Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանզիբար (այլ կիրառումներ)

Զանզիբար (անգլ.՝ Zanzibar), կղզի Հնդկական օվկիանոսում, Աֆրիկայի արևելյան ափի մոտ։ Մտնում է Տանզանիայի կազմի մեջ։ Տարածությունը 1658 կմ² է, բնակչությունը՝ 420 հազար (1974 թվական)։ Բարձրությունը մինչն 120 սմ է։ Կազմված է կորալային կրաքարերից, շրջափակված՝ խութերով։ Զարգացած են կորալային երևույթները։ Կլիման հասարակածամուսոնային է, տարեկան տեղումները՝ մինչև 2000 մմ։ Զանզիբիաում կան մեխակի ծառի, կոկոսյան արմավենու պլանտացիաներ։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը Զանզիբարն է։

Զանզիբար
Տեսակկղզի և վարչատարածքային միավոր
Երկիր Տանզանիա
Վարչատարածքային միավորԶանզիբար
ՎայրՀնդկական օվկիանոս
Մասն էԶանզիբար
Երկարություն83 կմ
Լայնություն37 կմ
Մակերես1575 կմ²
Բնակչություն896 721 մարդ (2012)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1528-1590 թվականները Զանզիբարը եղել է Պորտուգալիայի, ապա Օմանի տիրույթ։ 1856֊1890 թվականներին անկախ սուլթանություն էր (ներառյալ Պեմբա կղզին և ուրիշներ), իսկ 1890֊1963 թվականները՝ Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը։

1963֊1964 թվականները անկախ պետություն էր (1964 թվականի հունվարի 12֊ից՝ հանրապետություն)։ 1964 թվականի ապրիլից Տանզանիկայի և Զանզիբարի Միացյալ Հանրապետության (1964 թվականի հոկտեմբերից՝ Տանզանիա) կազմում է։

Անվանում խմբագրել

Անվանումն ունի արաբական ծագում․ (արաբներն այստեղ բնակություն են հաստատել 8-9֊րդ դարերում)։ Նշանակում է «սևամորթական երկիր» կամ «սևամորթների երկիր»։ Կազմված է Զինգի՝ «սևամորթական, սևամորթ» և Բարր՝ «մայրցամաք, ցամաք» բառերից։

Սվահիլի լեզվով կղզին կոչվում է Ունգույա (բառացի՝ «խտաբնակ վայր»)[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 659