Իբն Բատուտա
Մուհամմադ Իբն Բատուտա (/ˌɪbənbætˈtuːtɑː/; արաբ․՝ محمد ابن بطوطة; լրիվ անունը՝ լրիվ անունը՝ Իբն Բատուտա Աբու Աբդալլահ Մուհամմեդ իբն Աբդալլահ ալ-Լավատի ատ-Տանջի; ծնվել է 1304 թվականի փետրվարի 25-ին, մահացել 1368 կամ 1369 թվականին) մարոկկացի գիտնական, որը ճանապարհորդել է միջնադարյան աշխարհում[1][2]։ 30 տարվա ընթացքում Իբն Բատուտան եղել է Իսլամական աշխարհի երկրների մեծ մասում, ինչպես նաև ոչ մուսուլմանական շրջաններում՝ Հյուսիսային Աֆրիկա, Աֆրիկյան եղջյուր, Արևմտյան Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա, Հարավարևմտյան Ասիա, Հարավային Ասիա և Չինաստան։ Կյանքի վերջին տարիներին շարադրել է իր ճանապարհորդությունների մասին «Նվեր նրանց, ովքեր մտորում են քաղաքների հրաշալիքների և ճանապարհորդության հույզերի մասին» գիրքում (تحفة النظار في غرائب الأمصار وعجائب الأسفار, Tuḥfat an-Nuẓẓār fī Gharāʾib al-Amṣār wa ʿAjāʾib al-Asfār)[3], որը պարզապես կոչում են «Ճանապարհորդությունները» (الرحلة, Rihla)[4]: Նրա ճանապարհորդությունների մասին գրառումները թույլ են տալիս պատկերացում կազմել միջնադարյան քաղաքակրթությունների մասին։
Իբն Բատուտա أبو عبد الله محمد بن عبد الله اللواتي الطنجي بن بطوطة | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1304 |
Ծննդավայր | Տանժեր, Մարինյան Մարոկկո |
Մահացել է | 1369 (64–65 տարեկանում) |
Մահվան վայր | Մարինյան Մարոկկո |
Գերեզման | Tomb of Ibn Batutta |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Երկեր | The Rihla? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, գրող, քարտեզագիր, կադի, վաճառական, ճանապարհորդ և ֆաքիհ |
Ամուսին | first wife of Ibn Battuta? |
Ibn Battuta Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ շրջան
խմբագրելԻբն Բատուտայի կենսագրությանը ծանոթանում ենք նրա կենսագրական գրառումների միջոցով, որից պարզ է դառնում, որ նա բերբերական ծագում ուներ[1], ծնվել էր Մարոկկոյի Թանժեր քաղաքում՝ իսլամական իրավահետների ընտանիքում, 1304 թվականի փետրվարի 25-ին։ Երիտասարդ տարիքում սովորել է սուննի ուղղության մալիքիական մազհաբում (կրոնական դպրոց), որը այդ ժամանակների Հյուսիսային Աֆրիկայում կրթության հիմնական տարբերակն էր[5]։ Մալիքիական մուսուլմանները խնդրում էին Իբն Բատուտային դառնալ իրենց կրոնական դատավորը[6]։
Ճանապարհորդությունները 1325–1332 թվականներին
խմբագրելԱռաջին ուխտագնացություն
խմբագրել1325 թվականին՝ 21 տարեկան հասակում, Իբն Բատուտան հաջ կամ ուխտագնացություն է կատարում դեպի Մեքքա. սա ճանապարհորդություն էր, որը սովորաբար տևում էր 16 ամիս, սակայն նա 24 տարի Մարոկկոն չտեսավ[7]։
Ես միայնակ ճանապարհ ընկա՝ չունենալով ո՛չ ընկերակից, որի ընկերակցությամբ կարող էի ուրախանալ, ո՛չ քարավան, որին կարող էի միանալ, բայց ինձ իշխում էր ներքին մի ուժ ու երկար փայփայված ցանկություն այցելելու այդ սրբավայրերը։ Ուստի ես վճռական տրամադրվեցի, որ պետք է լքեմ իմ սիրելիներին, լքելու իմ տունը այնպես, ինչպես թռչուններն են լքում իրենց բները։ Թե՛ իմ, թե՛ ծնողներիս համար դժվար էր բաժանումը[8]։
Իբն Բատուտան ցամաքային ճանապարհով գնում է Մեքքա։ Նրա երթուղին անցնում էր Ալժիրի մի շարք քաղաքներով, ապա Թունիսով, որտեղ նա մնում է շուրջ 2 ամիս[9]։ Ապահովության համար Իբն Բատուտան հաճախ միանում էր որևէ քարավանի, որպեսզի նվազեցնի կողոպտվելու հնարավորությունը։ Այնուհետև Սֆաքս քաղաքում ամուսնանում է[10], որը նրա ճանապարհորդության ընթացքում ամուսնություններից առաջինն էր[11]։
1326 թվականի գարնանը՝ 3500 կմ ճանապարհորդությունից հետո, Իբն Բատուտան հասնում է Ալեքսանդրիա նավահանգիստ, որն այդ ժամանակ Բահրի մամլուքյան կայսրության մասն էր։ Ալեքսանդրիայում նա հանդիպում է երկու ասկետիկ, բարեպաշտ մարդկանց։ Դրանցից մեկը շեյխ Բուրհանուդդին էր, ով կանխագուշակում է Իբն Բատուտայի ճակատագիրը որպես համաշխարհային ճանապարհորդ՝ ասելով. «Ինձ թվում է, որ դու սիրում ես օտարերկրյա ճանապարհորդության գնալ։ Դու այցելելու ես իմ եղբայր Ֆարիդուդդիին Հնդկաստանում, Ռուկոնուդդինին՝ Սինդում և Բուրհանուդդինին՝ Չինաստանում։ Փոխանցիր ողջույններս նրանց»։ Իսկ մյուս բարեպաշտ շեյխ Մուրշիդին մեկնաբանում է Իբն Բատուտայի երազը՝ ասելով, որ նա ծնվել է համաշխարհային ճանապարհորդ դառնալու համար[12][13]։ Իբն Բատուտան մի քանի օր մնում է Ալեքսանդրիայում, ծանոթանում տեսարժան վայրերին, այնուհետև ուղևորվում է Կահիրե՝ Մամլուքյան սուլթանության մայրաքաղաքն ու ամենակարևոր քաղաքն էր։ Շուրջ մեկ ամիս Կահիրեում անցկացնելուց հետո[14] Մեքքա տանող երեք հիմնական երթուղիներից ընտրեց այն, որով ամենաքիչն էին ճանապարհորդում։ Նախ պետք է Նեղոսի հովտով դեպի վեր ճանապարհորդեր, ապա դեպի արևելք՝ Կարմիր ծովի Այդաբ նավահանգիստ գնար[Ն 1]: Սակայն քաղաքին մոտենալիս այնտեղ սկսած տեղական ընդվզումը ստիպում է Իբն Բատուտային հետ վերադառնալ[16]։
Իբն Բատուտան վերադառնում է Կահիրե և այս անգամ գնում է մեկ այլ ճանապարհով՝ մամլուքյան տիրապետության տակ գտնվող Դամասկոսով։ Իր առաջին ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է մի սուրբ մարդու, որը մարգարեացել էր, որ ինքը Մեքքա է հասնելու՝ անցնելով Սիրիայով[17]։ Ճանապարհից այս շեղումը որոշակի առավելություն ուներ. ճանապարհին եղած սուրբ վայրերի՝ Հեվրոն, Երուսաղեմ, Բեթղեհեմ, պատճառով մամլուքյան իշխանությունները ջանք չէին խնայում ապահովելու ուխտավորների անվտանգությունը։ Առանց դրա շատ ճանապարհորդներ կկողոպտվեին և կսպանվեին[18][Ն 2]:
