Նորսիբիրական կղզիներ (ռուս.՝ Новосибирские острова), կղզեխումբ Լապտևների և Արևելա-Սիբիրական ծովերի միջև, Յակուտիայի Ինքնավար Հանրապետությունում։ Բաղկացած է Լյախովյան, Նորսիբիրական կամ Անժու և Դե Լոնգի կղզիների խմբերից։ Տարածությունը մոտ 38 հազար կմ2 է։ Կղզեխմբի մեծ մասն ունի ցածրադիր մակերևույթ։ Կազմված է փխրուն նստվածքներից, արևմտյան մասում՝ կրաքարերից ու թերթաքարերից։ Առավելագույն բարձրությունը 374 մ է (Մալակատին Տաս լեռ)։ Կլիման արկտիկական է, խիստ, ձյունածածկույթի տևողությունը՝ 9 ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը —28 °C-ից մինչև 31°С է, հուլիսինը՝ 1—3°С, տարեկան տեղումները՝ 132 մմ։ Տարածված է բազմամյա սառածությունը։ Բուսածածկույթը արկտիկական տունդրային է։ Կան շատ լճեր։ Նորսիբիրական կղզիների մասին առաջին տեղեկությունները տվել է կազակ Ցա․ Պերմյակովը, XVIII դարի սկզբին։

Նորսիբիրական կղզիներ
Տեսակկղզիների խումբ և WWF ecoregion?
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՍախա-Յակուտիայի հանրապետություն
Մակերես29 900 կմ²
Քարտեզ
Քարտեզ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորսիբիրական կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 384