Բերինգի ծով
Բերինգի ծով (անգլ.՝ Bering Sea, ռուս.՝ Берингово море), Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով՝ Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև․ օվկիանոսի հիմնական մասն անջատված է Ալեուտյան և Կոմանդորյան կղզիներով։
![]() | ||
Կոորդինատներ | ||
Դիրք | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 2.315.000 կմ² | |
Ծավալը | 3 796 000 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 4151 մ | |
Միջին խորությունը | 1600 մ | |
ԱշխարհագրությունԽմբագրել
Բերինգի նեղուցով միանում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Չուկոտյան ծովին։ Մակերեսը 2.315.000 կմ² է, առավելագույն խորությունը 5.500 մ։ Խոշոր ծոցերն են Անանդիրի և Օլյուտորի (Ռուսաստանի ափերի մոտ), Նորտոնի և Բրիստոնի (Ալյասկա, ԱՄՆ)։ Ծովն են թափվում Անանդիր և Յուկոն գետերը։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Անանդիրը, Պրովիգենիան և Նոմը։
ԱնվանումԽմբագրել
Կոչվել է ի հիշատակ ազգությամբ դանիացի ծովագնաց, ռուսական նավատորմի սպա, կապիտան-կոմանդոր Վիտուս Բերինգի, ով 1725-1730 և 1733-1741 թվականներին հետազոտել է այդ ծովը և մահացել այնտեղ՝ Կոմանդորյան կղզիներից մեկում, որն այժմ կոչվում է Բերինգի կղզի։
Անվանումը 1778 թվականին առաջարկել է Ջեյմս Կուկի ուղեկից Գեորգ Ֆորստերը, բայց այն տարածվեց միայն 19-րդ դարում․ մինչ այդ կոչվում էր Կամչատկայի ծով։
Կամչատկայի բնակիչները՝ իտելմենները, այն անվանում են Գիտեշ Նինդալ («Մեծ ծով»)[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերինգի ծով կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 424)։ |