Իսլամական Ռամազան ամիսը Դամասկոսում անցկացնելուց հետո Իբն Բատուտան միանում է մի քարավանի, որը ուղևորվում էր Մադինայից 1300 կմ հարավում գտնվող Մուհամմադ մարգարեի գերեզման։ Քաղաքում 4 օր մնալուց հետո նա ուղևորվում է Մեքքա, որտեղ ավարտելով իր ուխտագնացությունը՝ արժանացավ հաջիի հարգարժան կարգավիճակի։ Տուն վերադառնալու փոխարեն Իբն Բատուտան որոշեց շարունակել ճանապարհորդությունը՝ որպես իր հաջորդ վերջնակետ ընտրելով հյուսիսարևելքում գտնվող Իլխանությունը[23][23][23][23][23][23][23][23][23][23]:
Իրաք և Պարսկաստան
խմբագրել1326 թվականի նոյեմբերի 17-ին Մեքքայում մեկ ամիս անցկացնելուց հետո Իբն Բատուտան միանում է ուխտագնացների մի մեծ քարավանի, որը Արաբական թերակղզով վերադառնում էր Իրաք[24]։ Խումբը շարժվում է դեպի հյուսիս՝ Մադինա, ապա գիշերով անցնում Նաջդից Նաջաֆ, որը տևում է շուրջ երկու շաբաթ։ Նաջաֆում Իբն Բատուտան այցելում է 4 խալիֆներից Ալիի դամբարան[25]։
Այնուհետև քարավանի հետ Բաղդադ գնալու փոխարեն Իբն Բատուտան շեղվելով 6-ամսյա ճանապարհորդություն կատարեց՝ հասնելով Պարսկաստան։ Նաջաֆիդ նա շարժվեց դեպի Վասիթ, այնուհետև Տիգրիս գետի հարավով գնաց Բասրա։ Իբն Բատուտայի հաջորդ վերջնակետը Զագրոսյան լեռների ստորոտին գտնվող Սպահան քաղաքն էր։ Դրանից հետո ուղևորվում է հարավ՝ Շիրազ՝ մեծ ու ծաղկուն մի քաղաք, որը ի տարբերություն հյուսիսում գտնվող քաղաքների փրկվել էր մոնղոլ նվաճողների ավերածություններից։ Ի վերջո լեռներով վերադառնում է Բաղդադ՝ այստեղ հասնելով 1327 թվականի հունիսին[26]։ Քաղաքի որոշ մասերը դեռևս ավերված էին 1258 թվականին Հուլաղու խանի բանակների արշավանքից հետո[27]։
Բաղդադում Իբն Բատուտան գտնում է Աբու Սաիդին՝ միավորված Իլխանության վերջին մոնղոլ ղեկավարին, այնուհետև թողնում քաղաքը և շարժվում հյուսիս հսկա մի շքախմբի հետ[28]։ Իբն Բատուտան որոշ ժամանակով միանում է արքայական քարավանի, ապա շարժվում դեպի հյուսիս՝ Մետաքսի ճանապարհով Թավրիզ՝ առաջին ամենախոշոր քաղաքը, որը իր դռները բացել էր մոնղոլների առջև, այնուհետև դարձել խոշոր առևտրական կենտրոն[29]։
Իբն Բատուտան կրկին վերադառնում է Բաղդադ հավանաբար հուլիսին, բայց մինչ այդ մի կարճ ուղևորություն կատարեց Տիգրիս գետի երկայնքով։ Նա այցելում է Մոսուլ, որտեղ հյուրընկալվում է Իլխանության նահանգապետի կողմից[30], այնուհետև լինում է ներկայիս Թուրքիայի Ջիզրե և Մարդին քաղաքներում։ Սինջարի մոտակա լեռան ճգնարանում Իբն Բատուտան հանդիպում է մի քուրդ միստիկի, որը նրան տալիս է արծաթե կոպեկներ[Ն 3][33]: Մոսուլ վերադառնալով՝ միանում է մի քարավանի, որը շարժվում էր Բաղդադ՝ միանալու հիմնական քարավանին, որը Արաբական անապատով գնում էր Մեքքա։ Փորլուծությամբ հիվանդ Իբն Բատուտան վերադառնում է քաղաք հոգնած և ուժասպառ իր երկրորդ հաջի համար[34]։
Արաբիա
խմբագրելԻբն Բատուտան որոշ ժամանակ մնաց Մեքքայում (նրա գրքի համաձայն շուրջ 3 տարի՝ 1327 թվականի սեպտեմբերից մինչև 1330 թվականի աշուն)։ Ժամանակագրական անճշտությունների պատճառով որոշ մեկնաբաններ առաջարկում են այն տեսակետը, որ նա կարող է մեկնած լինի 1328 թվականի հաջից հետո[Ն 4]:
1328 կամ 1330 թվականի հաջից հետո Իբն Բատուտան ուղևորվում է Կարմիր ծովի առափնյա Ջիդդա նավահանգիստը։ Եմենում գտնվելիս այցելում է Զաբիդ քաղաք, իսկ ավելի ուշ բարձրադիր Թաիզ քաղաք, որտեղ հանդիպում է Ռասուլիդների դինաստիայի թագավոր Մուջահիդ Նուր ադ-դին Ալիին։ Իբն Բատուտան նշում է նաև, որ այցելել է Սանաա, սակայն սա այնքան էլ վստահելի տեղեկություն չէ[35]։ Առավել հավանական է, որ նա Թաիզից անմիջապես գնացել է առևտրական կարևոր նավահանգիստ Ադեն՝ այստեղ հասնելով 1329 կամ 1331 թվականների սկզբին[36]։
Սոմալի
խմբագրելԻբն Բատուտան, Ադենից նավ նստելով, գնում է Սոմալիի ափերին գտնվող Զեյլա քաղաք։ Մեկ շաբաթ այստեղ մնալուց հետո գնում է Գարդաֆույ հրվանդան՝ այստեղ ևս մնալով մեկ շաբաթ։ Դրանից հետո լինում է Մոգադիշոյում, որն այն ժամանակ «Բերբերների տարածքի» (بلد البربر Balad al-Barbar, Աֆրիկյան եղջյուրի միջնադարյան արաբական անվանում է) ամենանշանավոր քաղաքն էր[37][38][39]։
Երբ Իբն Բատուտան 1331 թվականին հասավ Մոգադիշո, այն իր բարգավաճման գագաթնակետին էր հասել։ Նա ներկայացնում էր քաղաքը որպես «չափազանց մեծ քաղաք», շատ հարուստ առևտրականներով, որոնք հայտնի էին իրենց բարձրորակ գործվածքներով, որոնք արտահանում էին տարբեր երկրնրեր, այդ թվում և Եգիպտոս[40]։ Իբն Բատուտան նաև նշում է, որ քաղաքը ղեկավարում էր սոմալիացի սուլթան Աբու Բաքըր իբն Սայծ Ումարը[41][42], որը Սոմալիի հյուսիսում գտնվող Բերբերա քաղաքից էր և հավասարապես տիրապետում էր թե՛ սոմալիերենին, թե՛ արաբերենին[42][43]։ Սուլթանն ուներ վեզիրների շքախումբ, իրավագետներ, հրամանատարներ, արքունի ներքինիներ[42]։
Սվահիլիի ափեր
