Ուելսի արքայազնի կղզի
Տեսակկղզի
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՉկազմակերպված շրջան
Երկարություն217 կմ
Լայնություն72 կմ
Մակերես6675 կմ²
Մասն էՀարավարևելյան Ալյասկա և Ալեքսանդրի կղզեխումբ
Ջրլիցի ափինԽաղաղ օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն և բնակչություն խմբագրել

Ուելսի արքայազնի կղզի (Ալյասկա), չափերը` 217×72 կմ, մակերեսը՝ 6675,1կմ²[1]։ Կղզին ներառված է Ամերիկայի Միացյալ Նահանգների 4 ամենամեծ կղզիների ցանկում (Հավայան, Կադյակ և Պուերտո Ռիկո կղզիներից հետո ) և մակերեսի մեծությամբ աշխարհում զբաղեցնում է 89-րդ տեղը[2]։ Կղզու ամենաբարձր կետը 1217 մ է[3]։

Ըստ 2014 թվականի հաշվարկների` 868 թվականին հիմնադրված Կլավոկ բնակավայրում բնակվում էր 774 մարդ, իսկ 1907 թվականին հիմնադրված Կրեիգ բնակավայրում՝ 1254 մարդ։

Պատմություն խմբագրել

Կղզին հայտնաբերել է ռուս ծովագնաց Ալեքսեյ Չերիկովը 1741 թվականին։ Կղզու անվանումը արձանագրվել է Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության փոխհամաձայնեցմամբ 1825 թվականի փետրվարի 16–28-ը ընկած ժամանակահատվածում։

Տնտեսություն խմբագրել

19–րդ դարի վերջում կղզում սկսվել է ոսկու, պղնձի և այլ մետաղների արդյունահանումը։

Ժամանակաից տնտեսությունը հիմնված է անտառտնտեսության, ձկնորսության և ձկների վերամշակման հիման վրա։ Տնտեսության կարևորագույն բաղադրիչ է համարվում նաև զբոսաշրջությունը և ձկնորսական զբոսաշրջությունը։

Փոխադրամիջոց խմբագրել

Կղզում ճանապարհների երկարությունը կազմում է 2500 մղոն, բայց ոչ բոլորն են շահագործվում։

Կլավոկ բնակավայրի մոտակայքում է գտնվում Կլավոկ օդանավակայանը (IATAKLW, ICAOPAKW, FAA LIDAKW) և Կլավոկի հիդրոօդանավակայանը (ICAOPAQC, FAA LIDAQC):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://archive.today/20151201081219/http://islands.unep.ch/Tiarea.htm
  2. https://geonames.usgs.gov/apex/f?p=GNISPQ:3:::NO::P3_FID:1424651
  3. «ISLANDS BY LAND AREA» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.