Հարավարևելյան Ասիա
Հարավարևելյան Ասիան (բենգալերեն՝ দক্ষিণ-পূর্ব%20এশিয়া দক্ষিণ-পূর্ব এশিয়া, չինարեն՝ 東南亞 東南亞, թայերեն՝ เอเชียตะวันออกเฉียงใต้ เอเชียตะวันออกเฉียงใต้, վիետնամերեն՝ Đông am Đông Nam Á), տարածաշրջան Ասիայում։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՀարավարևելյան Ասիան գտնվում է Հարավային Ասիայից արևելք և Արևելյան Ասիայից հարավ։ Հարավարևելյան Ասիան իր տարածքի մեծությամբ (4.5 միլիոն կմ քառ.) հավասար է Հարավային Ասիային։ Մայրցամաքային ենթատարածաշրջանի արևմտյան մասում Մյանման է՝ Յանգոն մայրաքաղաքով, Մյանմայից արևելք է գտնվում Թաիլանդը, նրան է պատկանում նաև Մալակկա թերակղզու նեղ մասը։ Թաիլանդին սահմանակից են հարավում Կամբոջան, հյուսիս-արևելքում՝ Լաոսը, որը տարածաշրջանի միակ ցամաքային (ծովափից զուրկ) երկիրը։ Հնդկաչին թերակղզու արևելյան ծովափնյա գոտում Վիետնամ պետությունն է։ Կղզային ենթատարածաշրջանի հարավում Ինդոնեզիա պետությունն է՝ ավելի քան 17 հազար կղզու վրա, իսկ հյուսիսում Ֆիլիպինները՝ 7 հազար կղզու վրա, այս երկու պետությունների միջև է Մալայզիա պետությունը, որն զբաղեցնում է Մալակա թերակղզու մի մասը և Բոռնեո կղզու հյուսիսային մասը, Սինգապուր քաղաք-պետությունը և Բրունեյ Դարուսալամ (Բրունեյ) պետությունը, Արևելյան Թիմորը, որն անկախացավ 2002 թվականին Ինդոնեզիայից և դարձավ ինքնիշխան պետություն Թիմոր Լեշթի անվանմամբ։
Ընդհանուր աշխարհագրական ակնարկ
խմբագրելՀարավարևելյան Ասիա տարածաշրջանը զբաղեցնում է Հարավային Ասիայի տարածաշրջանից արևելք ընկած թերակղզային տարածքները՝ Հնդկաչին թերակղզին և մի շարք կղզիներ ու կղզեխմբեր։ Դրանք են Փոքր Զոնդյան, Ֆիլիպինյան, Մոլուքյան կղզեխմբերը, Նոր Գվինեա կղզին։ Տարածաշրջանը միավորում է թվով 10 անկախ պետություններ։ Հարավարևելյան Ասիան ունի շատ հարմար աշխարհագրական դիրք։ Այստեղով են անցնում Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ավազանները և դրանցում գտնվող երկրները միացնող կարևոր ծովային ճանապարհները։
Զարգացման բնական նախադրյալներ
խմբագրելՀարավարևելյան Ասիա տարածաշրջանը բարձրաբերձ լեռների, ընդարձակ ծովափնյա հարթավայրերի, լեռնային հովիտների շրջան է։ Լեռնակազմական երևույթները այժմ էլ շարունակվում են, որի վկան են գործող հրաբուխները, հաճախակի կրկնվող երկրաշարժերը, ցունամիները։ Գտնվում է արևադարձային կլիմայական գոտում, ուստի և եղանակները ամբողջ տարին խոնավ են ու տաք, առատ տեղումներով։ Միայն ծովից հեռու ներքին շրջաններում երբեմն լինում են չորային եղանակներ։ Հարթավայրային շրջանները ծածկված են ալյուվիալ, բերրի հողերով։
Պետություններ
խմբագրելՊետություն | Տարածք (կմ²) |
Բնակչություն | Բնակչության խտություն (1 կմ² հաշվով) |
ՀՆԱ USD (2020)[1] |
ՀՆԱ (ԳՀ) մեկ շնչի հաշվով, Int$ (2020)[1] |
ՄՆԶԻ (2018 թ.) | Մայրաքաղաք |
---|---|---|---|---|---|---|---|
Բրունեյ | 5,765[2] | 437,479 | 74 | 12,455,000,000 | $85,011 | 0.845 | Բանդար Սերի Բեգավան |
Կամբոջա | 181,035[3] | 16,718,965 | 90 | 26,730,000,000 | $5,044 | 0.581 | Պնոմպեն |
Արևելյան Թիմոր | 14,874[4] | 1,267,974 | 85 | 2,938,000,000 | $5,321 | 0.626 | Դիլի |
Ինդոնեզիա | 1,904,569[5] | 267,670,543 | 141 | 1,111,713,000,000 | $14,841 | 0.707 | Ջակարտա |
Լաոս | 236,800[6] | 7,061,507 | 30 | 19,127,000,000 | $8,684 | 0.604 | Վիետնամ |
Մալայզիա | 329,847[7] | 31,528,033 | 96 | 365,303,000,000 | $34,567 | 0.804 | Կուալա Լումպուր |
Մյանմա | 676,578[8] | 53,708,320 | 79 | 65,994,000,000 | $7,220 | 0.578 | Նեյպիդո |
Ֆիլիպիններ | 300,000[9] | 106,651,394 | 356 | 356,814,000,000 | $10,094 | 0.712 | Մանիլա |
Սինգապուր | 719.2[10] | 5,757,499 | 8 005 | 362,818,000,000 | $105,689 | 0.935 | Սինգապուր |
Թաիլանդ | 513,120[11] | 69,428,453 | 135 | 529,177,000,000 | $21,361 | 0.765 | Բանգկոկ |
Վիետնամ | 331,210[12] | 95,545,962 | 288 | 261,637,000,000 | $8,677 | 0.693 | Հանոյ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «World Economic Outlook Database, October 2019». IMF.org. International Monetary Fund. 2019 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Brunei — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Cambodia — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Timor-Leste — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Indonesia — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Laos — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Malaysia — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Burma — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Philippines — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Singapore — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Thailand — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «East Asia/Southeast Asia :: Vietnam — The World Factbook - Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Topography of Southeast Asia in detail Արխիվացված 2012-09-16 Wayback Machine
- CityMayors.com article
- Southeast Asian Archive Արխիվացված 2012-12-12 archive.today
- Southeast Asia Digital Library
- "Documenting the Southeast Asian Refugee Experience" Արխիվացված 2003-02-25 archive.today
- Southeast Asia Visions, a collection of historical travel narratives
- SoutheastAsia.org Official website of the ASEAN Tourism Association Արխիվացված 2021-07-30 Wayback Machine