խմբագրելԻբն Բատուտան ճանապարհորդությունը շարունակում է՝ նավարկելով հարավ՝ Սվահիլիի ափեր, մի շրջան, որը արաբերենում հայտնի է Bilad al-Zanj («Զանգի երկիր») անունով[44]։ Մեկ գիշեր մնում Մոմբասա կղզում[45], այդ ժամանակ քաղաքը փոքր էր, սակայն ընդամենը մեկ դար անց այն դառնալու էր կարևոր քաղաք[46]։ Ափամերձ ճանապարհորդությունից հետո Իբն Բատուտան գնում է ներկայիս Տանզանիայում Քիլվա կղզի[47], որը դարձել էր ոսկու առևտրի կարևորագույն կենտրոններից մեկը[48]։ Նա նկարագրում էր քաղաքը որպես «ամենագեղեցիկ և լավ կառուցված քաղաքներից մեկը. բոլոր շինությունները փայտից էին, իսկ տների տանիքները եղեգներից էին»[49]։
Իբն Բատուտան 1330 թվականին արձանագրել է նաև իր այցելությունը Քիլվա սուլթանությունը, գրել է տեղի ղեկավարի՝ սուլթան ալ-Հասան իբն Սուլեյման, համեստության և նրա կրոնի մասին, որը լեգենդար Ալի իբն ալ-Հասսան Շիրազիի ժառանգորդն էր։ Մուսսոնյան քամու փոփոխությունով պայմանավորված Իբն Բատուտան նավարկում է կրկին դեպի Արաբիա, նախ Օման և Հորմուզի նեղուց, ապա կիկին Մեքքա 1330 թվականի (կամ 1332) հաջի համար[50]։
Ճանապարհորդությունները 1332–1347 թվականին
խմբագրելԱնատոլիա
խմբագրելՄեքքա կատարած երրորդ ուխտագնացությունից հետո Իբն Բատուտան որոշեց աշխատանք գտնել Դելիի մուսուլման սուլթան Մուհամմադ բին Թուղլաքի մոտ։ 1330 կամ 1332 թվականի աշնանը նա մեկնում է Անատոլիայի տարածք, որը գտնվում էր սելջուկների տիրապետության տակ, նպատակ ունենալով ցամաքային ճանապարհով գնալ Հնդկաստան[51]։ Իբն Բատուտան անցնում է Կարմիր ծովը և Արևելյան անապատը, հասնում Նեղոսի հովիտ, իսկ այնտեղից էլ շարժվում դեպի հյուսիս՝ Կահիրե։ Այստեղից անցնում է Սինայի թերակղզին և շարժվում դեպի հյուսիս՝ ևս մեկ անգամ այցելելով այն քաղաքներ, որտեղ եղել էր 1326 թվականին։ Լաթաքիայի սիրիական նավահանգստից նստում է ջենովական մի նավ ու գնում է Ալանիա՝ քաղաք ներկայիս Թուրքիայի հարավային ափին[52]։ Այստեղից էլ մեկնում Անթալիա նավահանգստային քաղաք։ Ընդհանուր առմամբ Իբն Բատուտան տպավորված էր տեղացիների հյուրընկալությամբ[53]։ Անթալիայից հետո ուղևորվում է Էղրիդիր, որը Համիդյան բեյլիքության մայրաքաղաքն էր։ Այս քաղաքում էլ նա անցկացնում է Ռամազանը (1331 թվականի հունիս կամ 1333 թվականի մայիս)[54]։
Այստեղից հետո Իբն Բատուտայի գրքում Անատոլիայում կատարած ճանապարհորդությունների մասին փաստերը խճճված են։ Էղրիդիրից հետո նկարագրում է իր ճանապարհորդությունը դեպի Միլաս, ապա անցնելով 420 կմ Էղրիդիրից արևելք՝ պատմում Քոնյայի մասին։ Ապա պատմում է իր ճանապարհորդության մասին դեպի Էրզրում, որից անմիջապես հետո ներկայացնում Միլասի մոտակայքում գտնվող Բիրգի քաղաքի մասին, որը Էրզրումից հեռու էր 1160 կմ[55]։ Պատմաբանները այն տեսակետն են արտահայտում, թե Իբն Բատուտան այցելել է Կենտրոնական Անատոլիայի շատ քաղաքներ, բայց ոչ այն հերթականության, ինչպես իր գրքում է ներկայացնում[56][Ն 5]:
Կենտրոնական Ասիա
խմբագրելՍինոպից հետո Իբն Բատուտան նավարկում է Ղրիմի թերակղզի՝ հասնելով Ոսկե հորդայի տարածքներ։ Նավահանգստից ուղևորվում է Ազով, ապա մեծ ու հարուստ քաղաք Մաջար։ Այստեղից հեռանում է, որպեսզի հանդիպի Ոսկե Հորդայի խան Ուզբեկի հորդային, որը այդ ժամանակ գտնվում էր Բեշթաուի լեռների մոտ։ Այստեղից ուղևորվում է Բոլգար. այս քաղաքի հետ կապված արձանագրում է մի հետաքրքիր փաստ՝ անսովոր կարճ գիշերները։ Ավելի ուշ վերադառնում է խանի հորդայի հետ տեղափոխվում է Աստրախան։
Իբն Բատուտան արձանագրում է, որ Բոլգարում գտնվելու ժամանակ ցանկանում էր ավելի հյուսիս գնալ։ Այդ տարածքները ամբողջությամբ ձնով էին պատված և միակ փոխադրամիջոցը սահնակն էր, որը քաշում էին շները։ Ըստ Իբն Բատուտայի տեղի բնակչությունը խորհրդավոր էր այն առումով, որ չէին ցանկանում իրենց ցույց տալ։ Իսկ հարավի մարդկանց հետ առևտուրն անում էին յուրահատուկ ձևով։ Հարավի առևտրականները բերում էին տարեբր ապրանքները և դնում դրանք բաց վայրում գիշերը ձյան վրա, հետո վերադառնում էին իրենց վրանները։ Հաջորդ օրն առավոտյան գալիս էին և տեսնում, որ ապրանքը չկա, իսկ դրա փոխարեն դրված է մորթի, կաշի, որը կարելի էր օգտագործել թանկարժեք վերարկուներ, բաճկոններ և ձմեռային այլ պարագաներ պատրաստելու համար։ Փաստորեն այս առևտուրը կատարվում էր առանց միմյանց տեսնելու։ Եվ քանի որ Իբն Բատուտան առևտրական չէր ու որևէ օգուտ չէր լինելու նրա այնտեղ գնալուց, որոշում է հրաժարվել այդ մտքից[59]։
Երբ նրանք հասնում են Աստրախան, խան Ուզբեկը թույլ է տալիս իր հղի կանանցից Բայալունին, որը բյուզանդական կայսր Անդրոնիկոս III Պալեոլոգոսի դուստրն էր, վերադառնալ Կոստանդնուպոլիս ծննդաբերելու համար։ Իբն Բատուտան ցանկացավ միանալ այս ուղևորությանը, որը կլիներ իր առաջին այց իսլամական աշխարհի սահմաններից դուրս[60]։
Մոտ 1332 կամ 1334 թվականի վերջերին հասնելով Կ.Պոլիս՝ Իբն Բատուտան հանդիպում է բյուզանդական կայսր Անդրոնիկոս III Պալեոլոգոսին։ Այնուհետև այցելում Սուրբ Սոֆիայի տաճար և մի ուղղափառ հոգևորականի հետ քննարկում իր այցելությունները Երուսաղեմ։ Մեկ ամիս քաղաքում մնալուց հետո Իբն Բատուտան վերադառնում է Աստրախան, ապա մեկնում մայրաքաղաք Սարայ աl-Ջադիդ՝ սուլթան Ուզբեկին զեկուցելու իր այցի մասին։
Այստեղից էլ Կասպյան և Արալյան ծովերով ուղևորվում է Բուխարա և Սամարղանդ, որտեղ այցելում է մեկ այլ մոնղոլ թագավորի Չաղաթայների խանության ղեկավար Թարմաշիրինի հորդային[61]։ Այնուհետև ուղևորվում է հարավ՝ Աֆղանստան, իսկ այստեղից էլ՝ Հնդկաստան Հինդուկուշ լեռներով[62]։ Իր «Ճանապարհորդություններ» գրքի մեջ հիշատակում է այս լեռների մասին և գրում[63].
