուգահեռաբար հասուն թռչունը ենթարկվում է փետրափոխման։ Երեք տարեկանում թռչունները դառնում են սեռականորեն հասուն։ Կյանքի տևողությունը կարող է լինել 20 տարի։

 

Արվեստում խմբագրել

  • Անգլիայի արևելյան ափին Կանադայից բռնված Սպիտակ սագը ամերիկյան գրող Փոլ Գելիկոյի «Սպիտակ սագը» պատմվածքի կենտրոնական խորհրդանշական հերոսն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gill, F. and Donsker, D. (Eds). (2016). «Screamers, ducks, geese & swans». IOC World Bird List (v 6.3). (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) doi:10.14344/IOC.ML.6.3.(Ստուգված է 31 Օգոստոսի 2016).
  2. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 31. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  3. 3,0 3,1 Белый гусь — anser caerulescens и гаги. Охрана, воспроизведение и охота на птиц и животных нашей природы.

Գրականություն խմբագրել

  • Храбрый В. М. Школьный атлас — определитель птиц. — М., 1988.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ սագ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ սագ» հոդվածին։