Թանձրահավ
Թանձրահավ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Alca torda | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||||
|
Թանձրահավ[1](լատ.՝ Alca torda), ջրային թռչուններ են Alcidae ընտանիքից։ Չթռչող անթև թանձրահավերի ոչնչացումից հետո այս տեսակը միակն է թանձրահավերի(Alca) ցեղում։
Արտաքին կառուցվածքըԽմբագրել
Հասուն առանձնյակները հասնում են 38-43 սմ երկարության և ունեն 60-69 սմ թևերի երկարություն։ Մեջքը և գլուխը գունավորված են սև գույնով, իսկ փորը և թևերի ներքին մասը՝ սպիտակ։ Ձմռանը դեմքը նույնպես ներկվում է սպիտակ։
ՎարքըԽմբագրել
Թանձրահավերը բնադրում են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ավելի հարավային պոպուլյացիաները հանդիպում են Ֆրանսիայի հյուսիսային ափերում, ինչպես նաև ԱՄՆ-ի Մեն նահանգում։ Ձմռանը եվրոպական թանձրահավերը չվում են Միջերկրական ծովի արևմտյան շրջանը, իսկ ամերիկականները՝ Նյուֆաունդլենդ կղզի և Նոր Անգլիա։ Էգերը դնում են մեկ մեծ ձու։ Բույնը տեղակայված է ժայռի ելուստներին կամ ներփքումներում։
ՍնունդըԽմբագրել
Թանձրահավաը սնունդը հայթայթում է ջրից։ Նա սնվում է խեցգետիններով և ծովային որդերով։
ՊահպանությունըԽմբագրել
Շոտլանդիա Ֆուլա կղզում կա որսարգելոց, որում արգելված է որսալ թանձրահավերին[2]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. - М.: Рус. яз., «РУССО», 1994. - С. 93. - 2030 экз.
- ↑ Заказник «Фула»