Թուրքեստան
Թուրքեստան (պարս․՝ ترکستان — Torkestān, ղազ.՝ Түркістан, ուզբ.՝ Turkiston — «Թյուրքերի երկիր»), պատմաաշխարհագրական մարզ։
ՊատմությունԽմբագրել
19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ընդգրկում էր Միջին և Կենտրոնական Ասիայի՝ թյուրքական ժողովուրդներով բնակեցված մասը։ Արևմտյան կամ Ռուսական Թուրքեստանի մեջ մտնում էին Ռուսաստանի միջինասիական տիրույթները և Ղազախստանի հարավային մասը, Արևելյան կամ Չինական Թուրքեստանի մեջ՝ Սինցզյան չինական նահանգի մի մասը, Աֆղանական Թուրքեստանի մեջ՝ Աֆղանստանի հյուսիսային նահանգները։
ԱնվանումԽմբագրել
Անվանումը բառացի նշանակում է «թյուրքերի երկիր»[1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»