Դրանից հետո ես գնացի քաղաք Բարվան, որի ճանապարհին մի բարձր լեռ կար՝ ծածկված ձնով և չափազանց ցուրտ. այն կոչում են Հինդուկուշ, որը բացատրվում է հետևյալ կերպ՝ Հինդու-մարդասպան, որովհետև Հնդկաստանից բերված ստրուկները մահանում էին այնտեղ ուժգին ցրտերի պատճառով[64]։ - Իբն Բատուտա
|
Հարավային Ասիա
խմբագրելՄուհամմադ բին Թուղլաքը հայտնի էր որպես այդ ժամանակի մուսուլմանական աշխարհի ամենահարուստ մարդ։ Նա հովանավորում էր տարբեր գիտնականների, սուֆիների, կադիների, վեզիրների և ուրիշների իր իշխանությունը ամրապնդելու նպատակով։ Ինչպես Եգիպտոսում մամլուքները, այնպես էլ Թուղլաքների դինաստիան մոնղոլական արշավանքներից հետո Ասիայում մուսուլմաների ղեկավարման հազվագյուտ օրինակներից էր։ Մեքքայում գտնվելու տարիներին Իվբ Բատուտան սուլթանի կողմից նշանակվել էր կադի կամ դատավոր[65]։
Պարզ չէ, թե ինչ ճանապարհներով է Իբն Բատուտան մտել Հնդկական թերակղզի։ Նա կարող էր այստեղ հասնել Խայբերի լեռնանցքով կամ Փեշավարով կամ էլ ավելի հարավից[66]։ Նա անցել է Սաթլեզ գետը Պակպատտան քաղաքի մոտակայքից, որը գտնվում է ժամանակակից Պակիստանում, որտեղ գտնվել է բաբա Ֆարիդի տաճարում։ Իբն Բատուտան այցելում Հանսի, որը նկարագրում է որպես «ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, շատ լավ կառուցված ու խիտ բնակեցված։ Այն շրջապատված է ամուր պատերով, իսկ քաղաքի հիմնադիրը համարվում է ամենամեծ հավատացյալ թագավորներից մեկը, որին կոչում էին Թարա»[67]։ Սինդ հասնելուց հետո Իբն Բատուտան հիշատակում է հնդկական ռնգեղջյուրներին, որոնք ապրում էին Ինդոս գետի ափերի մոտ[68]։
Սուլթանը ժամանակի չափանիշների համար տարօրինակ էր, Իբն Բատուտան շուրջ 6 տարի ապրել է մերթ վստահելի ենթակայի, մերթ տարբեր հանցանքների համար կասկածելի անձի կարգավիճակով։ Նրա ծրագիրը հաջի պատրվակով հեռանալու երկրից արգելվել է սուլթանի կողմից։ Ի վերջո 1341 թվականին Իբն Բատուտան կարողանում է հեռանալ Դելիից շնորհիվ մի դեսպանության, որը ժամանել էր Չինաստանի Յուան դինաստիայի կողմից և թույլտվություն էր հայցում չինացի ուխտագնացների շրջանում հայտնի Հիմալայան բուդդիստական տաճարը վերակառուցելու համար[Ն 6]:
Իբն Բատուտան դեսպանության համար պատասխանատվություն էր կրում, սակայն դեպի Չինաստան ճանապարհորդությունը սկսելիս նա և իր արշավախումբը ավազակների կողմից հարձակման են ենթարկվում[70]։ Իր ընկերներից առանձնացված լինելով՝ նա կողոպտվում է և գրեթե մահամերձ վիճակում հայտնվում[71]։ Չնայած այս անհաջողությանը 10 օրվա ընթացքում կարողանում է հասնել իր խմբին և շարունակել ճանապարհը դեպի Քամբաթ Հնդկաստանի Գուջարաթ նահանգում։ Այստեղից նրանք նավարկեցին դեպի Կոժիկոդե, ուր պորտուգալացի ճանապարհորդ Վասկո դա Գաման լինելու էր 2 դար անց միայն։ Այստեղ գտնվելիս Բատուտան հյուրընկալվում է տեղի ղեկավար Զամորինինին[65]։ Մինչ Իբն Բատուտան ափամերձ մի մզկիթ էր գնացել փոթորիկ է սկսում, որը խորտակում է իրենց նավերից մեկը[72]։ Մյուս նավը մեկնում է առանց Իբն Բատուտայի, բայց մի քանի ամիս անց գրավվում է տեղի սումատրական թագավորի կողմից։
Վախենալով անհաջողության մատնված լինելով վերադառնալ Դելի՝ նա որոշ ժամանակ մնաց հարավային Հնդկաստանում Ջամալ ուդ-Դինի հովանավորության տակ, որը փոքր, սակայն ուժեղ Նավայաթ սուլթանության ղեկավարն էր։ Այս տարածքը այժմ հայտնի է Հոսապատանա անունով և ընկած է Ուտարա Կանադային Հոնովար վարչական շրջանի տարածքում։ Սուլթանության տապալումից հետո Իբն Բատուտան այլընտրանք չուներ, քան վերադառնալ Հնդկաստան։ Չնայած նրան, որ որոշել էր շարունակել իր ճանապարհորդությունը դեպի Չինաստան՝ նախ այցելեց Մալդիվյան կղզիներ, որտեղ դատավոր էր եղել[73]։
Իբն Բատուտան 9 ամիս մնում է այս կղզիներում՝ ավելի երկար, քան նախատեսում էր։ Որպես գլխավոր կադի՝ նրա ունակությունները մեծապես պահանջված էին բուդդիստ ազգերի շրջաններում, որոնք վերջերս էին ընդունել իսլամ։ Իբն Բատուտան գրեթե առևանգվում է և դառնում գլխավոր դատավոր, ամուսնանում է Օմար I թագավորական ընտանիքի ներկայացուցիչներից մեկի հետ։ Իր գրքում Իբն Բատուտան իր անհանգստությունն է հայտնում տեղի կանանց վերաբերյալ, որոնք գոտկատեղից վերև ոչինչ չէին հագնում, իսկ տեղացիները ուշադրություն չէին դարձնում իր դժգոհություններին[74]։ Մալդիվներից հետո Բատուտան գնում է Շրի Լանկա և այցելում Շրի Պադա և Թենավարամ տաճար։ Շրի Լանկայից Իբն Բատուտան գնաց Մադուրայի թագավորություն Հնդկաստանում, որտեղ որոշ ժամանակ անցկացրեց Մադուրայի սուլթանության արքունիքում[75]։ Այնուհետև այստեղից վերադարձավ Մալդիվներ, որտեղից էլ չինական առագաստանավով պետք է մեկներ Չինաստան։
Իբն Բատուտան ժամանում է Չիտագոնգի նավահանգիստ, որը գտնվում է ներկայիս Բանգլադեշի տարածքում, նպատակ ունենալով ճանապարհ ընկնել Սիլհեթ՝ հանդիպելու շահ Ջալալին, որը այնքան հռչակավոր էր դարձել, որ Բատուտան մեկ ամիս ծախսեց Կամարու լեռներով նրան հասնելու և հանդիպելու համար։ Իր գրքում շահին նկարագրում էր որպես բարձրահասակ, նիհար, բաց գույնի մաշկով մարդ, ով ապրում էր մզկիթի կողքին գտնվող քարանձավում, որտեղ իր համար միակ արժեքավոր բանը այծն էր, որին կթում էր և պատրաստում կարագ ու մածուն։
Դրանից հետո Իբն Բատուտան շարունակում է իր ճանապարհը դեպի հյուսիս՝ Ասսամ, իսկ հետո վերադառնում՝ իրագործելու իր սկզբնական ծրագիրը։
Հարավարևելյան Ասիա
խմբագրել1345 թվականին Իբն Բատուտան ճանապարհորդում է դեպի Սամուդրա Պասայի սուլթանություն, որը գտնվում է ներկայիս Հյուսիսային Սումատրայի Աչեհ նահանգում։ Իբն Բատուտայի համաձայն Սումատրա կղզին հարուստ էր կամֆորայով, արեկա ընկույզով, մեխակներով և անագով։
Իբն Բատուտան պատկանում էր շաֆիական մազհաբին, որի սովորույթները ընդհանրություններ ունեին մերձափնյա Հնդկաստանի, հատկապես Մապիլա մուսուլմանների հետ. սրանք նույնպես առաջնորդ աշ-Շաֆիի հետևորդներն էին։ Հենց այդ ժամանակ Սամուդրա Պասան համարվում էր Dar al-Islam-ի (իսլամական աշխարհի) ծայրը, որովհետև այստեղից դեպի արևելք այլևս մուսուլմանները չէին ղեկավարում։ Իբն Բատուտան այստեղ մնում է երկու շաբաթ՝ որպես սուլթանի հյուր, իսկ հետո սուլթանը նրան ապահովում է անհրաժեշտ ամեն ինչով, որպեսզի նա իր ճանապարհը շարունակի դեպի Չինաստան[76]։ Իբն Բատուտան նավարկում է դեպի Մալակկա, որը գտնվում է Մալակկա թերակղզում։ Տեղի ղեկավարի մոտ մնում է 3 օր, ապա գնում Պո Կլոնգ Գարայ, Վիետնամ։ Այստեղ կարճատև հանդիպում է Ֆիլիպինների արքայադուստր ՈւրդույայինԼ Այստեղից հետո Իբն Բատուտան ի վերջո հասնում է Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ցյուանչժոու քաղաք։
Չինաստան
