Հյուսիսային բևեռ (գիտահետազոտական կայան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հյուսիսային բևեռ (այլ կիրառումներ)

«Հյուսիսային բևեռ» դրեյֆող գիտահետազոտական կայան ռուս.՝ Дрейфующая станция «Северный полюс», խորհրդային գիտական դիտարան, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի դրեյֆող սառույցի վրա։ Դրեյֆող կայանի գաղափարն առաջին անգամ տվել Ֆրիտյոֆ Նանսենը։ Կայանի նպատակն Էր հետազոտել Արկտիկայի բնությունը։

«Հյուսիսային բևեռ 1» արշավախմբի անդամները (1937)

Խորհրդային առաջին դրեյֆող կայանը հիմնվել է 1937 թվականի մայիսի 21-ին։ Հետագայում՝ մինչև 1978-ը, գործել են 23 կայաններ, որոնք կատարել են գիտական կոմպլեքսային հետազոտություններ օվկիանոսագիտության, օդերևութաբանության, աերոլոգիայի, սառցահիդրոլոգիայի, գեոֆիզիկայի և հիդրոկենսաբանության բնագավառներում։

1978-ից սկսել է գործել «ՀԲ–24» կայանը։ Դրեյֆող կայանները հազարավոր կիլոմետրեր սառույցների հետ շարժվում էին դեպի արևմուտք։ Դրանց շարժումը պայմանավորված էր օվկիանոսի շրի վերին շերտի հոսանքներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 446
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային բևեռ (գիտահետազոտական կայան)» հոդվածին։