Մալաբար (մալայալամ՝ മലബാര്‍), պատմական երկրամաս Հարավային Հնդկաստանում։ Գտնվում է Արաբական ծովի և Արևմտյան Գաթեր լեռնաշղթայի միջև։ Երբեմն Մալաբար անվանումն օգտագործվում է նշելու համար Ինդոստանի (հինդի՝ हिन्दुस्तान Hindustān, ուրդու՝ ہندوستان) հարավարևմտյան ողջ ափը, որը կոչվում է Մալաբարյան ափ։ Այս տեղանունն օգտագործում են նաև էկոլոգները՝ նկատի ունենալու համար Հարավարևմտյան Հնդկաստանի խոնավ անտառների շրջանը։ Ենթադրվում է, որ երկրամասի անվանումն առաջացել է մալայալամ Mala (բլուր) և պարսկերեն Bar (թագավորություն) բառերից։

Շրջան
Մալաբար
മലബാര്‍
Բեկալ ծովափ, հյուսիսային Մալաբար
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքԿերալա
Մակերես816 կմ²
Կլիմայի տեսակԱրևադարձային
Խոսվող լեզուներՄալայալամ
Անգլերեն
Ժամային գոտիUTC+5,30
Մալաբար (Հնդկաստան)##
Մալաբար (Հնդկաստան)

Ծովափի հարավում մոտավորապես ք.ա. 3-րդ դարից մինչ ք.ա. 9-րդ դարը բնակեցրել է Չերա (թամիլերեն՝ சேரர்) դինաստիան։ 15-րդ դարում Մալաբարի տարածքը մտել է Վիդջանյագարա կայսրության մեջ, որը գոյատևել է մինչև 16-րդ դարի կեսերը։ Կայսրության փլուզումից հետո ձևավորվել է կնյազների իշխանություն, որոնցից ամենամեծը Կալիկուտն են եղել (15-16-րդ դարեր), Տրավանկուրը և Կոչինը (18-րդ դար

Մալաբարի երկրամասն առաջինն է գաղութացվել եվրոպացիների կողմից։ Մալաբարի տարածքում մի քանի անգամ տեղի են ունեցել տեղաբնակների կողմից կազմակերպված ապստամբություններ (Մալաբարյան ապստամբություն՝ 1793—1806 թվականներ, Մոպլայի ապստամբություն՝ 1921—1922 թվականներին)։

Մալաբարի հիմնական լեզուն մալայալամն է (മലയാളം)։