Միլաս
Միլյաս[2] (թուրքերեն՝ Milas, հնում Միլյասի — Μύλασα կամ Μύλασσα), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի մարզում։ Գտնվում է Էգեյան ծովի ափին՝ Բոդրումի օդանավակայանից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Համարվում է Մուղլա քաղաքի արբանյակ քաղաքներից մեկը։ Եղել է Կարիայի և Մենթեշեի մայրաքաղաքը։ Միլյասի տարածքում առկա են 27 հնագիտական վայրեր, ինչը Թուրքիայի մնացած քաղաքների համեմատությամբ ռեկորդային է։
Քաղաք | ||
---|---|---|
Միլյաս | ||
թուրքերեն՝ Milas | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Մուղլայի մարզ | |
Համայնք | Մուղլայի մարզ[1] | |
Քաղաքապետ | Ֆևզի Թոփուզ | |
ԲԾՄ | 2 մ | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | ▲139 446 մարդ (2018) | |
Խտություն | 17,56 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | թուրքեր | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 252 | |
Փոստային դասիչ | 48x xx | |
Ավտոմոբիլային կոդ | 48 | |
Պաշտոնական կայք | milas.gov.tr | |
| ||
XIII դարի կեսերից Միլյասի շրջակայքը բնակեցվել է թյուրքերով, որոնց գլխավորել է Մենթեշե բեյը։ Միլյասը դարձավ նրանց մայրաքաղաքը, իսկ վարչական կենտրոնը՝ Բեչին ամրոցը, որը գտնվում էր Միլյասից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Բնակչությունը՝ ▲139 446 մարդ (2018)։
1390 թվականին Միլյասը Մենթեշե իշխանության հետ միասին մտել է Օսմանյան կայսրության կազմը։ Սակայն, 12 տարի անց Լենկ Թեմուրը, Անկարայի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, վճռորոշ հարված հասցրեց թյուրքական ուժերին։ Միլյասը 1451 թվականին հետ է նվաճվել Մեհմեդ II սուլթանի կողմից։
20-րդ դարի սկզբին, Միլյասի բնակչությունը կազմել է 9 000 մարդ, որից 2900-ը հույներ, մոտ 1000-ը՝ հրեաներ, մնացածը՝ թուրքեր[3]։ Միլյասում բնակվող հույները 1923 թվականին փոխանակվել են Հունաստանում բնակվող թուրքերի հետ։ 1950-ական թվականներին հրեա բնակչությունը արտագաղթել է Իսրայել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Карта Турции, масштаб 1:2 000 000, ГУГК, 1981 год.
- ↑ S. Anagiostopoulou (1997) and G. Sotiriadis (1918) for the demographic data
Մուղլայի մարզի վարչական բաժանում
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլաս» հոդվածին։ |