Վանդելի ծով (դան․՝ Wandelhavet, հայտնի նաև՝ McKinley Sea[1]), Հյուսիսային օվկիանոսի ջրային հատված, որը ձգվում է Գրենլանդիայից մինչև Սվալբարդ։ Տարվա մեծ մասն այն պատված է սառույցով։

Այս ծովը կոչվել է դանիացի հետազոտող և հիդրոգրաֆ, փոխգնդապետ Կառլ Ֆրեդերիկ Վանդելի անունով, որը 1895-96 թվականներին ուսումնասիրել է Գրենլանդիայի ափամերձ ջրերը դանիական Ինգոլֆ արշավախմբի կազմում[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Ծովը գտնվում է 82° հյուսիսային երկայնության և 21° արևմտյան լայնության վրա: Հեռու հյուսիսային և հյուսիսարևմտյան ծովերը ժամանակին սառած էին ամբողջ տարին, բայց այժմ սառույցը հալած է մինչ ուշ ամառ[3]։ Վանդելի ծովը ձգվում է դեպի արևմուտք մինչև Մորիս Ջեսապ հրվանդանը: Ավելի արևմուտք Լինքոլնի ծովն է: Հարավում այն ձգվում է մինչև Նորոստրունիգեն։ Վանդելի ծովը հարավում կապվում է Գրենլանդիայի ծովի հետ Ֆրամի նեղուցով:

Ինդիփենդենս ֆյորդը և Ֆրեդերիք Ի. Հայդի ֆյորդը Գրենլանդիայի հյուսիսային ափի երկու մեծ ֆյորդերն են, որոնք պատկանում են Վանդելի ծովին[4]։ Գ.Բ. Շլեյ ֆյորդը և Հելեֆիսկ ֆյորդը փոքր ֆյորդեր են, որոնք գտնվում են այդ երկուսի միջև:

Կղզիները ներառում են արքայադուստր Թայրայի կղզին, որն ամենամեծն է, Կաֆեկլուբեն կղզին, որն ամենահյուսիսայինն է, ինչպես նաև Արքայադուստր Դագմարի կղզին, որը գտնվում է Նորդ կայարանի՝ այն տարածքի միակ բնակավայրի մոտ։

Ծանոթագրություններ

խմբագրել