Սաղմոններ (լատին․ ՝ Salmonidae ), ձկների ընտանիք ։ Մարմնի երկարությունը 50 սմ-ից 1,5 մ է, պատված խիտ թեփուկներով։ Ունեն մեկ իսկական մեջքային և մեկ ճարպային լողակ ։ Մեջքային լողակի ճառագայթները 10—16-ն են։ Մեծ մասի աչքերը թափանցիկ կոպեր ունեն։ Ձվատար խողովակները սաղմնային վիճակում են կամ բացակայում են և ձկնկիթը զարգանում է մարմնի խոռոչում ։ Քաղցրահամ ջրերի և գաղթող ձկներ են։ Բազմանււմ են միայն քաղցրահամ ջրերում ։ Տարածված են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում , Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերում, Սև, Կասպից և Արալյան ծովերում ։ Հարավային կիսագնդի ջրերում լինում են կլիմայավարժեցրած տեսակները։ Հայտնի է 9 սեռ։ Արժեքավոր արդյունագործական ձկներ են, կլիմայավարժեցման և ձկնորսության օբյեկտ։ Համաշխարհային որսը տարեկան հասնում է 10 միլիոն ցենտի։ Որպես սնունդ օգտագործվում են թարմ, աղ դրած, ապխտած և պահածոյացված վիճակում։ Առավել արժեքավոր է Խաղաղ֊ օվկիանոսային սաղմոնների աղ դրած կարմիր խավիարը ։ Որոշ տեսակների քանակն աստիճանաբար նվազում է։ այո
Սաղմոնանմաններ
Սապատաձուկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 152 )։