Համաշխարհային օվկիանոս
Համաշխարհային օվկիանոս, ջրոլորտի հիմնական մասը, որը կազմում է վերջինիս 94,2 %-ը՝ 1338 միլիոն կմ²։ Շրջապատում է բոլոր մայրցամաքներն ու աշխարհամասերը, թերակղզիներն ու կղզիները։ Բնորոշ հատկանիշներից մեկը աղի առկայությունն է ողջ ջրային տարածքում։ Եթե Համաշխարհային օվկիանոսում լուծված աղի ամբողջ պաշարը նստվածքի ձևով սփռվեր, ապա օվկիանոսի հատակին կգոյանար 57 մ հաստությամբ աղի շերտ[1]։
Մայրցամաքներն ու խոշոր կղզեխմբերը բաժանում են Համաշխարհային օվկիանոսը մի քանի մասերի՝ օվկիանոսների՝
Երբեմն սրանցից տարանջատում են նաև մեկ այլ օվկիանոս՝
Օվկիանոսների հատվածները կազմում են ծովերը, նեղուցները, ծովածոցերը։
Հետազոտությունների պատմություն
խմբագրելՀամաշխարհային օվկիանոսի առաջին հետազոտողները եղել են ծովագնացները։ Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակաշրջանում ուսումնասիրվել են մայրցամաքներ, օվկիանոսներ և կղզիներ։ Ֆեռնան Մագելանի (1519—1522), ապա նաև Ջեյմս Կուկի (1768—1780) ղեկավարած արշավախմբերը եվրոպացիներին հնարավորություն տվեցին պատկերացում կազմել Երկիր մոլորակի ցամաքները շրջապատող ջրային գոտիների և առհասարակ մայրցամաքների ուրվագծերի մասին։ Կազմվեցին առաջին քարտեզները։ 17-18-րդ դարերում գծագրվեցին ծովափնյա շրջանները, և համաշխարհային քարտեզն ստացավ ժամանակակից տեսք։ 17-րդ դարի կեսերին հոլանդացի աշխարհագրագետ Բերնխարդ Վարենն առաջարկեց օգտագործել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ նկատի ունենալով Երկրի ջրային մակերեսը։
1872 թվականի դեկտեմբերի 22-ին Պորտսմութ անգլիական նավահանգստից ճանապարհ է ընկնում «Չելենջեր» (անգլ.՝ HMS Challenger) առագաստանավը՝ հատուկ նախատեսված առաջին օվկիանոսահետազոտության արշավախմբի համար[2]։
Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից հասկացությունը 20-րդ դարի սկզբին կազմել է ռուս-խորհրդային աշխարհագրագետ, օվկիանոսագետ և քարտեզագետ Յուլի Շոկալսկին (1856-1940)։ Նա առաջինն է, ով գիտության ոլորտ է ներմուծել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ համարելով բոլոր օվկիանոսները (Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական, Հյուսիսային սառուցյալ) վերջինիս մաս։
20-րդ դարի երկրորդ կեսին սկսվել է օվկիանոսների հատակի մշտական և խոր ուսումնասիրություն։ Ձայնատեղորոշման մեթոդով կարողացան ավելի լավ հասկանալ օվկիանոսների հատակի ռելիեֆը, խորությունը։
Օվկիանոսների աշխարհագրություն
խմբագրելԸնդհանուր ֆիզիկաաշխարհագրական տվյալներ[3]՝
- Միջին ջերմաստիճան - 5 °C
- միջին ճնշումը - 20 ՄՊա
- միջին խտություն - 1,024 գ/սմ³
- միջին խորություն - 3730 մ
- ընդհանուր զանգված - 1,4·10²¹ կգ
- ընդհանուր ծավալ - 1370 միլիոն կմ³
- ջրածնային ցուցիչ - 8,1±0,2։
Համաշխարհային օվկիանոսի հատակին առանձնացնում են հետևյալ մասերը՝
- մայրցամաքային ծանծաղուտ՝ մինչև 200 մ խորությամբ տարածքներ, որտեղ լույսը թափանցում է և կարող է նպաստել բույսերի աճին
