Մալագա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալագա (այլ կիրառումներ)
Մալագա (իսպ.՝ Málaga, /ˈmæləɡə/, Իսպաներեն: [ˈmalaɣa]), քաղաք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիա ինքնավար համայնքում, Կոստա դել Սոլ տարածաշրջանում (իսպաներեն՝ Costa del Sol, բառացի թարգմանած նշանակում է Արևի ափ)։ Նույնանուն մարզի (պրովինցիայի) վարչական կենտրոնն է։ Ընկած է Միջերկրական ծովի ափին, Ջիբրալթարի նեղուցից մոտավորապես 100 կիլոմետր դեպի արևելք, Աֆրիկայի հյուսիսից շուրջ 130 կիլոմետր հեռավորության վրա։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 578.460[1]. այդ ցուցանիշով մարզում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ հաջորդելով Սևիլյային, իսկ ամբողջ Իսպանիայում՝ վեցերորդ տեղը[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մալագա | |||||
Málaga | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Անդալուզիա | ||||
Մարզ | Մալագա | ||||
Ներքին բաժանում | Campanillas?, Málaga Centro (District 1)?, Málaga Este (District 2)?, Ciudad Jardín (District 3)?, Bailén-Miraflores (District 4)?, Palma-Palmilla (District 5)?, Cruz de Humilladero (District 6)?, Carretera de Cádiz?, Churriana?, Puerto de la Torre (District 10)? և Teatinos-Universidad (District 11)? | ||||
Գլխավոր կոնսուլ | Ֆրանցիոսկո Դե Լա Տորրե Պրադոս | ||||
Հիմնադրված է | 1834 թ. | ||||
Մակերես | 395 կմ² | ||||
ԲԾՄ | 11±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 568․507 մարդ (2010) | ||||
Ազգային կազմ | Իսպանացիներ | ||||
Կրոնական կազմ | Հռոմի կաթոլիկ եկեղեցի | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 95 | ||||
Փոստային դասիչ | 29001-29018 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MA | ||||
Պաշտոնական կայք | malaga.eu | ||||
| |||||
Մալագան ունի մոտավորապես 2.800 տարվա պատմություն, համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկը և շարունակաբար, մշտապես բնակեցված ամենահին քաղաքներից մեկը ամբողջ աշխարհում։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով բնակավայրը հիմնադրել են փյունիկեցիներ մեր թվականությունից առաջ շուրջ 770 թվականին և կոչել են Malaka[3] (փյունիկերեն՝ 𐤌𐤋𐤊𐤀, mlkʾ).[4]: Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքն ընկել է կարթագենցիների, մ. թ. ա. 218 թվականից՝ հռոմեացիների տիրապետության տակ և արձանագրություններում հիշատակվել է լատինատառ Malaca անվանաձևով։ Հինհռոմեական կայսրության անկումից և վեստգոթերի տիրապետության ավարտից հետո բնակավայրին շուրջ 800 տարի տիրել են մուսուլմանները և անվանակոչել Mālaqah (արաբ․՝ مالقة): 1487 թվականին՝ Գրանադայի պատերազմի ընթացքում, քաղաքը միացվել է Կաստիլիայի թագավորությանը։ Փյունիկյան, հինհռոմեական, արաբական և միջնադարյան քրիստոնեական ժամանակաշրջաններից պահպանված հնագիտական մնացորդներն ու պատմական հուշարձանները, կատարելով յուրօրինակ բացօթյա թանգարանի դեր, ցուցադրում են Մալագայի շուրջ երեքհազարամյա պատմությունը։
Այս քաղաքում են ծնվել կամ իրենց կյանքի նշանակալից հատված անցկացրել մեծահամբավ նկարիչ ու քանդակագործ Պաբլո Պիկասոն, հրեա բանաստեղծ ու փիլիսոփա Սոլոմոն իբն Գաբիրոլը, կինոդերասան Անտոնիո Բանդերասը և նշանավոր այլ անձինք։
Մալագայի տնտեսության կարևոր ճյուղերն են զբոսաշրջությունը, շինարարությունը, տեխնոլոգիական ու տրանսպորտային ծառայությունները, լոգիստիկան։ Այստեղ են գործում Անդալուսիայի տեխնոպարկը[5], տարածաշրջանի խոշորագույն բանկը՝ Unicaja-ն և այլ կարևոր հիմնարկ-ձեռնարկություններ, որոնց գործունեության շնորհիվ Մալագան տնտեսական ակտիվության տեսակետից Իսպանիայում գրավում է չորրորդ տեղը՝ զիջելով միայն Մադրիդին, Բարսելոնին ու Վալենսիային[6]։ Մալագան տրանսպորտային կարևոր կենտրոն է. ունի խոշոր նավահանգիստ, միջազգային օդանավակայան, արագընթաց երկաթուղով ու ավտոմայրուղիներով կապված է մեծ ու փոքր բազմաթիվ բնակավայրերի հետ։
Քույր քաղաքներԽմբագրել
Մալագան բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7].
