Արաբական անապատ (արաբ․՝ الصحراء الشرقية‎‎‎‎), անապատ Աֆրիկայում՝ Եգիպտոսում՝ Սահարայի հյուսիսարևելյան մասում։ Գտնվում է Նեղոսի հովտի և Կարմիր ծովի միջև։ Հարավում (հս. լ. 22°) միանում է Նուբիական անապատին։ Աշխարհագրության մեջ «Արաբական անապատ» եզրույթով հաճախ բնորոշվում են Արաբական թերակղզու անապատային շրջաններն ընդհանրապես։

Արաբական անապատ
Տեսականապատ
Երկիր Եգիպտոս,  Էրիթրեա,  Սուդան և  Եթովպիա
ՎարչատարածքԿարմիր ծով
ԲԾՄ583 մետր
Քարտեզ
Քարտեզ

Ռելիեֆ և կլիմա

խմբագրել

Ռելիեֆում գերիշխում են բարձրավանդակները (միջին բարձրությունը՝ 500մ)։ Արևելքից Արաբական անապատը շրջապատված է լեռնաշղթայով, որի բարձրագույն գագաթներն են.

  • Շաիբ էլ Բանատ (2.187մ)
  • Կատար (1.963մ)
  • Գարիբ (1.757մ)

Արաբական անապատի ընդարձակ տարածքները զբաղեցնում են անընդհատ շարժվող ավազաթմբերը։ Տարածքի մեծ մասը ընդհանրապես բնակեցված չէ հաճախակի դիտարկվող ավազային և փոշու փոթորիկների, ուժեղ քամիների պատճառով։ Բնորոշ է բարձր ջերմաստիճանը, տեղումների քիչ քանակը։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական անապատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 667