- մայրցամաքային լանջ՝ մինչև 2500 մ խորությունը՝ ծանծաղուտից մինչև օվկիանոսի հատակ իջնող հատված
- օվկիանոսի հատակ՝ ամենաընդարձակ տարածքն է՝ 4-5 հզ մ խորությամբ։
Օվկիանոսի ամենախոր հատվածները կոչվում են փողրակներ, անդունդներ կամ իջվածքներ։ Ամենախորը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում 11 022 մ խորությամբ։ Այն հայտնաբերվել է 1951 թվականին բրիտանական «Չելենջեր II» սուզանավով, որի պատվին անդունդի մի մասն անվանակոչվել է «Չելենջերի անդունդ»։ Ատլանտյան օվկիանոսում է գտնվում Պուերտո Ռիկոյի, իսկ Հնդկական օվկիանոսում՝ Ճավայան անդունդները։
Համաշխարհային օվկիանոսի ջուր
խմբագրելՀամաշխարհային օվկիանոսի ջուրը կազմում է Երկիր մոլորակի ջրոլորտի մեծ բաժինը։ Դրան բաժին է ընկնում Երկիր մոլորակի ջրային պաշարի 96 %-ը (1338 միլիոն կմ³)։
Համաշխարհային օվկիանոսի ջրհավաք ավազանի քարտեզ | ||
---|---|---|
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրեր Խաղաղ օվկիանոսի ջրեր] Ատլանտյան օվկիանոսի ջրեր |
Հնդկական օվկիանոսի ջրեր Միջերկրական ծովի ջրային ավազան |
Ներքին ջրեր |
Ջրի ֆիզիկական հատկություն
խմբագրելՕվկիանոսի ջուրը դանդաղ է տաքանում և դանդաղ է սառում, որը մեղմացնում է երկրագնդի կլիման։ Եթե չորային երկրներում Արեգակների ճառագայթների տակ գետինը տաքանում է 70-80 °C, ապա օվկիանոսի ջրի մակերեսային շերտը՝ 28-30 °C։ Մերձբևեռային շրջաններում ջուրը սառն է, բայց աղիության պատճառով սառցակալում է ոչ թե 0 °C-ի պայմաններում, այլ -1 °C - -2 °C-ում։ Այնուամենայնիվ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում առաջանում է 1-3 մ հաստության սառցաշերտ։
Արեգակից ստացած ջերմությունը ջրային հոսքերի միջոցով անընդհատ վերաբաշխվում է։ Հասարակածային շրջաններից տաք ջրերը տեղափոխվում են դեպի բևեռային սառը շրջաններ, և հակառակը։ Բայց Արեգակի ճառագայթների անհավասարաչափ բաշխման պատճառով բևեռային ջրերը միևնույնն է ավելի սառն են՝ ջրի շրջապտույտը հաշվի չառնելով։
Ջրի քիմիական կազմ
խմբագրելՆյութ | ‰ ջրից | % ընդհանուրից | ||
---|---|---|---|---|
Քլորիդ | 19 | .3 | 55 | .0 |
Սոդիում | 10 | .8 | 30 | .6 |
Սուլֆատ | 2 | .7 | 7 | .7 |
Մագնեզիում | 1 | .3 | 3 | .7 |
Կալցիում | 0 | .41 | 1 | .2 |
Բիկարբոնատ | 0 | .10 | 0 | .4 |
Բրոմիդներ | 0 | .07 | 0 | .2 |
Կարբոնատ | 0 | .01 | 0 | .05 |
Բորատ | 0 | .01 | 0 | .01 |
Ֆլորիդ | 0 | .001 | < 0 | .01 |
Այլ | < 0 | .001 | < 0 | .01 |
Ջրի աղիություն
խմբագրելՕվկիանոսի ջուրն աղի է։ Մեկ լիտրում պարունակում է 35 գ աղ։ Օվկիանոսի տարբեր մասերում ջրի աղիության միջին ցուցանիշը տարբեր է։ Կիսափակ ծովերում աղիության տարբերությունը մեծ է։ Օրինակ՝ Բալթիկ ծովի արևելյան մասում՝ 3-5 գ/լ, արևմուտքում՝ 20-25 գ/լ, Սև ծովում՝ 18-22 գ/լ, Կարմիր ծովում՝ 40 գ/լ։
Ծովածոցերում չոր կլիմայական պայմաններում ջուրն արագ է գոլորշիանում, աղերը կուտակվում են հատակին, որից հետո գոյանում է աղհանք։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Հնդկական օվկիանոսը Երկրի՝ մեծությամբ 3-րդ օվկիանոսն է, որը ծածկում է մոլորակի ջրային մակերևույթի մոտ 20%-ը։