խմբագրել1345 թվականին Իբն Բատուտան հասնում է Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ցյուանչժոու քաղաք, որն այն ժամանակ գտնվում էր մոնղոլների տիրապետության տակ։ Առաջին բանը, որ Բատուտան հիշատակում է, այն է, որ մուսուլմանները քաղաքը կոչում էին "Zaitun" (ձիթապտուղ), սակայն Իբն Բատուտան որևէ տեղ ձիթապտուղ գտնել չի կարողանում։ Հիշատակում է նաև տեղի արվեստագետներին, որոնք կարողանում էին պատկերել նոր ժամանած օտարերկրացիների դիմանկարները. սա, իհարկե, անվտանգության նպատակներ էր հետապնդում։ Նա գովում էր նաև տեղի արհեստավորներին, նրանց մետաքսն ու ճենապակին, ինչպես նաև մրգերը՝ սալորներն ու ձմերուկները, նաև թղթե փողի առավելությունները[77]։ Իբն Բատուտան նկարագրում է Ցյուանչժոու քաղաքում մեծ նավերի արտադրական գործընթացը[78]։ Նա նաև նշում էր չինական խոհանոցը, որտեղ օգտագործում էին ամենատարբեր կենդանիների՝ գորտ, խոզ, շուն, նաև նշում էր, որ Չինաստանում հավերը չափերով ավելի մեծ են։ Սակայն գիտնականները ավելի ուշ նշել են, որ Իբն Բատուտայի՝ Չինաստանի վերաբերյալ հիշատակումների մեջ անճշտություններ կան, օրինակ այն, որ Դեղին ծովը շփոթում է Մեծ ջրանցքի հետ և այլն[79]։
Ցյուանչժոուում Իբն Բատուտային ընդունում են տեղի մուսուլման կադին, շեյխ ուլ-իսլամը և տեղի մուսուլման առևտրականների առաջնորդը, որոնք եկել էին Բատուտային դիմավորելու դրոշներով, շեփորներով, հարվածային գործիքներով և երաժիշտներով[80]։ Իբն Բատուտան ներկայացնում էր, որ մուսուլման բնակչությունը ապրում էր քաղաքի առանձին մասում, որտեղ ուներ իր մզկիթները, շուկաներն ու հիվանդանոցները։ Ցյուանչժոուում հանդիպում է երկու հայտնի պարսիկների՝ Քազերունից Բուրհան ադ-Դինին և Թավրիզից Շարիֆ ադ-Դինին[81]։ Ցյուանչժոուում գտնվելիս Իբն Բատուտան այցելում է մի հայտնի դաոիստ վանականի իր քարանձավում։
Այնուհետև Իբն Բատուտան շարժվում է դեպի հարավ՝ Գուանչժոու, որտեղ մնում է երկու շաբաթ տեղի հարուստ առևտրականներից մեկի տանը[82]։ Այստեղից հետ է գնում Ցյուանչժոու, ապա Ֆուչժոու։ Այտեղ հանդիպում է ալ-Բուշրի անունով մի հարուստ հայրենակցի, որի հետ էլ շարունակում է ճանապարհը դեպի հյուսիս՝ Հանչժոու քաղաք, ալ-Բուշրին վճարում է նաև, որ Իբն Բատուտան գնի թանկարժեք նվեր, որը հանձնելու էր մոնղոլ կայսերը՝ Յուան դինաստիայից Թոգոն Թեմուրին[83]։
Ցյուանչժոու քաղաքի մասին Իբն Բատուտան ասում էր, որ իր տեսած ամենամեծ քաղաքն է, նկարագրում էր քաղաքը շրջապատող կանաչ բլուրները[84]։ Այս քաղաքում մնալու ժամանակ նրա վրա ուժեղ ազդեցություն էին գործել լավ կառուցված ու ներկված նավերը։ Իբն Բատուտան ներկայացնում էր նաև այն տեղացիներին, որոնք արևի աստվածությանն էին պաշտում[85]։
Մեծ ջրանցքով նավարկելու ժամանակ նկարագրում էր մշակաբույսերի դաշտերը, խոլորձները, առևտրականներին սև մետաքսով և կանանց և հոգևորականներին նույնպես մետաքսով[86]։ Պեկինում նա իրեն ներկայացնում է որպես Դելի սուլթանության՝ երկար ժամանակ կորած դեսպանը։ Նրան հյուրընկալում է մոնղոլ կասյր Թոնգոն Թեմուրը։ Իբն Բատուտան նկարագրում էր Խանբալըքի պալատը, որը պատրաստված էր փայտից[87]։
Իբն Բատուտան նաև մեծ զարմանքով գրում է, որ չի կարողացել գտնել մեկին, ով տեսել է կամ գիտի Չինական պարսպի մասին, ենթադրում էր, որ վաղ շրջանում կառուցված պատի նշանակալի մասը չի պահպանվել (ժամանակակից կառույցը կառուցվել է ավելի ուշ՝ Մինգ դինաստիայի օրոք)[88]։
Իբն Բատուտան Պեկինից հետո վերադառնում է Հանչժոու, ապա՝ Ֆուչժոու։ Ցյուանչժոու վերադառնալուց հետո նստում է չինական մի նավ և ուղևորվում Հարավարևելյան Ասիա, սակայն Իբն Բատուտայից անարդարացիորեն նավի անձնակազմը մեծ գումար է վերցնում, այսպիսով նա կորցնում է գումար մեծ մասը, որը խնայել ու հավաքել էր Չինաստանում մնալու ժամանակ[89]։ Մոնղոլ խանի վերաբերյալ Իբն Բատուտան ասում էր, որ նրա հետ թաղվել են 6 ստրուկ զինվորներ և 4 ստրկուհիներ[90]։ Նրա հետ թաղվել են նաև արծաթ, ոսկի, զենքեր և գորգեր[91]։
Վերադարձ
խմբագրել1346 թվականին Ցյուանչժոու վերադառնալուց հետո Իբն Բատուտան ճանապարհ է ընկնում դեպի Մարոկկո[92]։ Կոժիկոդեում գտնվելիս որոշում է դիմել Մուհամմադ բին Թուղլաքին օգնության խնդրանքով, բայց հետո հրաժարվում է այդ մտքից և վերադառնում Մեքքա։ Բասրա գնալիս Իբն Բատուտան անցնում է Հորմուզի նեղուցով և իմանում, որ Աբու Սաիդը՝ Իլխանների դինաստայի վերջին ղեկավարը, մահացել է Պարսկաստանում։ Աբու Սաիդի գերիշխանության տակ գտնվող տարածքները բաժանվում են՝ պայմանավորված պարսիկների և մոնղոլների միջև սկսած պայքարով[93]։
1348 թվականին Իբն Բատուտան հասնում է Դամասկոս՝ մտադրություն ունենալով անցնել իր առաջին հաջի ճանապարհը։ Ապա պարզում է, որ 15 տարի առաջ իր հայրը մահացել է[94]։ Հանկարծակի սկսած ժանտախտի համաճարակը արագորեն տարածվում էր Սիրիայում, Պաղեստինում և Արաբիայում։ Մեքքա հասնելուց հետո որոշում է հետ վերադառնալ Մարոկկո[95]։ Ճանապարհից շեղվելով՝ Իբն Բատուտան մտնում է Սարդինիա, իսկ 1349 թվականիին վերադառնում է Տանժեր Ֆեսով։ Ժամանելով հայրենի քաղաք՝ պարզում է, որ մի քանի ամիս առաջ էլ մայրն է մահացել[96]։
Ճանապարհորդությունները 1349–1354 թվականներին
խմբագրելԻսպանիա և Հյուսիսային Աֆրիկա
խմբագրելԹանժեր քաղաքում մի քանի օր մնալուց հետո Իբն Բատուտան ուղևորվում է մուսուլմանների կողմից ղեկավարվող Իբերական թերակղզու ալ-Անդալուսի շրջան։ Կաստիլիայի և Լիոնի թագավոր Ալֆոնսո XI սպառնացել էր հարձակվել Ջիբրալթարի վրա, ուստի 1350 թվականին Իբն Բատուտան միանում է Թանժերից մեկնող մուսուլմանների մի խումբը, որի նպատակն էր պաշտպանել նավահանգիստը[97]։ Մինչ նրանք տեղ կհասնեին ժանտախտի պատճառով մահացավ թագավոր Ալֆոնսոն, իսկ նվաճման սպառնալիքն էլ վերացավ։ Իբն Բատուտան իր ճանապարհորդության նպատակը դարձրեց նորանոր տեսարժան վայրերի ուսումնասիրությունը, այցելեց Վալենսիա, Գրանադա և մի շարք այլ քաղաքներ[98]։
Ալ-Անդալուսից հետո Իբն Բատուտան ուղևորվում է Մարոկկո։ Ճանապարհին կանգ է առնում Մարաքեշում, որը վերածվել էր ուրվական քաղաքի ժանտախտի համաճարակից հետո, իսկ մայրաքաղաքը դարձել էր Ֆեսը[99]։
Մալի և Թիմբուքթու
խմբագրել1351 թվականի աշնանը Իբն Բատուտան հեռանում է Ֆեսից և ուղևորվում է ներկայիս Մարոկկոյում Սահարայի հյուսիսային մասերում գտնվող Սիջիլմասա քաղաք[100]։ Այստեղ գնում է ուղտեր և մնում 4 ամիս։ Ճանապարհ է ընկնում 1352 թվականի փետրվարին իր քարավանով և 25 օր անց հասնում է Թաղազա՝ աղի հանքեր։ Տեղի բոլոր շինությունները ստեղծված էին աղից, ստրուկները կտրում էին աղի մեծ կտորներ և տեղափոխում դրանք ուղտերի միջոցով։
Թաղազայում 10 օր մնալուց հետո քարավանը շարժվում է դեպի Թասարահլա[101][Ն 7], որտեղ 3 օր մնում է և պատրաստվում առավել ծանր ճանապարհորդության ընդարձակ անապատի միջով։ Ընդհանուր առմամբ անապատը անցնելը տևեց 2 ամիս՝ 1600 կմ սկսած Սիջիլմասայից[102]։
Այստեղից Իբն Բատուտան նավարկում է գետի վրայով հարավարևմուտք, որը իր կարծիքով Նեղոսն էր (իրականում այն Նիգեր գետն էր), մինչև Մալիի ամիրայության մայրաքաղաք[Ն 8]: Մայրաքաղաքում որոշ ժամանակ մնալուց հետո փետրվարին հեռանում է տեղի մի քանի առևտրականների հետ միասին և ուղևորվում Թիմբուքթու ուղտերի քարավանով[104]։ Հաջորդ երկու տարիների ընթացքում այդ քաղաքը դառնալու էր շրջանի ամենակարևոր քաղաքը, իսկ այդ պահին այն փոքր և անկարևոր քաղաք էր[105]։ Հենց այս ճանապարհորդության ընթացքում էր, որ Իբն Բատուտան առաջին անգամ տեսնում է գետաձի։ Կարճ ժամանակ այս քաղաքում մնալուց հետո նավակով ուղևորվում է Գաո, որն այդ ժամանակ առևտրական կարևոր կենտրոն էր[106]։ Մեկ ամիս Գաոյում մնալուց հետո Իբն Բատուտան մեծ քարավանով ուղևորվում է Թաքեդդա օազիս։ Այս ճանապարհորդության ընթացքում Մարոկկոյի սուլթանից նրան հրաման է գալիս շուտափույթ վերադառնալու մասին։ 1353 թվականի սեպտեմբերին դուրս է գալիս Սիջիլմասայից մի մեծ քարավանի հետ, որը տեղափոխում էր 600 ստրկուհիներ, և Մարոկկո է հասնում 1354 թվականին[107]։
