Ալյասկա (նահանգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյասկա (այլ կիրառումներ)
Ալյասկա (անգլերեն՝ Alaska), ԱՄՆ-ի ամենամեծ նահանգն է և գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Տարածքը(ամբողջ)՝ 1 717 854 քառակուսի կիլոմետր։ Վարչական կենտրոնը՝ Ջունո։
ՊատմությունԽմբագրել
Ալյասկան հայտնաբերել են ռուսները 17-րդ դարում։ Այն ընդարձակ երկիր է, տարածքը կազմում է 1 միլիոն 519 հազ. քկմ։ 1867 թ. մարտի 30-ին ցարական Ռուսաստանը Ալյասկան վաճառեց ԱՄՆ-ին, որի համար Ռուսաստանը ստացավ ընդամենը 7 միլիոն 200 հազար դոլլար։ Նման վիթխարի երկրի դիմաց գումարի չնչին լինելը շատ շուտով հայտնի դարձավ։ Ալյասկայում հայտնաբերեցին ոսկու հանքերը և սկսվեց "ոսկու տենդը"։ Ալյասկան 1969 թ. համարվում է ԱՄՆ-ի 50-րդ նահանգը։
ԱշխարհագրությունԽմբագրել
Նահանգը գտնվում է պետության հյուսիս-արևմուտքում: Անջատված է Չուկչի թերակղզուց (Ռուսաստան) Բերինգենյան նեղուցով, արևելքից սահմանակից է Կանադային, արևմուտքից Բերինգի նեղուցի միջոցով մի փոքր մասով սահմանակից է Ռուսաստանին: Այն կազմված է մայրցամաքային մասից և մեծ թվով կղզիներից, որոնցից են` Ալեքսանդր Արփիպելագոն, Ալեուտյան կղզիները, Պրիպիլոֆ կղզիները, Կոդիակ կղզին և Սբ. Լորենս կղզին: Այն ողողովում է Արկտիկայի և Խաղաղ օվկիանոսի կողմից: Դենալի լեռը (6194 մ, նախկինում `Մակ-Քինլի) ամենաբարձրն է Հյուսիսային Ամերիկայում: Որի մերձակա շրջանում է գտնվում Դենալի ազգային պարկը: Կան ակտիվ հրաբուխներ:
1912 թ. հրաբխի ժայթքման արդյունքում հայտնվեց տաս հազար աղի հովիտ և նոր հրաբխային լեռ `Նովարուպտան: Նահանգի հյուսիսային մասը ծածկված է տունդրայով: Հարավային մասում է գտնվում անտառների հիմնական մասը: Նահանգը ընդգրկում է Քերքենշտայն կղզին (Փոքր Դիոմեդ), որը գտնվում է Ռուսաստանի Ռատմանով կղզուց 4 կմ հեռավորության վրա:
Խաղաղ օվկիանոսի ափին կլիման չափավոր ծովային է և համեմատաբար մեղմ, այլ վայրերում `կլիման մայրցամաքային է և սուբարթիկ մայրցամաաքային:
Խոշոր քաղաքներԽմբագրել
Քաղաքներ որոնց բնակչությունը 100.000-ից ավելին է
- Անկորիջ
Քաղաքներ որոնց բնակչությունը 10.000-ից մինչև 100.000 է
- Ֆերբանկս
- Ջունո (նահանգի վարչական կենտրոնը)
- Քոլեջ
10.000-ից քիչ բնակչություն ունեցող քաղաքներ
- Կետչիկան
- Սիտքա
- Վասիլլա
- Քենայ
- Քոդիակ
- Փալմերը
- Բեթել
- Բրոու
- Ունալսկայա
- Վալդեզ
- Սոլդոտնա
- Հոմեր
- Նոմ
- Պիտերբերգ
- Կոտզեբու
- Սևարդ
- Դիլինգհեմ
- Կորդոբա
- Հեյնս
- Հյուսիսային Պոլ
- Էսթեր
- Դելտա Ջանքշեն
- Գլենալլեն
ՏնտեսությունԽմբագրել
Նահանգի հյուսիսում կատարվում է նավթի, (Պրադրոյի Բեյ և Քանայ թերակղզում, Վալդիս նավահանգստից 1250 կմ երկարությամբ Ալեսկա նավթատարի տարածքում), բնական գազի, ածուխի, պղնձի, երկաթի, ոսկու, ցինկի արդյունահանում, ինչպես նաև զբաղվում են ձկնորսությամբ հյուսիսային եղջերուի աճեցմամբ, փայտամթերման և որսորդությամբ, ունի նաև օդային փոխադրող սարքեր և ռազմական օդային բազաներ:
1970-ական թվականներից նավթի արդյունահանումը մեծ դեր է խաղացել նահանգի համար: Հանքավայրերի հայտնաբերումից և Թրանս-Ալյասկայի խողովակաշարի տեղադրումից հետո Ալյասկայի նավթային դաշտը համեմատվում է արևմտյան Սիբիրում և արաբական թերակղզում գտնվող նավթի դաշտերի հետ: 2017 թ. մարտին իսպանական նավթային ընկերությունը հայտնաբերեց` 1.2 միլիարդ նավթային բարելներ Ալյասկայում:
ԲնակչությունԽմբագրել
Թեև նահանգը ամենաքիչ բնակեցվածն է երկրում, 1970-ական թվականներին շատ նոր բնակիչներ տեղափոխվել են այստեղ, ներգրավվելով նավթային արդյունաբերության և տրանսպորտի թափուր աշխատատեղերում, իսկ 1980-ականների ընթացքում բնակչության աճը կազմել է ավելի քան 36 %:
Ալյասկայի բնակչությունը վերջին տասնամյակում`
- 1990 թիվ — 560 718 բնակիչ
- 2004 թիվ — 648 818 բնակիչ
- 2005 թիվ — 663 661 բնակիչ
- 2006 թիվ — 677 456 բնակիչ
- 2007 թիվ — 690 955 բնակիչ
2005 թվականին Ալյասկայի բնակչության թիվը աճել է 5906 մարդով կամ 0.9 %: 2000 թվականի համեմատ բնակչությունը աճել է 36 730 մարդով (5,9 %): Բնակչության շուրջ 75 տոկոսը սպիտակամորթ տեղաբնիկներ են: Նահանգն ունի մոտավորապես 88 հազար տեղաբնիկ` հնդկացիներ, էսկիմոսներ և ալլեսներ: Նահանգում կան նաև ռուսների մի քանի ժառանգորդներ: Հիմնական կրոնական խմբերի մեջ մտնում են` բապտիստներ, կաթոլիկներ, ուղղափառներ, պրեսբիտերներ և մեթոդիստներ: Ուղղափառ հավատացյալների քանակը, որը կազմում է 8-10%, ամենաբարձրն է երկրում:
Հարևան տարածքներԽմբագրել
- Յուկոն (Կանադա)
- Բրիտանական Կոլումբիա (Կանադա)
- Չուկոտկա Ինքնավար շրջան (Ռուսաստան)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.alaskadispatch.com/article/20140423/alaskas-official-indigenous-languages-and-emotions-revitalization
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.npr.org/sections/thetwo-way/2014/04/21/305688602/alaska-oks-bill-making-native-languages-official
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 http://www.legis.state.ak.us/PDF/28/Bills/HB0216B.PDF
- ↑ 4,0 4,1 Population Estimates Program
- ↑ (unspecified title) — Vol. 11. — P. 348.
- ↑ https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Alaska.gov – Պաշտոնական կայք
- Ալյասկայի քարտեզը