Կամ
Կամ (անգլ.՝ kame), Մորենային հարթավայրերում հանդիպող ռելիեֆի դրական ձև։ Ֆլյուվիագլյացիալ (ջրասառցադաշտային) նստվածքներից կազմված, շերտավոր հորինվածքով, անկանոն ձևի բլուրներ են։ Հաճախ ունենում են կլորավուն գմբեթների տեսք, մինչև 45° թեքության լանջեր և բութ, տափարակ «կատար»։
ՁևաբանությունԽմբագրել
Կամերի առաջացման վերաբերյալ տիրապետող կարծիքն այն է, որ այսպես կոչված «դասական» կամերն իրենցից ներկայացնում են սառցադաշտերի վրա կամ նրանց տակ գոյություն ունեցած լճային գոգավորություններում առաջացած նստվածքների կուտակումներ, որոնք սառցադաշտի հալվելուց հետո առանձնացել են[1]։ Երբեմն կամերը համեմատվում են դրումլինների հետ, սակայն նրանց կազմությունը խիստ տարբեր է։ Ի տարբերություն դրումլինների, կամերը կանոնավոր ձև չունեն։ Դրումլինները առաջացել են սառույցից, իսկ կամերը՝ ջրասառցադաշտային նստվածքներից։
Կամերի օրինակներԽմբագրել
Կամերի օրինակներ կան Կանադայի Ալբերտա պրովինսիայում, Միացյալ Նահանգների Վիսկոնսին, Օնտարիո և Վաշինգտոն նահանգներում, Ռուսաստանի Կարելիայի Հանրապետությունում, Սանկտ Պետերբուրգի շրջանում, Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում։
Տես նաևԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Պողոսյան, Ընդհանուր երկրագիտություն, 1984թ. էջ 43