Իբն Բատուտայի ճանապարհորդությունները գիտնականներին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու, թե Աֆրիկայի արևմտյան շրջաններում երբ է տարածում գտել իսլամը[108]։
Ստեղծագործություն
խմբագրել1354 թվականին իր ճանապարհորդություններից վերադառնալուց հետո, ինչպես նաև Մարոկկոյի Մարինյան ղեկավարի առաջարկով Իբն Բատուտան թելադրում է իր ճանապարհորդությունների մասին գրառումները Իբն Ջուզային՝ գիտնականի, որին նախկինում հանդիպել էր Գրանադայում։ Այս գրառումները Իբն Բատուտայի արկածների մասին պատմող միակ աղբյուրն են։ Ձեռագրի ամբողջական անվանումն է «Նվեր նրանց, ովքեր մտորում են քաղաքների հրաշալիքների և ճանապարհորդության հույզերի մասին» (تحفة النظار في غرائب الأمصار وعجائب الأسفار, Tuḥfat an-Nuẓẓār fī Gharāʾib al-Amṣār wa ʿAjāʾib al-Asfār)[3][Ն 9]: Սակայն այն ավելի կարճ կոչում են «Ճանապարհորդությունները»[4]։
Որևէ տեղ և որևէ կերպ չի մատնանշվում, որ Իբն Բատուտան իր ճանապարհորդությունների 29 տարիների ընթացքում կատարել է գրառումներ։ Երբ նա պետք է շարադրեր իր փորձությունների մասին, հիմնվում է հիշողության և ավելի վաղ շրջանի ճանապարհորդնեի ձեռագրերի վրա։ Իբն Ջուզայը չի նշում իր աղբյուրները և որոշ վաղ շրջանի նկարագրություններ ներկայացնում է որպես Իբն Բատուտայի դիտարկումները։ Դամասկոսը, Մեքքան, Մադինան և Մերձավոր Արևելքի շատ այլ քաղաքներ նկարագրելիս նա պատճենում է անդալուզիացի Իբն Ջուբայրի գրառումներից, որոնք գրի էին առնվել դրանից 150 տարի առաջ[110]։ Նմանապես Իբն Ջուզայի Պաղեստինի տարբեր շրջանների նկարագրության մեծ մասում պատճենված են 13-րդ դարի ճանապարհորդ Մուհամմադ ալ-Աբդարիի գրառումները[111]։
Գիտնականները կարծում են, որ Իբն Բատուտան չի այցելել այն բոլոր վայրերը, որոնք նկարագրում է, և մուսուլմանական աշխարհի տարբեր շրջանները համապարփակ նկարագրելու համար օգտագործել է տարբեր զրույցներ և վաղ շրջանի տարբեր ճանապարհորդների գրառումները։ Օրինակ՝ անհավանական է թվում, որ Իբն Բատուտան Վոլգա գետով ուղևորված լինի Նյու Սարայից Բոլգար։ Կան նաև հիմնավոր կասկածներ նրա մի շարք ճանապարհորդությունների հետ կապված, ինչպես օրինակ՝ Եմենում Սանաա[112], կամ Խորասանում Բալխից Բիսթամ[113], կամ էլ Փոքր Ասիա[114]։ Որոշ գիտնականները կասկած են հայտնում նաև նրա՝ Չինաստան կատարած ճանապարհորդության վերաբերյալ[115]։ Այնուամենայնիվ, եթե թեկուզ «Ճանապարհորդությունները» ամբողջությամբ հիմնված չեն փաստերի վրա, որոնց հեղինակը անձամբ ականատես է եղել, այն ամփոփում է իր մեջ 14-րդ դարի աշխարհի մասին կարևոր տեղեկություններ։ Իբն Բատուտան ամենատարբեր երկրներում ամուսնացել ու բաժանվել է, ունեցել երեխաներ Բուխարայում, Դելիում, Մալաբարում[116]։ Իբն Բատուտան վիրավորում է հույներին՝ կոչլեով «Ալլահի թշնամիներ», հարբեցողներ, մինչդեռ Եփեսոսում գնում է հույն ստրկուհու, որին դարձնում է իր հարեմի կանանցից մեկը։
Իբն Բատուտան հաճախակի էր ենթարկվում մշակութային շոկի տարբեր շրջաններում, ուր այցելում էր, որտեղ նոր իսլամ ընդունածների սովորույթները չէին համապատասխանում ուղղափառ մուսուլմանական սովորույթներին։
Շատ քիչ է հայտնի Իբն Բատուտայի կյանքի մասին 1355 թվականին «Ճանապարհորդությունները» ավարտելուց հետո։ Նա նշանակվել է դատավոր Մարոկկոյում և մահացել 1368 կամ 1369 թվականներին[117]։
Իբն Բատուտայի աշխատանքը մուսուլմանական աշխարհից դուրս հայտնի չէր մինչև 19-րդ դարի սկզբները, երբ մի գերմանացի ճանապարհորդ Մերձավոր Արևելքում գտնում է ձեռագրերի հավաքածու, իսկ դրա մեջ էլ 94 էջանի հատոր, որտեղ ներկայացված էր Իբն Ջուզզայի տեքստի կրճատ տարբերակը։ Դրա երեք հատվածներ հրատարակվեցին 1818 թվականին գերմանացի մի արևելագետի կողմից[118], իսկ 4-րդ հատվածն էլ մեկ տարի անց[119]։
Մեկ այլ կրճատ ձեռագիր գտնվեց շվեյցարացի ճանապարհորդի կողմից, արաբերեն տեքստը թարգմանվեց անգլերեն Սամուել Լիի կողմից և հրատարակվեց Լոնդոնում 1829 թվականին[120]։ 1830-ական թվականներին Ալժիրի ֆրանսիական օկուպացիայի ժամանակ հայտնաբերվեց ևս 5 ձեռագիր, որոնցից 2 ամբողջական էին։
1929 թվականին՝ Լիի թարգմանության տպագրությունից մեկ դար անց, պատմաբան և արևելագետ Հեմիլթոն Գիբը հրատարակում է արաբական տեքստի անգլերեն թարգմանված որոշ հատվածներ[121]։ Նա նպատակ ուներ բաժանել տեքստը 4 մասերի և հրատարակել 4 առանձին հատորներով, բայց 1971 թվականին մահանում է՝ հասցնելով հրատարակել միայն 3 հատոր։ Չորրորդ հատորը պատրաստեց և հրատարակեց Չարլզ Բեքինգեմը 1994 թվականին։
Նշումներ
խմբագրել- ↑ Aydhad was a port on the west coast of the Red Sea at 22°19′51″ հս․ լ. 36°29′25″ ավ. ե.HGЯO.[15]
- ↑ Ibn Battuta left Cairo on around 16 July 1326 and arrived in Damascus three weeks later on 9 August 1326.[19] He described travelling on a complicated zig-zag route across Palestine in which he visited more than twenty cities. Such a journey would have been impossible in the allotted time and both Gibb (1958) and Hrbek (1962) have argued that Ibn Battuta conflated this journey with later journeys that he made in the region.[20][21] Elad (1987) has shown that Ibn Battuta's descriptions of most of the sites in Palestine were not original but were copied (without acknowledgement) from the earlier rihla by the traveller Mohammed al-Abdari. Because of these difficulties, it is not possible to determine an accurate chronology of Ibn Battuta's travels in the region.[22]
- ↑ Most of Ibn Battuta's descriptions of the towns along the Tigris are copied from Ibn Jabayr's Rihla from 1184.[31][32]
- ↑ Ibn Battuta states that he stayed in Mecca for the hajj of 1327, 1328, 1329 and 1330 but gives comparatively little information on his stays. After the hajj of 1330 he left for East Africa, arriving back again in Mecca before the 1332 hajj. He states that he then left for India and arrived at the Indus river on 12 September 1333; however, although he does not specify exact dates, the description of his complex itinerary and the clues in the text to the chronology suggest that this journey to India lasted around three years. He must have therefore either left Mecca two years earlier than stated or arrived in India two years later. The issue is discussed by Gibb 1962, էջեր. 528–537 Vol. 2 , Hrbek 1962 and Dunn 2005, էջեր. 132–133 .
