Մարաքեշ
Մարաքեշ (Մարաքիշ[1], արաբ․՝ مراكش), Մարոկկոյի 4 կայսերական քաղաքներից մեկը, իր մեծությամբ 4-րդ քաղաքը Մարոկկոյում՝ Ռաբաթից, Ֆեսից և Կասաբլանկայից հետո։ Գտնվում է Մարոկկոյի արևմտյան մասում՝ Ատլասի լեռների ստորոտին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
արաբ․՝ مراكش | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1065 թ. | ||
Մակերես | 230 կմ² | ||
ԲԾՄ | 468 մետր | ||
Բնակչություն | 928 850 մարդ (հունվարի 1, 2014) | ||
Ժամային գոտի | WET? և UTC+0 | ||
Փոստային դասիչ | 40000 | ||
Պաշտոնական կայք | ville-marrakech.ma | ||
| |||
«Մարոկկո» տեղանվանումը Մարաքեշ անվան իսպանական փոխառությունն է (իսպ.՝ Marruecos)։ Անցյալում Մարոկկոն արևելքում առավել հայտնի էր Մարաքեշ անունով և մինչ այսօր երկիրը կոչվում է այդպես Իրանում, Տաջիկստանում՝ (Մարոկաշ), Ադրբեջանում՝ (Mərakeş), Ուզբեկստանում՝ (Marokash)։
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հիմնադրվել է մոտավորապես 1060 թ-ին Աբու Բաքր իբն Ումարի կողմից, ով Ալ-Մորավիների դինաստիայից էր։ Մարաքեշը մեկ դար շարունակ եղել է Ալ-Մորավիների պետության մայրաքաղաքը։ Մարաքեշի ոսկե դարը եղել է Յաղուբ ալ Մանսուրի կառավարման օրոք (1184—1199), ով կառուցել է Կուտուբիա և Էլ Մանսուրիա մզկիթները։ Կուտուբիա մզկիթի 70- մետրանոց մինարեթը այսօր էլ համարվում է Մարաքեշի խորհրդանիշը
1269 թ-ին Մարաքեշին տիրացան Մարինիդները, ովքեր մայրաքաղաքը Մարաքեշից տեղափոխեցին Ֆես։ 16-րդ դարում Սաադիթները Մարաքեշին վերադարձրեցին մայրաքաղաքային ֆունկցիաները։ Քաղաքում պահպանվել են Էլ Բադի քաղաքի ավերակները և Սաադիթների դամբարանը։ Մինչ 1956-ը քաղաքը եղել է Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի կազմում։ Քաղաքի փաստացի ղեկավարումը եղել է Ալ Գլաուի ֆեոդալական ընտանիքի ձեռքում, որի ներկայացուցիչներից մեկը՝ Թամի ալ Գլաուին կազմակերպել է 1953 թ-ին սուլթան Մուհամմեդ V-ի տապալումը։
Իր ամբողջ պատմության ընթացքում Մարաքեշը միշտ մրցակցել է հյուսիսում գտնվող Ֆեսի հետ՝ երկրի մայրաքաղաք դառնալու հանգամանքով։ Անգամ ժամանակներ են եղել, երբ երկիրը բաժանվել է երկու մասի՝ ունենալով առանձին մայրաքաղաքներ՝ Ֆես և Մարաքեշ։ Ռաբաթի ընտրությունը, որպես նոր մայրաքաղաք, ամենաօպտիմալ լուծումն էր՝ քաղաքների միջև եղած վեճը լուծելու համար։
ԿլիմաԽմբագրել
Քույր քաղաքներԽմբագրել
Մարաքեշի քույր քաղաքներն են
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Большая советская энциклопедия. — 1950. — Т. 2. — С. 175.
- ↑ «National Commission for Decentralised cooperation»։ Délégation pour l’Action Extérieure des Collectivités Territoriales (Ministère des Affaires étrangères) (French)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2013-12-26
Արտաքին հղումներԽմբագրել
Մարաքեշ Վիքիպահեստում |