Կենտրոնական գործադիր կոմիտե (ԽՍՀՄ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոնական գործադիր կոմիտե (այլ կիրառումներ)

Համամիութենական կենտրոնական գործադիր կոմիտե, Կենտգործկոմ (ռուս.՝ Всесоюзный Центральный исполнительный комитет), նախկին Խորհրդային Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների պետական իշխանության բարձրագույն մարմին (1917-1936)։ Ունեցել է օրենսդիր, կարգադրիչ, գործադիր և վերահսկիչ ֆունկցիաներ։ Գործել է Խորհուրդների համագումարների միջանկյալ շրջանում և իր գործունեությամբ պատասխանատու եղել համագումարին։

Կենտրոնական գործադիր կոմիտե
Центральный исполнительный комитет
Տեսակ
Տեսակերկպալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրված1922
Լուծարված1938
ՀաջորդԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն

Միութենական և ինքնավար հանրապետությունների Կենտգործկոմներն ընտրվել են համապատասխան խուրհուրդների համագումարներում։

Կազմված է եղել երկու իրավահավասար պալատներից՝ Միութենական սովետ (կազմավորվում էր Խուրհուրդների համամիութենական համագումարում՝ հանրապետությունների ներկայացուցիչներից, ըստ բնակչության թվի, համագումարի սահմանած քանակությամբ) և Ազգությունների խորհուրդ (կազմավորվում էր միութենական և ինքնավար հանրապետությունների (5-ական) և ինքնավար մարզերի (1-ական) ներկայացուցիչներից)։

Բացի Միխայիլ Կալինինից և Գրիգորի Պետրովսկուց, 1938 թվականին (խորհրդային բռնաճնշումների ժամանակ) կենտգործկոմի բոլոր անդամները ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին։ Ռեպրեսիաներից խուսափելու համար Ալեքսանդր Չերվյակովը նույնիսկ դիմեց ինքնասպանության։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 378