Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեգենդ (այլ կիրառումներ)
Դրվագ շվեյցարական լեգենդից

Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է չափազանցված գերբնական տեսք։ Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է։

Լեգենդի ծագումըԽմբագրել

Լեգենդը սովորաբար ունենում է կրոնական ծագում։ Այն հյուսվում է քրիստոնեական եկեղեցու սուրբ արարքների՝ տանջանքների և մահվան շուրջ։ Այդպիսի լեգենդներ կան Գրիգոր Լուսավորիչի[1], Գրիգոր Նարեկացու և այլ սրբերի մասին։

Լեգենդներ գրողներըԽմբագրել

Հայ իրականության մեջ գրավոր կամ բանավոր ավանդազրույցների ձևով փոխանցվող լեգենդներն ու առասպելները գրողները ենթարկում են գեղարվեստական մշակման։ Հայ բանասերներից լեգենդներ գրել են Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը և այլք։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Լեգենդներ և առասպելներ. գիրք, Հատոր I