Տանժեր
Տանժեր (արաբ․՝ طنجة՝ Տանջա, իսպ.՝ Tánger), քաղաք և նավահանգիստ Մարոկկոյի հյուսիսում, Ջիբրալթարի նեղուցի ափին։ Տանժեր նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է մոտ 950 հազար (2014)։ Հյուսիսային Մարոկկոյի առևտրա-տրանսպորտային և տարանցիկ կենտրոնն է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տանժեր | |||||
| |||||
Երկիր | Մարոկկո | ||||
Համայնք | Tangier-Assilah Prefecture? | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 5-րդ դար թ. | ||||
Մակերես | 199,5 կմ² | ||||
ԲԾՄ | 56 մետր | ||||
Բնակչություն | ▲1 275 428 մարդ (2024)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Փոստային դասիչ | 90000, 90010, 90020, 90030, 90040, 90050, 90060, 90070, 90080, 90090 և 90100 | ||||
Պաշտոնական կայք | tanger.ma | ||||
| |||||
Երկաթուղով կապված է Ֆես քաղաքի հետ։ Հիմնադրել են փյունիկացի գաղութաբնակները մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակի վերջում։ Մեր թվարկությունից առաջ 1-ին դարից ընկել է Հռոմի տիրապետության տակ։ 5-րդ դարում զավթել են վանդալները, 6-րդ դարում՝ Բյուզանդիան, 8-րդ դարի սկզբին՝ արաբները։ 1471 թվականին նվաճել է Պորտուգալիան, 1661 թվականին անցել է Անգլիային։
1684 թվականին վերամիավորվել է Մարոկկոյին։ 1912 թվականին Մարոկկոյի բաժանման ժամանակ Տանժերը (մոտ 380 կմ2) առանձնացվել է որպես միջազգային գոտի, որը 1923-1956 թվականներին ունեցել է միջազգային հատուկ կարգավիճակ՝ հայտարարվել էր միջազգային ապառազմականացված չեզոք գոտի։ 1957 թվականից Տանժերը կրկին վերամիավորվել է Մարոկկոյին։ Տանժերիի մոտ կա միջազգային օդանավակայան։
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 566)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանժեր» հոդվածին։ |