- ↑ This is one of several occasions where Ibn Battuta interrupts a journey to branch out on a side trip only to later skip back and resume the original journey. Gibb describes these side trips as "divagations".[57] The divagation through Anatolia is considered credible as Ibn Battuta describes numerous personal experiences and there is sufficient time between leaving Mecca in mid-November 1330 and reaching Eğirdir on the way back from Erzurum at the start of Ramadan (8 June) in 1331.[56] Gibb still admits that he found it difficult to believe that Ibn Battuta actually travelled as far east as Erzurum.[58]
- ↑ [69]
- ↑ Bir al-Ksaib (also Bir Ounane or El Gçaib) is in northern Mali at 21°17′33″ հս․ լ. 5°37′30″ ամ. ե.HGЯO. The oasis is 265 km (165 mi) south of Taghaza and 470 km (290 mi) north of Oualata.
- ↑ The location of the Malian capital has been the subject of considerable scholarly debate but there is no consensus. The historian, John Hunwick has studied the times given by Ibn Battuta for the various stages of his journey and proposed that the capital is likely to have been on the left side of the Niger River somewhere between Bamako and Nyamina.[103]
- ↑ Dunn gives the clunkier translation A Gift to the Observers Concerning the Curiosities of the Cities and the Marvels Encountered in Travels.[109]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Dunn, 2005, էջ 20
- ↑ Nehru, Jawaharlal (1989). Glimpses of World History. Oxford University Press. էջ 752. ISBN 0-19-561323-6. After outlining the extensive route of Ibn Battuta's Journey, Nehru notes: "This is a record of travel which is rare enough today with our many conveniences.... In any event, Ibn Battuta must be amongst the great travellers of all time."
- ↑ 3,0 3,1 M-S p. ix.
- ↑ 4,0 4,1 Dunn 2005, էջեր. 310–311 ; Defrémery & Sanguinetti 1853, էջեր. 9–10 Vol. 1
- ↑ Dunn 2005, էջ. 22
- ↑ A Mediterranean Society. University of California Press. 1967. էջեր 67–. GGKEY:TA7KAQ8PCE3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Dunn, 2005, էջեր 30-31
- ↑ Defrémery & Sanguinetti 1853, էջ. 13 Vol. 1 ; Gibb 1958, էջ. 8
- ↑ Dunn 2005, էջ. 37 ; Defrémery & Sanguinetti 1853, էջ. 21 Vol. 1
- ↑ «Ibn Battuta: Travels in Asia and Africa 1325-1354». www.indiana.edu. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Dunn 2005, էջ. 39 ; Defrémery & Sanguinetti 1853, էջ. 26 Vol. 1
- ↑ Travels of Ibe Batutah translated by H.A.R Gibb
- ↑ Defrémery & Sanguinetti 1853, էջ. 27 Vol. 1
- ↑ Dunn 2005, էջ. 49 ; Defrémery & Sanguinetti 1853, էջ. 67 Vol. 1
- ↑ Peacock, Peacock
- ↑ Dunn 2005, էջեր. 53–54
- ↑ Defrémery & Sanguinetti 1853, էջ. 105 Vol. 1 ; Gibb 1958, էջ. 66 ; Dunn 2005, էջ. 53
- ↑ Dunn, 2005, էջ 54
- ↑ Gibb, 1958, էջեր 71, 118
- ↑ Gibb, 1958, էջ 81 Note 48
- ↑ Hrbek, 1962, էջեր 421-425
- ↑ Elad, 1987
- ↑ Dunn, 2005, էջեր 66-79
- ↑ Dunn 2005, էջեր. 88–89 ; Defrémery & Sanguinetti 1853, էջ. 404 Vol. 1 ; Gibb 1958, էջ. 249 Vol. 1
- ↑ Gibb 1958, էջեր. 255–257 Vol. 1 ; Dunn 2005, էջեր. 89–90
- ↑ Dunn 2005, էջ. 97 ; Defrémery & Sanguinetti 1854, էջ. 100 Vol. 2
- ↑ Dunn, 2005, էջեր 41, 97
- ↑ Dunn 2005, էջեր. 98–100 ; Defrémery & Sanguinetti 1854, էջ. 125 Vol. 2
- ↑ Dunn 2005, էջեր. 100–101 ; Defrémery & Sanguinetti 1854, էջեր. 128–131 Vol. 2
- ↑ Defrémery, Sanguinetti, էջեր 134-139 Vol. 2
- ↑ Mattock, 1981
- ↑ Dunn, 2005, էջ 102
- ↑ Dunn 2005, էջ. 102 ; Defrémery & Sanguinetti 1854, էջ. 142 Vol. 2
- ↑ Dunn 2005, էջեր. 102–103 ; Defrémery & Sanguinetti 1854, էջ. 149 Vol. 2
- ↑ Dunn 2005, էջեր. 115–116, 134
- ↑ Gibb 1962, էջ. 373 Vol. 2
- ↑ Sanjay Subrahmanyam, The Career and Legend of Vasco Da Gama, (Cambridge University Press: 1998), pp. 120-121.
- ↑ J. D. Fage, Roland Oliver, Roland Anthony Oliver, The Cambridge History of Africa, (Cambridge University Press: 1977), p. 190.
- ↑ George Wynn Brereton Huntingford, Agatharchides, The Periplus of the Erythraean Sea: With Some Extracts from Agatharkhidēs "On the Erythraean Sea", (Hakluyt Society: 1980), p. 83.
- ↑ Helen Chapin Metz (1992). Somalia: A Country Study. US: Federal Research Division, Library of Congress. ISBN 0-8444-0775-5.
- ↑ Versteegh, Kees (2008). Encyclopedia of Arabic language and linguistics, Volume 4. Brill. էջ 276. ISBN 9004144765. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 42,0 42,1 42,2 David D. Laitin, Said S. Samatar, Somalia: Nation in Search of a State, (Westview Press: 1987), p. 15.
