Ենիսեյ
Ենիսեյ (ռուս.՝ Енисей), գետ Մոնղոլիայում, Ռուսաստանում (Տուվա, Կրասնոյարսկի երկրամաս, Խակասիա, Իրկուտսկի մարզ, Բուրյաթիա, Անդրբայկալի երկրամաս)։
Աշխարհագրություն
խմբագրելԵնիսեյ գետը սկիզբ է առնում Փոքր Ենիսեյի և Մեծ Ենիսեյի միախառնման վայրից և թափվում է Կարայի ծով։ Գետը պատկանում է Կարայի ծովի ավազանին։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 3300 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Կիզիլ, Շագոնար, Սայանոգորսկ, Մինուսինսկ, Աբական, Դիվնոգորսկ, Կրասնոյարսկ, Սոսնովոբորսկ, Ժելեզնոգորսկ, Ենիսեյսկ, Իգարկա, Դուդինկա քաղաքները և Չերյոմուշկի, Մայնա, Շուշենսկոյե, Ուստ-Աբական, Նովոսյոլովո, Բերյոզովկա, Ատամանովո, Կազաչինսկոյե, Տուրուխանսկ, Կուրեյկա, Ուստ-Պորտ, Կարաուլ բնակավայրերը։
Անվանում
խմբագրելԱնվանումն առաջացել է գետի էվենկերեն Իոանեսի անվանումից, որը բառացի նշանակում է «մեծ ջուր, գետ»։ Տուվայի Հանրապետության սահմաններում կոչվում է Վերին Ենիսեյ (տուվիներեն՝ Ուլուգ-Խեմ, բառացի՝ «մեծ գետ»)[3]։
Հիդրոգրաֆիա
խմբագրելԵնիսեյ գետի երկարությունը կազմում է 3487 կմ, ավազանի մակերեսը՝ 2580000 կմ² է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 19800 մ³։
Վտակներ
խմբագրելԵնիսեյ գետի վտակներն են ձախից՝ Խեմչիկ, Կանտեգիր, Աբական, Կեմ, Կաս, Սիմ, Դուբչես, Ելոգույ, Տուրուխան, Փոքր Խետա, Մեծ Խետա, Տանամա, Գրյազնուխա, աջից՝ Ուս, Կեբեժ, Տուբա, Սիդա, Սիսիմ, Մանա, Կան, Անգարա, Մեծ Պիտ, Պոդկամեննայա Տունգուսկա, Բախտա, Ստորին Տունգուսկա, Կուրեյկա, Խանտայկա, Դուդինկա գետերը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Абакан (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 11.
- ↑ А. Л. К. Абаканъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 8.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենիսեյ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 517)։ |