ԺողովրդագրությունԽմբագրել
Իսպանիայի զարգացման նախարարության տվյալներ համաձայն՝ Մալագայի քաղաքային մեծ տարածքում (իսպաներեն՝ Grande Área Urbana) 817 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ապրում է 953 251 մարդ։ 2001–2011 թվականների ժամանակահատվածում բնակչության աճը կազմել է 190 783 մարդ կամ 25 %[12]։ Ըստ Եվրոստատի տվյալների՝ Մալագայի ագլոմերացիայում ապրում է 1 631 357 մարդ[13]։
- Մալագայի վարչական կենտրոնի բնակչության թվաքանակի փոփոխությունները (1842–2011)

ԿլիմաԽմբագրել
Կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa)[14]՝ չափազանց մեղմ ձմեռներով և շոգ ամառներով։ Արևային են տարվա մոտավորապես 300 օրերը։ Ծովափնյա դիրքի շնորհիվ Միջերկրականից փչող քամիները մեղմացնում են ամառվա շոգը[15]:
Տարեկան միջին հարաբերական խոնավությունը 65% է (հունիսին՝ 58%, դեկտեմբերին՝ 72%)[16] Yearly sunshine hours is between 2,800 and 3,000 per year, from 5–6 hours of sunshine per day in December to average 11 hours of sunshine per day in July.[16][17][18]: Անձրև հիմնականում գալիս է ձմռանը, ամառները մեծամասամբ չոր են։
Մալագայի օդանավակայան, Չուրիանա, Իսպանիա (1981–2010), Extremes (1942-present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 26.8 (80.2) |
30.0 (86) |
31.4 (88.5) |
33.0 (91.4) |
35.0 (95) |
41.0 (105.8) |
44.2 (111.6) |
44.0 (111.2) |
40.0 (104) |
36.3 (97.3) |
30.4 (86.7) |
24.6 (76.3) |
44.2 (111.6) |
Միջին բարձր °C (°F) | 16.8 (62.2) |
17.7 (63.9) |
19.6 (67.3) |
21.4 (70.5) |
24.3 (75.7) |
28.1 (82.6) |
30.5 (86.9) |
30.8 (87.4) |
28.2 (82.8) |
24.1 (75.4) |
20.1 (68.2) |
17.5 (63.5) |
23.3 (73.9) |
Միջին օրական °C (°F) | 12.1 (53.8) |
12.9 (55.2) |
14.7 (58.5) |
16.3 (61.3) |
19.3 (66.7) |
23.0 (73.4) |
25.5 (77.9) |
26.0 (78.8) |
23.5 (74.3) |
19.5 (67.1) |
15.7 (60.3) |
13.2 (55.8) |
18.5 (65.3) |
Միջին ցածր °C (°F) | 7.4 (45.3) |
8.2 (46.8) |
9.8 (49.6) |
11.1 (52) |
14.2 (57.6) |
18.0 (64.4) |
20.5 (68.9) |
21.1 (70) |
18.8 (65.8) |
15.0 (59) |
11.3 (52.3) |
8.9 (48) |
13.7 (56.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −2.6 (27.3) |
−3.8 (25.2) |
−1.2 (29.8) |
2.8 (37) |
5.0 (41) |
12.8 (55) |
14.0 (57.2) |
15.2 (59.4) |
10.2 (50.4) |
5.6 (42.1) |
1.4 (34.5) |
−0.8 (30.6) |
−3.8 (25.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 69 (2.72) |
60 (2.36) |
52 (2.05) |
44 (1.73) |
20 (0.79) |
6 (0.24) |
0 (0) |
6 (0.24) |
20 (0.79) |
57 (2.24) |
101 (3.98) |
100 (3.94) |
534 (21.02) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 6 | 5 | 4 | 5 | 3 | 1 | 0 | 1 | 2 | 4 | 6 | 7 | 42 |
Միջին ամսական արևային ժամ | 181 | 180 | 222 | 244 | 292 | 329 | 347 | 316 | 255 | 215 | 172 | 160 | 2905 |
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[19] |
Մալագայի կլիմայական տվյալներ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիսը | Հունվ | Փետրվ | Մարտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգ | Սեպտ | Հոկտ | Նոյ | Դեկտ | Տարին |
Ծովի ջրի միջին ջերմաստիճանը °C (°F) | 15.9 (60.7) |
15.6 (60.0) |
15.6 (60.0) |
16.8 (62.2) |
18.4 (65.2) |
21.0 (69.7) |
22.9 (73.2) |
23.5 (74.3) |
21.9 (71.3) |
20.5 (68.8) |
18.1 (64.5) |
16.5 (61.8) |
18.9 (66.0) |
Արևալույսի օրական միջին տևողությունը | 10.0 | 11.0 | 12.0 | 13.0 | 14.0 | 15.0 | 14.0 | 14.0 | 12.0 | 11.0 | 10.0 | 10.0 | 12.2 |
Միջինը (ուլտրամանուշակագույն ցուցիչ) | 2 | 4 | 5 | 7 | 8 | 10 | 10 | 9 | 7 | 5 | 3 | 2 | 6 |
Source: Weather Atlas [20] |
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Datos del Registro de Entidades Locales»։ Ministerio de Asuntos Económicos y Transformación Digital։ Վերցված է 2021 թ․ մայիսի 30
