Աղեխորշավորներ
Աղեխորշավորներ
Սցիֆոմեդուզա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Էումետազոյներ
Տիպ Աղեխորշավորներ
Լատիներեն անվանում
Coelenterata
Տիպերը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Աղեխորշավորներ (լատին․՝ Coelenterata, Radiata), բազմաբջիջ, ջրային, կենդանիների տիպ, ունի 2 ենթատիպ՝ խայթողներ և ոչ խայթողներ։ Խայթողներն ունեն 3 դաս՝ հիդրոզոաներ, սցիֆոզոաներ և կորալյան պոլիպներ, ոչ խայթողները մեկ՝ սանրակիրներ։ Հայտնի է մոտ 9000

տեսակ։

Աղեխորշավորների ներկայացուցիչներից է հիդրան։ Հիդրան լինում է 1-2 սմ երկարությամբ և բազմանում է երկու եղանակավ անսեռ և սեռական եղանակով

Կառուցվածք

խմբագրել

Մարմինը ճառագայթաձև է։ Մարմնի պատը կազմված է բջիջների 2 շերտից՝ էկտոդերմից (արտաքին) և էնդոդերմից (ներքին), որոնց միջև գտնվում է բարակ հենաթաղանթը կամ դոնդողանման մեզոգլեան։ Մարմնի մի ծայրով, ուր գտնվում է շոշափուկներով պատված բերանը, արտաթորվում են նաև չմարսված նյութերը, մյուս ծայրով՝ ներբանով ամրանում են հիմքին։ Կենդանակեր են, մարսողությունը` ներբջջային։ Աղեխորշավորների էկտոդերմի տակ գտնվում են նյարդային ցրված բջիջներ, որոնք կազմում են դիֆուզ նյարդային համակարգ։ Խայթողները որսում են խայթիչ, իսկ սանրակիրները` կպչուն բջիջներով։

Աղեխորշավորները գոյություն ունեն 2 ձևով. նստակյաց գաղութային (պոլիպային) և մենակյաց ազատ լողացող (մեդուզային)։ Բաժանասեռ են, իսկ որոշ սանրակիրներ՝ երկսեռ։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով։ Թրթուրը լողացող պլանուլան է։ Աղեխորշավորներին բնորոշ է սերունդների հաջորդականությունը։ Անսեռ սերնդին հաջորդում են ազատ լողացող սեռական ձևերը։ Բրածո մնացորդները կարևոր են երկրի կեղևի և շերտերի ուսումնասիրության համար։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղեխորշավորներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 252