- ↑ Chapurukha Makokha Kusimba, The Rise and Fall of Swahili States, (AltaMira Press: 1999), p.58
- ↑ Chittick 1977, էջ. 191
- ↑ Gibb 1962, էջ. 379 Vol. 2
- ↑ Dunn 2005, էջ. 126
- ↑ Defrémery & Sanguinetti 1854, էջ. 192 Vol. 2
- ↑ Dunn 2005, էջեր. 126–127
- ↑ Gibb 1962, էջ. 380 Vol. 2 ; Defrémery & Sanguinetti 1854, էջ. 193, Vol. 2
- ↑ «The Red Sea to East Africa and the Arabian Sea: 1328 - 1330 | ORIAS». orias.berkeley.edu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Dunn, 2005, էջեր 137-139
- ↑ Gibb, 1962, էջեր 413-416 Vol. 2
- ↑ Dunn, 2005, էջ 146
- ↑ Gibb, 1962, էջեր 422-423 Vol. 2
- ↑ Gibb, 1962, էջեր 424-428 Vol. 2
- ↑ 56,0 56,1 Dunn 2005, էջեր. 149–150, 157 Note 13 ; Gibb 1962, էջեր. 533–535, Vol. 2 ; Hrbek 1962, էջեր. 455–462 .
- ↑ Gibb, 1962, էջեր 533-535, Vol. 2
- ↑ Gibb, 1962, էջ 535, Vol. 2
- ↑ Safarname Ibn Battutah-vol:1
- ↑ Dunn 2005, էջեր. 169–171
- ↑ «The_Longest_Hajj_Part2_6». hajjguide.org. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Khan Academy». Khan Academy (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Dunn 2005, էջեր. 171–178
- ↑ Lee, Samuel (1829). The travels of Ibn Batuta :translated from the abridged Arabic manuscript copies, preserved in the Public Library of Cambridge. With notes, illustrative of the history, geography, botany, antiquities, &c. occurring throughout the work (PDF). London: Oriental Translation Committee. էջ 191. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 65,0 65,1 Aiya, 1906, էջ 328
- ↑ Waines, David (2012 թ․ օգոստոսի 1). The Odyssey of Ibn Battuta: Uncommon Tales of a Medieval Adventurer (անգլերեն). I.B.Tauris. ISBN 9780857730657. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ André Wink, Al-Hind, the Slave Kings and the Islamic Conquest, 11th-13th Centuries, Volume 2 of Al-Hind: The Making of the Indo-Islamic World. The Slave Kings and the Islamic Conquest 11th-13th Centuries, (BRILL, 2002), p.229.
- ↑ Gibb 1971, էջ. 596 Vol. 3 ; Defrémery & Sanguinetti 1855, էջ. 100 Vol. 3
- ↑ In the Rihla the date of Ibn Battuta's departure from Delhi is given as 17 Safar 743 AH or 22 July 1342.{{sfn|Dunn|2005|p=238 Note 4
- ↑ Dunn 2005, էջ. 215 ; Gibb & Beckingham 1994, էջ. 777 Vol. 4
- ↑ Gibb & Beckingham 1994, էջեր. 773–782 Vol. 4 ; Dunn 2005, էջեր. 213–217
- ↑ Gibb & Beckingham 1994, էջեր. 814–815 Vol. 4
- ↑ Buchan, James (2002 թ․ դեկտեմբերի 21). «Review: The Travels of Ibn Battutah edited by Tim Mackintosh-Smith». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Jerry Bently, Old World Encounters: Cross-Cultural Contacts and Exchanges in Pre-Modern Times (New York: Oxford University Press, 1993),126.
- ↑ Dunn, 2005, էջ 245
- ↑ «Ibn Battuta's Trip: Chapter 9 Through the Straits of Malacca to China 1345 - 1346». The Travels of Ibn Battuta A Virtual Tour with the 14th Century Traveler. Berkeley.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Dunn, 2005, էջ 258
- ↑ تحفة النظار في غرائب الأمصار وعجائب الأسفار,ابن بطوطة,ص 398
- ↑ Haw, Stephen G. Marco Polo's China: A Venetian in the Realm of Khubilai Khan. Routledge. էջ 67. ISBN 9781134275427. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Jewel of Chinese Muslim's Heritage» (PDF). Muslimheritage.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
- ↑ Park, H. (2012). Mapping the Chinese and Islamic Worlds: Cross-Cultural Exchange in Pre-Modern Asia. Cambridge University Press. էջ 237. ISBN 9781107018686. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Dunn, 2005, էջ 259
- ↑ Dunn, R.E. (1986). The Adventures of Ibn Battuta, a Muslim Traveler of the Fourteenth Century. University of California Press. ISBN 9780520057715. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Elliott, Michael (2011 թ․ հուլիսի 21). «The Enduring Message of Hangzhou». Time.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Batuta, I.; Lee, S.; Oriental Translation Fund (1829). The Travels of Ibn Batūta. Oriental Translation Committee, and sold. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Rumford, J. (2001). Traveling Man: The Journey of Ibn Battuta 1325–1354. Houghton Mifflin Harcourt. ISBN 9780547562568. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Snodgrass, M.E. (2010). Encyclopedia of the Literature of Empire. Facts on File. ISBN 9781438119069. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Haw, Stephen G. (2006), Marco Polo's China: a Venetian in the realm of Khubilai Khan, Volume 3 of Routledge studies in the early history of Asia, Psychology Press, էջեր 52–57, ISBN 0-415-34850-1, Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին
- ↑ Dunn 2005, էջեր. 259–261
- ↑ Aubrey W. Bonnett; Calvin B. Holder (2009). Continuing Perspectives on the Black Diaspora. University Press of America. էջ 26. ISBN 978-0-7618-4662-8.
- ↑ L. P. Harvey (2007). Ibn Battuta. I. B. Tauris. էջ 51. ISBN 978-1-84511-394-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Dunn 2005, էջ. 261
- ↑ Dunn 2005, էջեր. 268–269
- ↑ Dunn 2005, էջ. 269
- ↑ Dunn 2005, էջեր. 274–275
- ↑ Dunn 2005, էջ. 278
- ↑ Dunn 2005, էջ. 282
- ↑ Dunn 2005, էջեր. 283–284
- ↑ Dunn 2005, էջեր. 286–287
- ↑ Defrémery & Sanguinetti 1858, էջ. 376 Vol. 4 ; Levtzion & Hopkins 2000, էջ. 282 ; Dunn 2005, էջ. 295
- ↑ Levtzion, Hopkins, էջ 457
- ↑ Defrémery & Sanguinetti 1858, էջ. 385 Vol. 4 ; Levtzion & Hopkins 2000, էջ. 284 ; Dunn 2005, էջ. 298
- ↑ Hunwick, 1973
- ↑ Defrémery & Sanguinetti 1858, էջ. 430 Vol. 4 ; Levtzion & Hopkins 2000, էջ. 299 ; Gibb & Beckingham 1994, էջեր. 969–970 Vol. 4 ; Dunn 2005, էջ. 304
- ↑ Dunn, 2005, էջ 304
- ↑ Defrémery & Sanguinetti 1858, էջեր. 432–436 Vol. 4 ; Levtzion & Hopkins 2000, էջ. 299 ; Dunn 2005, էջ. 305
- ↑ Defrémery & Sanguinetti 1858, էջեր. 444–445 Vol. 4 ; Levtzion & Hopkins 2000, էջ. 303 ; Dunn 2005, էջ. 306
- ↑ Noel King (ed.), Ibn Battuta in Black Africa, Princeton 2005, pp. 45-46. Four generations before Mansa Suleiman who died in 1360 CE, his grandfather's grandfather (Saraq Jata) had embraced Islam.
- ↑ p. 310
- ↑ Dunn 2005, էջեր. 313–314 ; Mattock 1981
- ↑ Dunn 2005, էջեր. 63–64 ; Elad 1987
- ↑ Dunn 2005, էջ. 134 Note 17
- ↑ Dunn 2005, էջ. 180 Note 23
- ↑ Dunn 2005, էջ. 157 Note 13
- ↑ Dunn 2005, էջեր. 253 and 262 Note 20
- ↑ Michael N. Pearson (2003 թ․ սեպտեմբերի 2). The Indian Ocean. Routledge. ISBN 978-1-134-60959-8.
- ↑ Gibb 1958, էջեր. ix-x Vol. 1 ; Dunn 2005, էջ. 318
- ↑ Defrémery & Sanguinetti 1853, Vol. 1 p. xiii-xiv ; Kosegarten 1818 .
- ↑ Apetz, 1819
- ↑ Lee, 1829
- ↑ Gibb, 1929
Քաղվածելու սխալ՝ «Gibb—Beckingham——775 Vol% 4» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
<references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 307)։ |