Հուլավու
Հուլավու, Հուլաղու (1217-1265), Մերձավոր և Միջին Արևելքում մոնղոլական պետության (իլխանության) և Հուլավյան դինաստիայի հիմնադիրը (1256)։ Մոնղոլական մեծ խան Չինգիզ խանի թոռը։ 1256 թ.-ին գրավել է Իրանը, Իրաքը, 1257 թ.-ին՝ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և այլ երկրներ ու հիմնել պետություն։ Ձևականորեն ճանաչել է մոնղոլական կենտրոնական պետության մեծ խանի գերակայությունը, նրանից ստացել իլխանի (ժողովրդի պետ) տիտղոսը։ Հայաստանի Բագրևանդ գավառում (Բագավանից հարավ) հիմնել է աթոռանիստ։ 1258 թ.-ին գրավել է Բաղդադը և վերացրել Աբբասյան խալիֆայությունը, արշավել է Ասորիք, Եգիպտոս, պատերազմել Ոսկե հորդայի դեմ։
Հուլավու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1217 |
Մահացել է | փետրվարի 8, 1265 |
Մահվան վայր | Մարաղա, Maragheh County, Արևելյան Ադրբեջան, Իրան |
Գերեզման | Shahi Island |
Քաղաքացիություն | Յուան[1] և ![]() |
Կրոն | Նեստորականություն |
Մասնագիտություն | խան |
Ամուսին | Doquz Khatun? |
Ծնողներ | հայր՝ Թոլույ խան[1], մայր՝ Sorghaghtani Beki? |
Զբաղեցրած պաշտոններ | խան |
Երեխաներ | Աբաղա խան[2][1], Tekuder?[1], Möngke Temür?, Qonqurtai?, Jumghur? և Yoshmut? |
Hulagu Khan Վիքիպահեստում |
Հուլավու արշավանքներին մասնակցել են նաև Մեծ Հայքի իշխանները՝ Շահնշահ Զաքարյանի որդի Զաքարե Զաքարյանը, Պռոշ Խաղբակյանը, Սևադա Խաչենցին և ուրիշներ։ Հուլավու հետ դաշնակցել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա։
Հուլավու օրոք, երկարատև պատերազմների պատճառով, Հայաստանի և հարևան երկրների դրությունը վատթարացել է։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ Абака-ханъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 8.