Իլմենիտ (Իլմենյան լեռների անվանումից), տիտանային երկաթաքար, միներալ, FeTiC>3 (Fe36,8%, Ti-31,6%, 0-31,6%)։ Խառնուրդների ձևով պարունակում է մագնեզիում և մանգան։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է բարդ ռոմբոեգրիկ բյուրեղներ, հատիկավոր և հոծ զանգվածներ։ Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 4700 կգ/մ³։ Տարածված է գաբրոներում, դիաբազներում, պիրոքսենիտներում, սիենիտային պեզմատիտներում, ցրոններում։ Արժեքավոր հանքանյութ է տիտանի ստացման համար։

Իլմենիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Fe²⁺Ti⁴⁺O₃
Նիկել-Շտրունցի դասակարգում4.CB.05[1]
Դանա դասակարգում4.3.5.1
Շերտի գույնսև
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ[1]
Մոոսի կարծրություն5,5 ± 1
Ենթակատեգորիաilmenite mineral group?[2]

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 320