Խոյի ճակատներ
«Խոյի ճակատներ», արմատական ապարների ժայռոտ ելուստներ՝ հարթված ու հղկված շարժվող սառցադաշտերից։ Դեպի շարժվող սառցադաշտն ուղղված լանջը ողորկ է, ունի մեղմ թեքություն և կլորավուն կտրվածք։ Հակադիր լանջը համեմատաբար զառիվեր է, անհարթ։ Ունենում են մինչև 100 մ երկարություն, 50 մ բարձրություն։ Տարածված են ժամանակակից և հին մայրցամաքային ու լեռնային սառցապատումների շրջաններում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Oblique_view_of_roches_moutonnees_surface_at_Great_Slave_Lake%2C_Nunavut%2C_Canada.jpg/220px-Oblique_view_of_roches_moutonnees_surface_at_Great_Slave_Lake%2C_Nunavut%2C_Canada.jpg)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոյի ճակատներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 71)։ ![]() |