- Ծովային ջրերում ոսկու ամենամեծ պարունակությունը գրանցվել է Բալթիկ ծովում։
- Հրաբխային ակտիվությունն օվկիանոսի ընդերքում բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Շատ «ցամաքային» հրաբուխներ ժամանակին եղել են ջրի տակ։
- Ամենաբարձր մակընթացությունը հասնում է մինչև 16 մետրի, իսկ հետևել դրանց կարելի է ԱՄՆ-ի և Կանադայի լողափերին՝ Ֆանդի ծովածոցում։
- Ամենաթափանցիկ օվկիանոսային ջրերն են համարվում Անտարկտիդայի ափերին Ուեդդելի ծովի ջրերը։
- Մոտ 3.5 միլիարդ մարդու համար օվկիանոսը սննդի հիմնական աղբյուրն է։
- Ամենաբարձր ցունամին եղել է մոտ 60 մ, այն դեպքում, երբ օվկիանոսի ընդերքում հաճախ գրանցվում են 100 մ և ավելի բարձրությամբ ալիքներ։
- Ներկայումս օվկիանոսի ջրերում բնակվում է Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների մոտ 70%-ը։
- Յուրաքանչյուր տարի օվկիանոս է նետվում 3 անգամ ավելի շատ աղբ, քան ձկների քաշն է, որոնց որսում են։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում լողում է հարյուր միլիոնավոր տոննա աղբից կազմված հսկայական կույտ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գագիկ Արծրունի - «Առաջինը։ Հանրագիտարանային տեղեկատու»։ Երևան, Ան-Ջո ՍՊԸ հրատարակչություն, 2007
- ↑ Գիրք։ Գլուխ՝ Происхождение и развитие океана, պատասխանատու՝ Богданов Ю. А., Каплин П. А., Николаев С. Д., վայր՝ Մոսկվա, հրատարակչություն՝ Мысль (издательство, Москва), թվական՝ 1978, էջեր՝ =160, էջ՝ 10
- ↑ Հեղինակ՝ Пол Хендерсон: Գլուխ՝ Неорганическая биохимия, 1985 թվական
- ↑ «Հետաքրքիր փաստեր օվկիանոսների մասին (լուսանկարներ)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
Գրականություն
խմբագրել- За тайнами Нептуна / Науч. ред. и послесл. А. А. Аксёнова. — Мысль, 1976. — 399 с. — (XX век: Путешествия. Открытия. Исследования).
- Вегенер А. Происхождение континентов и океанов / Пер. с нем. П. Г. Каминского под ред. П. Н. Кропоткина. — Наука, 1984. — 285 с.
- Степанов В. Н. Океаносфера. — Мысль, 1983. — 270 с.
- Шамраев Ю. И., Шишкина Л. А. Океанология. — Гидрометеоиздат, 1980. — 382 с.
- Гусев А. М. Основы океанологии. — Изд-во МГУ, 1983. — 246 с.
- Гусев А. М. Антарктида. Океан и атмосфера. — Просвещение, 1983. — 151 с.
- Перрен Ж., Клуазо Ж. Океаны / Пер. с фр. — М.։ Летний сад, 2011. — 320 с., ил., 400 экз., ISBN 978-5-98856-126-2
- Моисеев П. А. Биологические ресурсы Мирового океана. — 2-е изд. — Агропромиздат, 1989. — 366 с. — ISBN 5-10-000265-4
- Захаров Л. А. Введение в промысловую океанологию. — Калининград, 1998. — 83 с.
- Географический энциклопедический словарь / Гл. ред.[Трёшников, Алексей Фёдорович. — 2-е изд., доп. — Советская энциклопедия, 1989. — 591 с.