Աքուրեյրի
Աքուրեյրի (իսլ.՝ Akureyri), քաղաք և համայնք Իսլանդիայի հյուսիսային մասում, պետության չորրորդ խոշոր քաղաքը (Ռեյկյավիկից, Կոուպավոգյուրից և Հաբնարֆյորդյուրից հետո)։ Բնակչությունը՝ ▲19 893 մարդ (հունվարի 1, 2023)[1]։ Քաղաքը նաև անվանում են Իսլանդիայի «հյուսիսային մայրաքաղաք» (իսլ.՝ Höfuðstaður Norðurlands)։
Քաղաք | |||
---|---|---|---|
Աքուրեյրի | |||
իսլ.՝ Akureyri | |||
| |||
Երկիր | Իսլանդիա | ||
Համայնք | Նորդուրլանդ Էյստրա | ||
Հիմնադրված է | 1786 թ. | ||
Մակերես | 125 կմ² | ||
ԲԾՄ | 40 մետր | ||
Բնակչություն | ▲19 893 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 461 | ||
Փոստային դասիչ | 600-603 | ||
Պաշտոնական կայք | akureyri.is(իսլանդ.) (անգլ.) | ||
| |||
Պատմություն
խմբագրելԱռաջին վիկինգները բնակվել են Աքուրեյրիում դեռևս մ. թ. IX դարում։ Քաղաքի անվանումը հիշատակվում է 1562 թվականից, երբ այստեղ ամուսնական դավաճանության համար կին է արտաքսվել։ Մշտական բնակավայրերը ի հայտ են եկել 1778 թվականից։ 1786 թվականից Աքուրեյրին Դանիայի թագավորի կողմից ստացել է քաղաքի կարգավիճակ։
Աշխարհագրություն
խմբագրելԱքուրեյրիի աշխարհագրական կոորդինատներն են՝ 65°41′ հս․ լ. 18°06′ ամ. ե.HGЯO Քաղաքը տեղակայված է Էյա-Ֆյորդ (Eyjafjörður) ֆյորդի արևմտյան հատվածում, շրջապատված է լեռներով, որոնցից ամենաբարձրը Սուլուր (Súlur) լեռն է՝ 1213 մ։
Ծովային առափնյան իրենից ներկայացնում է նեղ, հարթ գիծ զառիթափ ոչ բարձր բլրի առջև։ Քաղաքի միջով անցնում է Գլերաու (իսլ.՝ Glerá) գետը։ Լեռներով շրջապատված երկար ֆյորդի վերջում գտնվելու պատճառով քաղաքում ավելի զգայուն են ջերմաստիճանի տատանումները (տաք ամառ, ցուրտ ձմեռ)։ Լեռները Աքուրեյրին պաշտպանում են քամիներից։
Աքուրեյրիից ոչ հեռու գտնվում է հայտնի Գոդաֆոս ջրվեժը (իսլ.՝ Goðafoss, «Աստծո ջրվեժ»), որտեղ Իսլանդիայի բնակիչների մկրտության ժամանակ նետում էին հեթանոսական կուռքերին։
Կլիմա
խմբագրելԱքուրեյրի, Իսլանդիաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 13.0 (55.4) |
13.8 (56.8) |
15.0 (59) |
19.8 (67.6) |
24.6 (76.3) |
29.4 (84.9) |
27.6 (81.7) |
27.7 (81.9) |
21.8 (71.2) |
19.5 (67.1) |
17.6 (63.7) |
N/A | 29.4 (84.9) |
Միջին բարձր °C (°F) | 0.9 (33.6) |
1.7 (35.1) |
2.1 (35.8) |
5.4 (41.7) |
9.5 (49.1) |
13.2 (55.8) |
14.5 (58.1) |
13.9 (57) |
9.9 (49.8) |
5.9 (42.6) |
2.6 (36.7) |
1.3 (34.3) |
6.74 (44.13) |
Միջին օրական °C (°F) | −2.2 (28) |
−1.5 (29.3) |
−1.3 (29.7) |
1.6 (34.9) |
5.5 (41.9) |
9.1 (48.4) |
10.5 (50.9) |
10.0 (50) |
6.3 (43.3) |
3.0 (37.4) |
−0.4 (31.3) |
−1.9 (28.6) |
3.23 (37.81) |
Միջին ցածր °C (°F) | −5.5 (22.1) |
−4.7 (23.5) |
−4.2 (24.4) |
1.5 (34.7) |
2.3 (36.1) |
6.0 (42.8) |
7.5 (45.5) |
7.1 (44.8) |
3.5 (38.3) |
−0.4 (31.3) |
−3.0 (26.6) |
−5.1 (22.8) |
0.42 (32.74) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −21.6 (−6.9) |
−21.2 (−6.2) |
−23.0 (−9.4) |
−18.2 (−0.8) |
−10.4 (13.3) |
−2.1 (28.2) |
1.3 (34.3) |
−2.1 (28.2) |
−7.3 (18.9) |
−13.6 (7.5) |
−18.5 (−1.3) |
−20.2 (−4.4) |
−23 (−9.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 55.2 (2.173) |
42.5 (1.673) |
43.3 (1.705) |
29.2 (1.15) |
19.3 (0.76) |
28.2 (1.11) |
33.0 (1.299) |
34.1 (1.343) |
39.1 (1.539) |
58.0 (2.283) |
54.2 (2.134) |
52.8 (2.079) |
488.9 (19.248) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0mm) | 11.1 | 8.3 | 9.8 | 6.2 | 4.8 | 6.4 | 7.3 | 7.1 | 7.9 | 11.0 | 10.9 | 11.3 | 102.1 |
Միջին ամսական արևային ժամ | 6.2 | 36.4 | 77.5 | 129.0 | 173.6 | 177.0 | 158.1 | 136.4 | 84.0 | 52.7 | 12.0 | 0.0 | 1042,9 |
Աղբյուր #1: Hong Kong Observatory[2] | |||||||||||||
Աղբյուր #2: Icelandic Meteorological Office (IMO) |
Մշակույթ և սպորտ
խմբագրելՔաղաքում գործում է համալսարան և երկու բուսաբանական այգի։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը լյութերանական Աքուրեյրարկիրկյա (իսլ.՝ Akureyrarkirkja) եկեղեցին է։
Աքուրեյրին համարվում է պետության ձմեռային մարզաձևերի կենտրոն։ Այստեղ կազմակերպվում են մի շարք ճանապարհորդություններ, հոկեյի առաջնություններ։
Հայտնի մարդիկ
խմբագրելԱքուրեյրիում է բնակվել երգչուհի, Եվրատեսիլ 2009 մրցույթի մասնակից Յոհաննան։ Աքուրեյրիում է ծնվել Եվրատեսիլ 2008 մասնակից Ֆրիդրիկ Օմարը, ով մտնում էր Eurobandið խմբի կազմի մեջ։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Աքուրեյրարկիրկյա եկեղեցի
- Գլերաուրկիրկյա եկեղեցի
Քույր-քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://statice.is/statistics/population/inhabitants/municipalities-and-urban-nuclei/
- ↑ «Climatological Information for Akureyri, Iceland». Hong Kong Observatory. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Города-побратимы Мурманской области // Кольская энциклопедия. В 4-х т. Т. 1. А — Д / гл. ред. А. А. Киселёв. — Санкт-Петербург : ИС ; Апатиты : КНЦ РАН, 2008. — С. 502
Արտաքին հղումներ
խմբագրել- Акурейри // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքուրեյրի» հոդվածին։ |