Վայգաչ
Վայգաչ (ռուս.՝ Вайгач), կղզի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, Բարենցի և Կարայի ծովերի սահմանում։ Յուգորսկի շար նեղուցով բաժանվում է մայրցամաքից, Կարայի դարպասներով՝ Նոր երկրից։ Մտնում է Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Նենեցական ԻՕ կազմի մեջ։ Տարածությունը մոտ 3,4 հազար կմ2 է։
Վայգաչ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նենեցյան ինքնավար օկրուգ |
Երկարություն | 100 կմ |
Լայնություն | 45 կմ |
ԲԾՄ | 157 մետր |
Մակերես | 3329 կմ² |
Ջրլիցի ափին | Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս |
![]() | |
![]() |
Մակերևույթը հարթավայրային է, բարձրությունը մինչև 170 մ։ Կազմված է գլխավորապես ստորին պալեոզոյի և պերմի կավային թերթաքարերից, ավազաքարերից և կրաքարերից։ Կլիման ցուրտ է։ Կան շատ ճահիճներ։ Ծածկված է տունդրային բուսականությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 256)։ ![]() |