- ↑ «Datos del Registro de Entidades Locales»։ Ministerio de Asuntos Económicos y Transformación Digital։ Վերցված է 2021 թ․ մայիսի 30
- ↑ Christopher Wawn, David Wood (2000)։ In Search of Andalucia: A Historical Geographical Observation of the Málaga Sea Board։ Pentland։ էջ 4։ ISBN 978-1-85821-690-4
- ↑ (Huss 1985, էջ. 25)
- ↑ Castillo Carlos del (28 May 2021)։ «El insospechado éxito de "Málaga Valley": así le está levantando la inversión tecnológica a capitales europeas»։ eldiario.es
- ↑ «LaCaixa Bank economic report, 2011 (spanish)»։ Արխիվացված է օրիգինալից 20 June 2012-ին
- ↑ «Relaciones Institucionales Internacionales: Ciudades hermanadas» (official website) (իսպաներեն)։ Málaga, Spain: Ayuntamiento de Málaga։ Արխիվացված է օրիգինալից 4 February 2015-ին։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 4
- ↑ «Nueva Orleans y Mobile se suman al centro de interpretación Bernardo de Gálvez de la Diputación»։ La Vanguardia (իսպաներեն)։ 2016-05-06։ Վերցված է 2020 թ․ փետրվարի 2
- ↑ «Popayán (Colombia)»։ relacionesinternacionales.malaga.eu։ Ayuntamiento de Málaga։ Վերցված է 2020 թ․ փետրվարի 2
- ↑ «Passau (Alemania)»։ relacionesinternacionales.malaga.eu։ Ayuntamiento de Málaga։ Վերցված է 2020 թ․ փետրվարի 2
- ↑ «Zacatecas (México)»։ relacionesinternacionales.malaga.eu։ Ayuntamiento de Málaga։ Վերցված է 2020 թ․ փետրվարի 2
- ↑ Áreas urbanas +50, Ministerio de Fomento de España (pol. Ministerstwo Rozwoju) Archived 2014-08-26 at the Wayback Machine..
- ↑ http://appsso.eurostat.ec.europa.eu/nui/show.do?dataset=met_pjanaggr3&lang=en.
- ↑ «World Map of Köppen−Geiger Climate Classification»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 6-ին
- ↑ «Málaga City – Local Travel Information and City Guide»։ Malaga.com։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 8
- ↑ 16,0 16,1 «Valores Climatológicos Normales. Málaga / Aeropuerto»
- ↑ "Climatological Information for Málaga, Spain" Archived 4 March 2016 at the Wayback Machine. – Hong Kong Observatory
- ↑ «Málaga Climate, Temperature, Average Weather History, Rainfall/ Precipitation, Sunshine»։ climatetemp.info։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 8
- ↑ «Valores extremos. Málaga Aeropuerto»։ Aemet.es։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 1«Highest and lowest means. Málaga Aeropuerto»։ Aemet.es։ Վերցված է 20 Jan 2018
- ↑ «Málaga, Spain - Climate data»։ Weather Atlas։ Վերցված է 2017 թ․ մարտի 14
ԳրականությունԽմբագրել
- Juan Nepomuceno - Proyecto de ensanche de población en los terrenos de D. Eduardo Huelin en Málaga. Memoria descriptiva|año=1995 |publicación=Revista de Estudios Regionales|número=41 |issn=0213-7585 |páginas=345-351|url=https://dialnet.unirioja.es/servlet/articulo?codigo=251864&orden=186763&info=link
- María Victoria - Semblanza biográfica de Jorge Enrique Loring Oyarzábal|año= 2006|editorial=Universidad de Málaga, Aula de Dirección Estratégica |ubicación= Málaga|oclc=434107013
- Junta de Andalucía, Consejería de Obras Públicas y Transportes; Colegio de Arquitectos de Málaga |isbn=978-84-8095-403-7 |apellido1= |nombre1=María Eugenia |apellido2= |nombre2=José Ignacio |apellido3= |nombre3=Francisco José |título=Málaga: guía de arquitectura = an architectural guide |ubicación=Sevilla; Málaga |fecha=2005}}
- VV.AA.: Tejares N.º: 9, Ed. Lex Flavia Malacitana, Málaga, 1994.