Փրինս Պատրիկ (կղզի) (անգլ.՝ Prince Patrick Island), կղզին գտնվում է Կանադական արկտիկական կղզեխմբի կազմում, պատկանում է Կանադային և ամենաարևելյանն է Եղիզաբեթ Թագուհու Կղզիների խմբում։ Պատկանում է Կանադայի հյուսիսարևմտյան տարածքներին։ Փրինս Պատրիկ կղզին անմարդաբնակ է (2012)։

'
Տեսակկղզի
Երկիր Կանադա
Վարչատարածքային միավորՀյուսիսարևմտյան տարածքներ
Մասն էԿանադական Արկտիկական կղզեխումբ
Երկարություն240 կմ
Լայնություն80 կմ
Մակերես15848
Անվանված էPrince Arthur, Duke of Connaught and Strathearn?
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

 
Պրինց Պատրիկ կղզու քարտեզը

Կղզու մակերեսը կազմում է 15 848 կմ², մեծությամբ զբաղեցնում է 55-րդ տեղը երկրագնդի բոլոր կղզիների շարքում և 14-րդը Կանադայում[1]։ Ամբողջ տարին ծածկված է ձյան և սառույցի շերտով և այն Կանադայի ամենադժվարանցանելի վայրերից մեկն է։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է ընդամենը 279 մ[2]։ Կղզին գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։ Ափի երկարությունը կազմում է 1672 կմ։

Պատմություն խմբագրել

Փրինս Պատրիկ կղզին հետազոտվվել է 1853 թվականին (շատ ավելի ուշ) և անվանվել է ի պատիվ արքայազն Արթուր Վիլհեմ Պատրիկի, հերցոգ՝ Կոնաուտի և Ստրաթհերնի։ Նա 1911-1916 թվականներին համարվում էր գեներալ նահանգապետ։

1948 թվականի Կանադայի և Ամերիկայի ռազմական գերատեսչություններ աջակցությամբ կղզում բացվում է լայնամասշտաբ արկտիկական օդերևութաբանական կայան (ԼԱՕԿ), Մոլդ Բեյ անվանումով։ Կայանի աշխատակազմը կազմում էր 40-50 մարդ։ 1997 թվականին կայանը փակվում է ֆինանսական սղության պատճառով, որն էլ փոխարինվում է ավտոմատացված կայանով։ 2007 թվականի տվյալներով՝ կայանի շինությունները դեռևս կանգուն են[3]։

 
Փրինս Պատրիկ կղզին (Նասայի տիեզերական լուսանկար)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրինս Պատրիկ (կղզի)» հոդվածին։